Հռոմի պապ. արխիվային լուսանկար

Չափազանց շատ բռնություն կա աշխարհում. Հռոմի պապն իր ուղերձում հիշատակել է Արցախը

77
(Թարմացված է 16:08 04.04.2021)
Հռոմի պապն Աստծուն խնդրել է օգնել հաղթահարելու պատերազմների առաջացումն ազգային հողի վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ աշխարհին կոչ է արել դադարեցնել նոր սպառազինությունների մրցավազքը և խաղաղ ապրել։ Հռոմի պապը նման հայտարարություն է արել Սուրբ Զատկի պատարագի ժամանակ, որին համավարակի պատճառով ընդամենը 200 մարդ է մասնակցել։

Նա նշել է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային համավարակը, որի պատճառած տնտեսական և սոցիալական ճգնաժամը հարվածում է հատկապես ամենաաղքատներին, բայց չնայած դրան, վրդովվեցուցիչ է, որ չեն դադարում նաև ռազմական հակամարտությունները, իսկ հակամարտող երկրների ռազմական զինանոցները միայն աճում են:

«Չափազանց շատ բռնության կա աշխարհում։ Տեր, դու մեր աշխարհն ես, օգնիր հաղթահարել պատերազմների առաջացումն ազգային հողի վրա։ Թույլ տուր նրանց, ովքեր դարձել են այդ հակամարտությունների գերին, հատկապես Ուկրաինայի արևելքում և Լեռնային Ղարաբաղում, ողջ և առողջ վերադառնալ իրենց ընտանիքներ: Ներշնչիր աշխարհի բոլոր կառավարություններին դադարեցնել նոր սպառազինությունների մրցավազքը։ Քրիստոս, խաղաղություն տուր սիրելի և տանջված Սիրիային, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են անմարդկային պայմաններում»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Ոչինչ չի կարող արդարացնել հայրենիքի մասնատումն ու տկարացումը. Գարեգին Բ–ն պատգամ է հղել

Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

77
թեգերը:
Սուրբ Զատիկ, Արցախ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ, Հռոմի պապ
Ըստ թեմայի
Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ
Թող նրանց ուշադրություն պարգևեն. Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել կանանց
Արմեն Սարգսյանը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին
Մոմեր

«Ինչքան ենք քեզ կարոտելու». մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը

124
(Թարմացված է 17:57 13.04.2021)
Հայտնի երգչուհին և նրա դուստրը հուզիչ գրառումներ են կատարել սոցցանցային իրենց էջերում և հայտնել տխուր լուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:

«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:

Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Instagraqm story Софи Девоян
Instagraqm story Софи Девоян

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։

124
թեգերը:
Մահ, Տատիկ, Սոֆի Դևոյան, Զարուհի Բաբայան
Ըստ թեմայի
Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Հակոբ Արշակյան. արխիվային լուսանկար

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

46
(Թարմացված է 16:57 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց Արշակյանը մոտեցել էր լրագրողին, հարվածել նրան, կոտրել համակարգիչը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

46
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել
ՄԻՊ-ը պատրաստվում է պաշտոնյաների վիրավորական գրառումներն ուղարկել դատախազություն
Ճի՞շտ է արդյոք Հակոբ Արշակյանի պաշտոնանկության լուրը
Հակոբ Արշակյանը հրաժարվում է պաշտոնից. նա բացատրել է իր որոշման պատճառը
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Իրանում հայտնված ինքնաթիռը չի ապամոնտաժվել․ Քաղավիացիայի կոմիտեն հերքում է լուրը

0
(Թարմացված է 18:23 13.04.2021)
Քաղավիացիայի կոմիտեն շատ մանրամասներ չի կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ «Fly Armenia Airways»–ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել։ տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Իրանական կողմի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - գրված է հաղորդագրությունում։

Քաղավիացիայում նաև նշում են, որ շատ մանրամասներ չեն կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ, քանի որ գործն այժմ քննվում է քրեական վարույթի շրջանակում։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության «Boeing 737» տիպի օդանավն առևանգվել է։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Առևանգված օդանավում ուղևորներ չեն եղել․ քաղավիացիա

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին։

0
թեգերը:
ինքնաթիռ, Քաղավիացիայի կոմիտե, Հայաստան