Արխիվային լուսանկար

Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել

7481
(Թարմացված է 14:39 04.04.2021)
Անվանի բժշկի մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, սրտի կանգից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պողոսյանի հարազատներից մեկը։

Ավելի վաղ ճանաչված բժշկի մահվան լուրը Facebook-ի իր էջում հայտնել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ազգականի խոսքով՝ մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ կորոնավիրուսի պատճառով։

«Կարելի է ասել, որ նա հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։ Առավոտյան նրա սիրտը կանգ է առել», - ասաց Պողոսյանի ազգականը։

Նա նաև նշեց, որ Գեորգի Պողոսյանը տառապում էր սրտանոթային հիվանդություններով։ Վերջին տարիներին նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր էին տեղադրել (օգնում է կարգավորել սրտի սինուսային ռիթմը, -խմբ.)։

Մահացել է բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը

Հիշեցնենք` Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։ Նրա առաջին կինը եղել է պարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դևոյանը։ Երկրորդ անգամ ամուսնացել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Երկրորդ ամուսնությունից ուներ մեկ դուստր։

7481
թեգերը:
կորոնավիրուս, սիրտ, Մահ, բժիշկ, Գեորգի Կիմի Պողոսյան
Ըստ թեմայի
Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Արա Մնացականյանը
Մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը
Կորոնավիրուսից մահացել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

26
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
26
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Ավտոբուս

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

37
(Թարմացված է 22:50 20.04.2021)
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում՝ հրապարակելով նոր ավտոբուսի լուսանկար։

«CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», - գրել է Մարությանը։

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային ռեֆորմն ընթանում է քաղաքապետարանի նախանշած ժամանակացույցի համաձայն։

37
թեգերը:
Հայկ Մարության, ավտոբուս, Երևան