Արխիվային լուսանկար

Մինչև Զատիկ ձուն կէժանանա՞․ ինչպես են պայքարում կոլապսի դեմ

230
(Թարմացված է 20:25 02.04.2021)
Հայաստանում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ձվի գինը պահպանելու և տոնական ու հաջորդող օրերին թանկացման նոր ալիք թույլ չտալու համար։ Բացի այդ, խանութներում  ձու ձեռք բերելու սահմանափակումը դիտավորյալ է սահմանված։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Առաջիկա երկու ամիսներին Հայաստանում ձվի կայուն գին կսահմանվի: Ապրանքի նոր թանկացում չի սպասվում։ Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մի շարք քայլեր են նախաձեռնել, որոնք թույլ կտան հավասարակշռել իրավիճակը շուկայում:

Հայաստանում ձվի գներն աճել են 3-4 անգամ։ Եթե մինչև 2020 թ․-ի սեպտեմբեր հնարավոր էր մեկ հավկիթը ձեռք բերել 30 դրամով, ապա հիմա այն 100-120 դրամ արժե։ Գնաճի վրա մի շարք գործոններ են ազդել, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին մատակարար երկրներում կերի պաշարների սպառման վախը: Արդյունքում արդեն այսօր գրեթե անհնար է եգիպտացորեն ձեռք բերել։

Համակցված կերերի գնի բարձրացման մասին ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նաև Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Համակցված կերերի և այլ մթերքների գները փոփոխվում են ամեն շաբաթ: Ենթադրենք՝ արևածաղկի ձեթը դեռ անցած շաբաթ գնում էին մեկ տոննայի դիմաց 800 դոլարով, հիմա արդեն՝ 1800 դոլարով։ Իսկ եգիպտացորենը, որը կազմում է համակցված կերի 35%-ը, առհասարակ հնարավոր չէ ճարել»,-ասաց Ստեփանյանը։

Նա պարզաբանեց, որ աշխարհում անկայուն իրավիճակի պատճառով այն երկրները, որոնց հետ աշխատում էր Հայաստանը, կրճատել են արտահանման ծավալները, նրանց ապրանքը պահեստավորում են սեփական կարիքների համար։ Բացի այդ, գնագոյացման վրա ազդել է նաև ածան հավերի թվի կտրուկ նվազումը։ Արցախում պատերազմի պատճառով հավերի մատակարարման հետ խնդիրներ են ծագել։

Ստեփանյանը նշեց, որ եթե կարողանային ածան հավեր ներկրել սեպտեմբերի սկզբին, ոչ թե դեկտեմբեին, ապա այս ընթացիկ խնդիրները չէին լինի։ Փետրվարի վերջից երկրում բավարար քանակով ձու կլիներ և չէր հանգեցնի այսպիսի գնաճի։

«Երբ ձվի և ածան հավերի քանակը կրճատվում է, դա հանգեցնում է գնի բարձրացման, ինչը խուճապ է առաջացնում բնակչության շրջանում»,-ասաց Ստեփանյանը։

Ինկուբացիոն ճտերը, որոնք ձեռք էին բերվել նախորդ տարվա վերջին, աստիճանաբար հասնում են ձվատվության փուլին։ Ստեփանյանը նշեց, որ դրա շնորհիվ կհաջողվի պահպանել ընթացիկ գինը։ Բացի այդ, խանութներում և սուպերմարկետներում ձվի ձեռքբերման արհեստական սահմանափակում է սահմանվել։

«Մոտակա ժամանակներում գինը կկայունանա, բացի այդ՝ չարժե թանկացում սպասել մոտակա երկու ամսում»,-ասաց Ստեփանյանը։

Եթե ձվի հարցում ամեն ինչ բարդ է, ապա հացահատիկի դեպքում որոշակի կայունություն կա։ «Մանանա Գրեյն» ալրաղաց ձեռնարկության (խոշորագույններից մեկն է երկրում) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամենաքիչը աճել են հացաբուլկեղենի գները։

Չնայած հացահատիկի գների աճին, հայ ներկրողներին հաջողվել է բավարար քանակությամբ ցորեն գնել՝ իրավիճակը հավասարակշռելու համար։ Այս միտումը կպահպանվի մոտակա երկու-երեք ամիսը՝ մինչև նոր բերքը։

Այս պահին երկրում մոտ 1․1 միլիոն ձու կա։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տարեկան միջինում 700 միլիոն ձու է սպառվում։ Վերջին երկու տարում սպառման աճ է գրանցվել։ 2018թ․-ին այն կազմում էր 726,8 միլիոն հատ, 2019թ․-ին՝ 720,6 միլիոն, իսկ 2020թ․-ին՝ 754,6 միլիոն։

Օրերս Գևորգյանը հիշեցրել էր 2020թ․-ին շուկայում դեմպինգի մասին։ Այն ժամանակ ՏՄՊՊՀ-ն մոտ 7 տնտեսվարող սուբյեկտի տուգանել էր 103-104 միլիոն դրամի չափով: Եթե կրկնակի խախտումներ արձանագրվեն, ապա պետական հանձնաժողովը կրկին կտուգանի ընկերություններին։

Նախորդ տարվա ձվի թանկացման տուգանքը դեռ չվճարած` արտադրողները նոր «խաղեր» են սկսել

230
թեգերը:
թանկացում, Սուրբ Զատիկ, ձու
Ըստ թեմայի
Ձվի շուկայում գրանցված գնային տատանումները
Սպասվում է արդյո՞ք ՀՀ-ում թռչնամսի ու ձվի գների աճ. ոլորտի մասնագետների կանխատեսումները
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել
Արխիվային լուսանկար

Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին

7
(Թարմացված է 15:24 21.04.2021)
Զոհրաբյանը գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ 300 է:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է գերմանական նախագահության անդամների հետ` նրանց փոխանցելով հայ ռազմագերիների մայրերի նամակն ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Տեկեղությունը հայտնում է Զոհրաբյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

«Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»,–գրել է նա։

Զոհրաբյանը հայտնել է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային, և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Իսկ եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի և վիճակի մասին տեղեկատվություն:

Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Զոհրաբյանը տեղեկացրել է նաև, որ գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Զոհրաբյանը նաև տեսանյութեր է տրամադրել նրանց։

«Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները։ Ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ, և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է»,–գրում է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

Գրանցվածների մեջ էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին

7
թեգերը:
մայր, նամակ, Նաիրա Զոհրաբյան, գերի
Ըստ թեմայի
Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին
«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

36
(Թարմացված է 14:41 21.04.2021)
Սյունիքում Նիկոլ Փաշինյանին չէին սպասում. ինչպես Ագարակում, այնպես էլ Քաջարանում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության բաժնից։

Արխիվային լուսանկար
© Photo / official site of the Prime minister of RA

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ իրենց հերթին հայտնեցին, որ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Նշենք, որ այսօր առավոտյան Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավական բուռն դիմավորեցին։ Տասնյակ մարդիկ էին փողոց դուրս եկել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ վարչապետը հեռանա։ Այդ ընթացքում ոստիկանների և քաղաքացիների մեջ նաև բախումներ տեղի ունեցան։ Փաշինյանը կարճ ժամանակ անց հեռացավ Ագարակից։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ

Վարչապետ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա են իրականացրել նաև Քաջարանում։

36
թեգերը:
Բողոքի ակցիա, Սյունիք, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին. ԼՀԿ
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Շուռնուխում չէին սպասում
Վլադիմիր Պուտին

Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին

0
(Թարմացված է 15:37 21.04.2021)
ԵԱՏՄ շրջանակում իրագործվող ընդհանուր նախագծերը պետք է անդամ երկրների քաղաքացիների տնտեսության և բարեկեցության աճ ապահովեն։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների զարգացումը եվրասիական մեծ գործընկերության հուսալի կարկաս կդառնա։ Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրագործվող մեր ընդհանուր նախագծերը տնտեսության և քաղաքացիների բարեկեցության աճ ապահովելու նպատակ ունեն։ Ընդ որում` դրանցում նոր ու հետաքրքիր ուղղություններ են հայտնվում, օրինակ` տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների զարգացումը», - ասել է Պուտինը։

Այդ միավորման ռուսական գաղափարներն արդեն իրականանում են գործնականում, այդ թվում՝ ինտեգրացիոն այլ նախագծերի հետ զուգակցման հաշվին։

Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները

«Այս ամենը ոչ թե մտացածին աշխարհաքաղաքական տեսություն է, այլ ազգային զարգացման խնդիրները լուծելու կիրառական գործիքներ», - նշել է Պուտինը։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

0
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան