Судебное заседание по делу 1 марта (23 июня 2020). Еревaн

Ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով. Քոչարյանի փաստաբանը պարզաբանեց, թե ինչու չեն լքում դահլիճը

175
(Թարմացված է 18:13 02.04.2021)
Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու նրանց պաշտպանները հեռացել են դատարանից ու այլևս չէին վերադարձել: Մեղադրող դատախազը գտնում է, որ նիստը չի կարող շարունակվել:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մարտի 1-ի գործով ընդհատված դատավարությունը մի քանի ժամ տևած ընդմիջումից հետո մեկնարկեց դատարանի կողմից Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու նրանց պաշտպանների բացակայության փաստի արձանագրմամբ:

Վերջինները հայտարարված ընդմիջմանը հեռացել էին դատարանից ու այլևս չէին վերադարձել: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը տեսակետ հայտնեց, որ նրանց բացակայությամբ դատական նիստը չի կարող շարունակվել:

«Գործով 2 ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պատճառով չի կարող քննարկվել ՍԴ որոշման հիման վրա համապատասխան որոշում քննարկելու հարցը»,- ասաց դատախազը:

Հիշեցնենք, որ մինչ դատական նիստում ընդմիջում հայտարարվելը մեղադրող կողմը դատարանին միջնրոդություն էր ներկայացրել ՍԴ դիմելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Պաշտպանական կողմը դատախազի այս դիրքորոշմանը բուռն արձագանքեց՝ շեշտելով, որ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը մեղադրվում էին, արդեն գոյություն չունի, ու դատարանն էլ այդ մասին ՍԴ-ից ծանուցում ստացել է:

«Ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը,- ի՞նչ ամբաստանյալի մասին է խոսքը, եթե խոսքը Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի մասին է: Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը էս դատավարությունում ի՞նչ գործ ունեն, որ դեռ հարց է քննարկվում, իրենք այստեղ են, թե այստեղ չեն: Ի՞նչ պաշտպան, ինչի՞ց են պաշտպանում նրանք, եթե այդ հոդվածը չկա: Էս ո՞ւր ենք եկել մենք: Մենք ինչ կապ ունենք այն բանի հետ, թե ով եկավ, ով գնաց: Այս պահի դրությամբ իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածով, որը չկա: Ի՞նչ ենք եկել քննարկում»,- ասաց Ալումյանը՝ դատարանից պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի՝ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով:

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդազարյանն էլ շեշտեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ չլինեին այլ մեղադրանքներ, իրենք էլ հիմա դահլիճում չէին լինի:

«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը

«Լինեինք ինչի՞ համար, գոյություն չունեցող հոդվածի՞, մնայինք ի՞նչ անեինք»,- ասաց նա:

Մեղադրանքի կողմը, սակայն, պնդեց, որ քրեական հետապնդման դադարեցման հարցը պետք է քննարկվի դատական նիստում ու որոշում կայացվի խորհրդակցական սենյակում: Այլ ընթացակարգ, ըստ նրա, Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:

Բուռն քննարկումներից հետո, դատարանն, այնուամենայնիվ որոշեց ՍԴ որոշման հետ կապված միջնորդությունները քննարկել դատական այսօրվա նիստում:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, այս երկու հոդվածներից բացի, նաև՝ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

175
թեգերը:
Սահմանադրական դատարան, միջնորդություն, դատ, Մարտի 1
Ըստ թեմայի
ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց
Փաշինյանը դժվար թե կրկին կոչ անի արգելափակել դատարանները. ԲԴԽ նախագահ
Որոշումը գրավոր կներկայացվի կողմերին. դատարան քննեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը
Արխիվային լուսանկար

Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով

43
(Թարմացված է 11:21 16.04.2021)
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից, չկա:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Նախնական վարկածի համաձայն`«Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով. պացիենտներից մեկը խախտել է հիվանդանոցային անվտանգության կարգը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի խոսնակ Շուշան Դանիելյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր լուսադեմին «Հերացի» հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժել են հիվանդներից մեկն ու մեկ բժիշկ:

«Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,–գրել է Դանիելյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից, չկա:

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Հիշեցնենք` ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում. 30 քաղաքացու տարհանել են

43
թեգերը:
ծխախոտ, հրդեհ, հիվանդանոց
Ըստ թեմայի
«Ձյունիկից» հետո սա ամենախոշոր հրդեհն է. «Սուրմալուի» հրդեհը` լուսանկարներում
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է. հայտնի է` ինչ է այրվել
Հրդեհ Երևանում. փրկարարները մոտ 50 բնակչի են տարհանել
Արխիվային լուսանկար

961 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

41
(Թարմացված է 10:52 16.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 961–ով և դարձել 207103։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 մարդ, կատարվել է 926293 թեստավորում (+5870), առողջացել են վարակվածներից 186200-ը (+1075): Գրանցվել է մահվան 3835 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5–ով և դարձել 969։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

41
թեգերը:
Մահ, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում
ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում
Президент Армении Армен Саркисян возложил цветы возложил цветы к мемориалу героям в Тбилиси (16 апреля 2021 год).

Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ

0
Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան շարունակվում է։ Նա արդեն հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Հայաստանի նախագահին ուղեկցել է Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին: Հուշարձանին ծաղկեպսակ է դրվել։ Հնչել է Վրաստանի հիմնը։

Նշենք, որ Հայաստանի նախագահը Վրաստան է ժամանել ապրիլի 15-ին։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով նոր իրողությունները մասնավորապես Թուրքիայի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների ֆոնին։

Վրաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել։ Երկու երկրների ղեկավարները բաժակաճառեր են ասել՝ կարևորելով հայ և վրացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, ինչպես նաև հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունները, երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարները:

0