Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերի մեծ մասում էլեկտրաէներգիան կանջատվի

70
(Թարմացված է 00:35 06.04.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-13:00 Ներքին Չարբախ և Ներքին Շենգավիթ թաղամասեր, Նորագավիթ և Աէրացիա թաղամասերն ամբողջությամբ, Բագրատունյաց պող․4, 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24 շենքեր, Ռազմական Ոստիկանություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ․Քոչարյանի առանձնատուն, Միլիցիայի Հատուկ Ջոկատ, Հեծանվահրապարակ, Սահադաշտ, «Ոսկե համբյուր» ռեստորան, Շենգավիթի զին․կոմիսարիատ, Արագածի, Չեխովի, Շևչենկոյի, Եղբայրության, Արտաշիսյան, Հ․Հովսեփյան, Շիրակի, Շարուրի փողոցներ, Ս․Տարոնցի նրբանցք, Պապովի, Մարկվարտի, Տիմիրյազովի, Հովհաննիսյան, Կարմիր Բլուր փողոցներ, Արարատյնա փողոց և նրբանցքներ ամբողջությամբ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-16:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 4/1, 6 շենքեր, Նանսենի փ. 4/1, 19, 21/1, 21/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7 փողոցի և Նորքի 7 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր- մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Օղակաձև այգի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30 շենքեր, Շիրազի փ. 32, 36 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Արցախի փ. 1,1բ շենքեր, Արեշ 11փ. 97-144; 30փ. 1-23; 34փ. 1-28; 36փ. 1-16 սեփական տներ, Էրեբունի փ. 29, 31, 33, 37 շենքեր, Պռոշյան, Դեմիրճյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 17, 29, 37 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Օրբելի փ. 65ա շենք, Կիևյան փ. 18 շենք, Ազատության պող. 21 շենք, Ազատության պող․ 1/18, 1/21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Արագածոտն, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Ուջան և Կոշ գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-16:00 Վեդի քաղաք` Անդրանիկ ավան մասնակի, Արարատ գյուղ մասնակի,

10:30-16:00 Այգեստան գյուղ մասնակի,

11։00-15։00 Բյուրավան, Նշավան գյուղեր և Արևշատ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

11։00-15։00 Գլաձոր գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10:00-16:00 Բյուրեղավան քաղաք՝ թիվ 9-16, 41 շենքեր, Զովունի համայնք՝ թիվ 35, 36, 37 փողոցներ,

11։00-17։00 Կամարիս, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–12։00 Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Տավուշի մարզում՝

10։00-16։00 Դիլիջան համայնք՝ Պարզ լճի փողոց Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի,

Սյունիքի մարզում՝

10:30-13:30 Գորիս քաղաք` Մաշտոցի, Կոմիտասի և Գուսան Աշոտի փողոցներ,

11:00-15:30 Տեղ գյուղ մասնակի,

11:00-16:30 Շաքի գյուղը մասնակի,

14:00-17:00 Գորիս քաղաք՝ Սյունիք փ. 2, 6 շենքեր, Տաթևացի փ. 2 շենք:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

70
թեգերը:
Մարզ, Երևան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա
Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ատոմակայանում. պարզաբանում է գլխավոր տնօրենը
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

27
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

27
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Պայթյունից վիրավորում է ստացել փրկարար

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է. ԱԻՊԾ

20
(Թարմացված է 12:26 16.04.2021)
Ջրականի շրջանում անհայտ կորածների որոնումներն արդյունք չեն տվել, դրանք կշարունակվեն Որոտանի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք`երեկ`ապրիլի 15–ին, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում սա նմանատիպ երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ. ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ՝ Թալիշ-Մատաղիս հատվածում:

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Ջրականում ականի պայթյունից վիրավորվել է փրկարարական խմբի հրամանատարը

20
թեգերը:
Վիրավոր, Արցախ, պայթյուն, փրկարար
Ըստ թեմայի
Քաղաքացին որոշել է նետվել Հաղթանակի կամրջից, փրկարարները կանխել են
Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն
Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում