Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայկական Զատիկի սեղանը, ինչպես հայտնի է, մեծ բազմազանությամբ աչքի չի ընկնում։ Գրեթե բոլորը նախընտրում են դասական «հավաքածուն»․ եփած ձուկ, մասնավորապես՝ իշխան, չամիչով փլավ, բանջար, կարմիր հավկիթներ և կարմիր գինի։ Ավանդաբար տոնը նշում են ընտանեկան միջավայրում։
Սակայն մեր նախնիները հատուկ այս օրվա կապակցությամբ նաև այլ ճաշատեսակներ էին պատրաստում։
Մեծ պահքը դատավճիռ չէ. հայկական ուտեստներ, որոնք հիացնում են բոլորին
Հին հայկական Զատիկի ճաշատեսակների բաղադրատոմսերով մեզ հետ կիսվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Եվ այսպես, առաջին հերթին ընդունված է եղել գառան միսը օրհնել եկեղեցում, հետո այն եփում էին և տաք–տաք բաժանում աղքատներին։ Հավկիթները, ավանդույթի համաձայն, ներկում էին որդան կարմիրով։ Իսկ ուրիշ ի՞նչ էին հին ժամանակներում պատրաստում Քրիստոսի Հարության տոնին։
Նախկինում «ղափամա» կամ «ամիչ» էին կոչվում բոլոր լցոնված ճաշատեսակները։ Ավելի ուշ Ղափամա սկսեց կոչվել միայն չրեղենով լցոնված դդումը։ Բայց հիմա խոսքը գնում է ուրիշ «ղափամայի» մասին, որը պատրաստում էին գառան մսից ու ձավարից։
«Գառը լավ մշակում են, համեմում աղով, պղպեղով, չոր կանաչիով»,-պատմում է Մամուլյանը։
Մանր աղացած ձավարը կիսաեփ են անում, ապա գառը լցոնում այդ խառնուրդով, փորը կարում են և տեղափոխում կավե ամանի մեջ։ Այդ տեսքով գառը թոնրում մնում է 8 ժամ։ Մամուլյանը նշեց, որ սովորաբար ճաշատեսակը թոնիրն էին դնում գիշերը, որպեսզի առավոտյան պատրաստ լինի։ Գառը մատուցում էին իբրև հիմնական ուտեստ։
Սիսեռով և սալորաչրով ապուրը նույնպես ընդունված էր մատուցել Զատիկի սեղանին։ Սկզբում պետք է սիսեռը եփել, ավելացնել կտրատված սալորաչիրը, համեմել աղով, պղպեղով և մանր կտրտած ընկույզով։ Մատուցում են սամիթով և սխտորով։
Մամուլյանը պատմում է, որ սպանախի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, բայց մեր նախնիները սիրում էին ամենապարզը ։ Սպանախը կիսաեփ էին անում, տեղափոխում մաղի մեջ կամ ձեռքերով սեղմում, որ ավելորդ ջուրը դուրս գա։ Յուղով սոխառած էին պատրաստում։ Այնուհետև սպանախը մի փոքր տապակում էին սոխի հետ և հարած ձու ավելացնում։ Պատրաստի ճաշատեսակը համեմվում էր մանր կտրտած ընկույզով, համեմի սերմով, աղով՝ ըստ ճաշակի։ Մատուցում էին քացախով և սխտորով։
Ձվածեղով արիշտան սիրված ուտելիք էր մեր նախնիների համար։ Ցավոք, արիշտայի պատրաստման այսպիսի ձևը վաղուց մոռացվել է։ Եվ շատ իզուր։
«Հալած յուղը լավ տաքացնում են, մեջը լցնում պաքսիմատ, ավելացնում մինչև կիսապատրաստ լինելը խաշված արիշտան»,-պատմում է Մամուլյանը։
«Համով Հայաստան». հայերը չինացիներից վատ չեն պատրաստում. պահքի չինական կերակուրներ
Վրան հարած ձու են լցնում (մինչև 10 հատ), ավելացնում են պանիր, նորից արիշտա, վերջում լցնում են մնացած պաքսիմատը։ Եփում են ջեռոցում 15-30 րոպե՝ կախված կրակի ուժգնությունից։
Այն պատրաստ է, եթե 4ուն եփվել է, իսկ պաքսիմատը ոսկեգույն, խրթխրթան կեղևի է վերածվել։ Մամուլյանը նշեց, որ հին ժամանակներում ճաշատեսակը մատուցում էին եփած հավկիթով զարդարված։
Պանրխաշը պատրաստվում է պարզ բաղադրիչներից, որոնք գործնականում միշտ ձեռքի տակ են։ Վերցնում են պանիր (ցանկալի է՝ հորած պանիր), լավաշ, սոխ, ջուր, կարագ և ձեթ։
«Ճաշատեսակի անունը հենց պանիր և խաշել բառերից է»,-ասաց Մամուլյանը։
Սկզբի համար կտրատում ենք լավաշը, պանիրը, տապակում ենք սոխը։ Խորը ամանի մեջ դնում ենք լավաշը, վրան՝ պանիրը, և այդպես մի քանի անգամ, շերտ առ շերտ։ Վրան մի փոքր եռացրած ջուր ենք լցնում և ավելացնում յուղով սոխառածը։
Ուտել ցորեն-հաց, չուտել մարդու միս… Պահքի խորհուրդը միայն մսեղեն չուտելը չէ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության բաժնից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ իրենց հերթին հայտնեցին, որ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:
Նշենք, որ այսօր առավոտյան Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավական բուռն դիմավորեցին։ Տասնյակ մարդիկ էին փողոց դուրս եկել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ վարչապետը հեռանա։ Այդ ընթացքում ոստիկանների և քաղաքացիների մեջ նաև բախումներ տեղի ունեցան։ Փաշինյանը կարճ ժամանակ անց հեռացավ Ագարակից։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:
Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։
Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ
Վարչապետ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա են իրականացրել նաև Քաջարանում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։
Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։
Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության
Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է միջպետական լայն համագործակցության համար, ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։
«Արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրադրությունը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար։ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել, որպեսզի հաջողվի դադարեցնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Նա հավելել է` փոխադարձ հարգանքի հիման վրա է, որ Մոսկվան հարաբերություններ է կառուցում աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնության հետ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայի շատ երկրների հետ:
ՌԴ նախագահի խոսքով ՝ Ռուսաստանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են