Ճագարների ֆերմա Այգեպարում

Հատուկ պայմաններ կալիֆոռնիական ճագարների համար. ոչ սովորական ֆերմա սահմանամերձ Այգեպարում

289
(Թարմացված է 19:00 03.04.2021)
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում ֆերմա են բացել, հիմա ֆերման արդեն մի քանի հարյուր «բնակիչ» ունի։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Խորհրդային տարիներին Ադրբեջանի սահմանին գտնվող Այգեպար գյուղն ավանի կարգավիճակ ուներ։ Այդ պատճառով այս բնակավայրին վարելահողեր և արոտավայրեր չեն տրվել։ Հետևաբար, գյուղում ավանդական գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորություն գրեթե չկա։

Дорожный указатель на дороге в село Айгепар
© Sputnik / Andranik Ghazaryan
Այգեպար գյուղը

Հենց այդ պատճառով «Փարոս» հայ-ամերիկյան բարեգործական հիմնադրամը որոշել է այստեղ ճագարի ֆերմա բացել։ Նախագծի մանրամասները Sputnik Արմենիային պատմել է ծրագրերի համակարգող Արմեն Սիմոնյանը։

Ճագարներ Կալիֆոռնիայից

Ֆերման բացել են նախկին ծխախոտի գործարանի շենքում։ Ճագարների համար օդի ֆիլտրման համակարգ են տեղադրել, ջրամատակարարում և այլ հարմարավետ պայմաններ են ապահովել։

Համեղ և օգտակար ճագարի միս` սահմանամերձ Այգեպարից. նոր նախագիծը կփոխի գյուղի կյանքը

«Երկար քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ գյուղում ճագար բուծելու հնարավորություն կա։ Ծրագիրը մեկնարկել է մոտ մեկ տարի առաջ։ Այս պահին արդեն մոտ 100 մայր նապաստակ ունենք և մոտ 500 ձագ։ Նախատեսում ենք մայր նապաստակների գլխաքանակը հասցնել 200-ի, իսկ ընդհանուր քանակը՝ մինչև երկու հազարի»,-պատմեց Սիմոնյանը։

Кроличья ферма в селе Айгепар, Тавушская область Армении
© Sputnik / Andranik Ghazaryan
Ճագարների ֆերմա Այգեպարում

Այգեպարում հատուկ կալիֆոռնիական ճագարներ են բուծում՝ հաշվի առնելով, որ դրանք ավելի մսոտ են ու մորթին` փարթամ։ Նախնական փուլում նախատեսվում է ճագարի միսը վաճառել Հայաստանում, բայց գլխաքանակի ավելացման հետ մեկտեղ հնարավոր է նաև արտաքին շուկաներ դուրս գան։

Ինչ վերաբերում է ճագարների մորթիներին, ապա նախատեսվում է կարուձևի արհեստանոց  բացել, որտեղ հագուստ կկարեն․այն նույնպես նախատեսվում է արտահանել։

Кроличья ферма в селе Айгепар, Тавушская область Армении
© Sputnik / Andranik Ghazaryan
Ճագարների ֆերմա Այգեպարում

Բայց նախագծի հեղինակները դրանով չեն սահմանափակվում։ Նապաստակների արտաթորանքն օգտագործում են բիոհումուս ստանալու համար, որը շատ օգտակար է բուսաբուծության մեջ։ Կալիֆոռնիայից նաև հատուկ որդեր են բերել, որոնք պետք է արտադրեն այդ օգտակար հումուսը։

Շուկա դուրս գալու հնարավորություններ արդեն կան։ Սիմոնյանը հույս ունի վաճառքը սկսել մոտ մեկ ամսից։

Բիզնեսը միայն հանուն բիզնեսի չէ

Այգեպարում ֆերմա բացելու հիմնական նպատակը ոչ այնքան բուն բիզնեսն է, որքան մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելը։

«Չի կարելի սա մաքուր բիզնես համարել, քանի որ ստացված եկամուտը մենք կրկին ուղղելու ենք Տավուշի մարզի մյուս սահմանամերձ գյուղերի զարգացմանը»,-ասաց Սիմոնյանը։

Նախագծի հեղինակները մտադիր են նաև կերի արտադրություն բացել, սարքավորումներն արդեն ներկրման ճանապարհին են։ Բացի այդ, կստեղծվի չրերի արտադրություն և սառեցման տնտեսություն։

Кроличья ферма в селе Айгепар, Тавушская область Армении
© Sputnik / Andranik Ghazaryan
Ճագարների ֆերմա Այգեպարում

Հիմա ֆերմայում 2-3 մարդ է աշխատում, բայց աշխատակիցների թիվը կավելանա։ Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով, տարբեր արտադրություններում ներգրավված կլինի 15-20 մարդ։

Նշենք, որ Այգեպար գյուղը խիստ տուժել է 2020 թ․-ի հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի բնակավայրերի հրթիռահրետակոծությունների հետևանքով: Գյուղի վերականգնման գործընթացին Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է։

289
թեգերը:
ֆերմեր, ֆերմա, ճագարաբուծություն, ճագար, Սահման, Տավուշ, Այգեպար
Ըստ թեմայի
Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը
Տավուշի մարզպետը խոսել է Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացելու մասին
Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում
Կարեն Կարապետյան. արխիվային լուսանկար

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

148
(Թարմացված է 13:32 22.04.2021)
Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պայուսակից հանեց ներդրւմային ծրագիրն ու ներկայացրեց այն իբրև ապացույց, որ ներդրումներ Հայաստանում արվում են։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր նախկինում արած հայտարարությունը Հայաստանում սպասվող ներդրումների մեծ ծավալի մասին։

«Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոնի ներդրումների ծրագրեր,– ասաց Քերոբյանը`բացելով ձեռքին եղած պայուսակն ու դրանից ինչ–որ թղթապանակ հանելով,– խնդրեմ, նայեք, սա Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը երեկ ենք քննարկել»։

Քերոբյանը հայտնեց նաև, որ այդ ծրագրում մասնաբաժին ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ ներդրումները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում` IT-ից մինչև շինարարություն։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Քերոբյանը նշեց, որ դրանք արդեն տեսանելի են. օրինակ` այսօր կառավարության նիստում ներկայացվեց աշխատատեղերի ավելացման ցուցանիշը, երկուշաբթի օրը կհրապարակվի տնտեսական աճի ցուցանիշը։ Բայցևայնպես, առկա վիճակը էկոնոմիկայի նախարարին չի բավարարում։

«Ես մասնակցել եմ նաև պատերազմին, տեսել եմ, թե ինչպիսի անհամաչափ է մեր և Թուրքիայի ռազմական ու տնտեսական ուժը, և անձամբ ես համարում եմ, որ մենք պետք է ամենաարագ տեմպերով ստեղծենք ՀՀ–ի համար կոնկրետ ու ամենաբարձր արժեք»,– ասաց նա։

Հիշեցնենք` Գյումրիի «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրն առաջադրվել էր 2017թ–ին։ Այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո 22 գործարարներ ցանկություն էին հայտնել միանալու ծրագրին։

2020 թվականին ՀՀ–ում ներդրումներ չեն եղել, ավելին` եղել է գումարների արտահոսք. տնտեսագետ

148
թեգերը:
ծրագիր, Ներդրում, Կարեն Կարապետյան, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան
Полицейский застегивает наручники

Երթուղայինում 40–ամյա տղամարդուն սպանողը կալանավորվել է

20
(Թարմացված է 12:28 22.04.2021)
Սպանվածը երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր պաշտպանիչ դիմակ դնել, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության դեպքով կալանավորվել է 57-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ`ապրիլի 20–ին, տղամարդն ինքնակամ ներկայացել էր Արտաշատի ոստիկանություն։

Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր պաշտպանիչ դիմակ դնել, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

20
թեգերը:
կալանք, Սպանություն, Երևան, Արտաշատ, դիմակ, երթուղային
Ըստ թեմայի
Փախչելիս հեռախոսն ընկել է. «Գազելում» սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է
Դեդ Հասանի «ժառանգորդի» սպանության համար կասկածվող տղամարդը ձերբակալված է․ տեսանյութ
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
F-35

Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

0
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: 

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը  համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400  համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: 

0
թեգերը:
Զենք, ԱՄՆ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության