Կադր՝ տեսահոլովակից

Հանրահայտ «Գինի լից» երգը նոր տեսահոլովակ ունի

386
(Թարմացված է 14:02 05.04.2021)
«Կեցցե՛ հայ չպարտված զինվորը»,-հոլովակին կից գրել են երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը հրապարակել են ռազմահայրենասիրական «Գինի լից» երգի նոր տեսահոլովակ: 

Ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է:

«Հանուն մեր ունեցած հաղթանակների, մեր ապրած հաղթական զգացողությունների, մեր շահած պատերազմների, հանուն մեր ուժեղների... Մենք պե՛տք է հաղթենք: Մեր տղերքի արյունը մեզ հաղթանակով է ետ գալու: Կեցցե՛ հայ չպարտված զինվորը»,-հոլովակին կից գրել են երգիչները:

386
թեգերը:
երգիչ, տեսահոլովակ
Ըստ թեմայի
ՆՏՎ-ն հայտարարում է` «Ты супер!» երաժշտական մրցույթի շրջանակում նոր նախագիծ է մեկնարկում
Գարիկ Մարտիրոսյանի կինն օգտատերերին բողոքել է ամուսնուց և որպես փաստ լուսանկար հրապարակել
Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք. Շուշան Պետրոսյանի նոր երգը
Քրիստինե Պեպելյան

Կարևորը մոմն է, որը «սքոչել են» ձմերուկին. Քրիստինե Պեպելյանը նշում է ծննդյան 41-ամյակը

7
(Թարմացված է 14:49 22.04.2021)
Ճանաչված երգչուհու ծննդյան օրը նրա ընկերուհին զվարճալի անակնկալ է մատուցել, որը ուրախացրել է բոլորին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Ճանաչված երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր նշում է իր  ծննդյան 41-ամյակը: Նշենք, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

Ծննդյան տոնի առթիվ, երգչուհին զվարճալի տեսանյութ  է հրապարակել Instagram-ի իր էջի «story»– ի բաժնում։

Տեսանյութում երևում է, որ երգչուհուն յուրահատուկ անակնկալ է արել ընկերուհին` Անի Աղայանը։ Նա  մի ձմերուկ է գնել, որի վրա կպչուն ժապավենով վառվող մոմ է ամրացրել։

«Այս տարի, իմ ծննդյան տարեդարձին, ես տորթ չունեմ, դե հիմա այդպես է ստացվել, բայց ո՞վ է ասում, որ տորթն է կարևոր, կարևորը մոմն է, որը «սքոչել են» ձմերուկին։ Միայն Անին կարող էր այսպիսի բան մտածել։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, մի թե ողջ Լոս Անջելեսում մեկ հատ տորթ չկա՞ր, ոչ, այս ժամին չկար», – կատակում է երգչուհին, այնուհետև երգում «Happy birthday to me» երգն ու փչում մոմը։

Կյանքս կյանքիդ գնով. Քրիստինե Պեպելյանի հուզիչ երգը ընկած տղաների հիշատակին

Չնայած երգչուհին հյուրախաղերով և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նախընտրել է բնակվել Լոս Անջելեսում։

Երգչուհին թողարկել է «Որ հիշես» (2004թ.), «About me» (2005թ.), «Live in concert» (2006թ.), «Շնորհակալ եմ» (2013թ.) ձայնասկավառակները և 2 տեսասկավառակ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:

7
թեգերը:
Լոս Անջելես, տորթ, ձմերուկ, ծնունդ, Քրիստինե Պեպելյան
Ըստ թեմայի
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Ինչ է պատրաստել Նազենի Հովհաննիսյանն այսօր. դերասանուհին պահքի ուտեստներ է ներկայացրել
Նազենի Հովհաննիսյանն առաջին անգամ խմորեղեն է թխել, Սոֆի Մխեյանն էլ նկարել է. տեսանյութ
Շուռնուխ. արխիվային լուսանկար

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

74
(Թարմացված է 15:06 22.04.2021)
ՀՀ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, թե ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են ոստիկանության Սյունիքի բաժնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկում առողջական խնդիր ունեցող շուռնուխցուն, որը ներկայանում է Արարատ Աղաբեկյան անուն–ազգանունով։

50-60 տարեան տղամարդը տեսանյութում ոստիկաններին հայտնում է, որ բարձր ջերմություն ունի, թոքաբորբով հիվանդ է ու տնից դուրս գալիս դեղերը չի վերցրել։

«Այս ամեն ինչի հետ ես ի՞նչ կապ ունեմ, չեմ հասկանում։ Մինչև էդ էլ տանը տաքություն ունեի, մեռնում էի։ Էսօր էլ պիտի կորոնայի թեստ հանձնեի»,– քննիչներին ասում է տղամարդը։

Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկվող քաղաքացին դժվարությամբ է շնչում ու չի կարողանում կանգնել կամ ուղիղ նստել աթոռին։

Չնայած դրան, ոստիկանները նրան բաժանմունք են բերում ձեռնաշղթաներով։

Տեսանյութը նկարահանող կինը ոստիկաններին ներկայանում է որպես իրավապաշտպան ու պահանջում, որ նրանք շտապօգնություն կանչեն։

ՀՀ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արարատ Աղաբեկյանը բերման է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին և 3-րդ և 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասով ՔԿ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Թե քրեաիրավական ինչ կարգավիճակ ունի շուռնուխցի տղամարդը, ՔԿ–ում առայժմ չեն հստակեցնում։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին նույնպես ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։

Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

74
թեգերը:
Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Քննչական կոմիտե, գյուղացի, Շուռնուխ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Շուռնուխում չէին սպասում
Ի նշան Փաշինյանի դեմ բողոքի՝ ընդդիմադիրները ձվեր կոտրեցին. տեսանյութ
Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա. Շուռնուխի գյուղապետ
Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ