Արամ Օրբելյան

Եկեք, վերացրեք, մեկ է՝ չենք կատարելու. Օնիկ Գասպարյանի փաստաբան

134
(Թարմացված է 13:31 02.04.2021)
Փաստաբանը շեշտեց, որ դատական գործընթացներն արագացնելու համար դատարանում կադրերի ավելացումը պետության ձեռքում է:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցի քննությունը դատարանում կարող է երկարձգվել այնքան, որ նրան վերջում միայն դրամական փոխհատուցում տրվի: Այսօր դատական նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Խնդիրն այն չէ, թե դատարանը հայցը բավարարելու է, թե ոչ, կամ Օնիկ Գասպարյանը իր պաշտոնում վերականգնելու է, թե չի վերականգնվելու: Խնդիրը հետևյալն է. կա անձի և պետության հարաբերություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ որպես կանոն նման գործերը բավական երկար են ձգվում:

Փաստաբանը շեշտեց, որ դատական գործընթացներն արագացնելու համար դատարանում կադրերի ավելացումը պետության ձեռքում է:

Մեկնաբանելով վարչապետի ներկայացուցչի՝ դատարանում ներկայացրած միջնորդությունը՝ դատարանի կիրառած միջանկյալ միջոցը վերացնելու մաին, ԳՇ նախկին պետի փաստաբանն ասաց. «Մոտավորապես ստացվում է, որ ասում է՝ դե քանի որ վարչական ակտ եք ընդունել, բայց մենք գտնում ենք, որ այդ ակտը կատարման ենթակա չէ, եկեք վերացրեք, մեկ է՝ մենք չենք կատարելու»:

Արամ Օրբելյանը չբացառեց, որ դատական նիստի՝ վարչապետի ներկայացուցչի խոսքի այդ հատվածի ձայնագրությունը իրենք հետագայում կավելացնեն քրեական գործի նյութերին:

Հիշեցնենք՝ Երևանի Վարչական դատարանում Օնիկ Գասպարյանի հայցի քննության ընթացքում ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդեց վերացնել դատարանի ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելու ու նրա պաշտոնանկության որոշումը մինչև դատավարության ավարտը կասեցնելու մասին:

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը նիստը հայտարարեց ավարտված՝ նշելով, որ հարցի վերաբերյալ որոշումը գրավոր կներկայացվի կողմերին:

Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Հիշեցնենք, որ մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։

Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ էր դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ–ն այդ դիմումի պատճենն ուղարկել էր դատախազություն, որն էլ այն փոխանցել էր քրեական ոստիկանությանը։

Դատարանում Օնիկ Գասպարյանը վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու հարցը։

134
թեգերը:
Արամ Օրբելյան, դատ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Բադասյան
Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար
Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի ու նախագահի
Մոմեր

«Ինչքան ենք քեզ կարոտելու». մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը

88
(Թարմացված է 17:57 13.04.2021)
Հայտնի երգչուհին և նրա դուստրը հուզիչ գրառումներ են կատարել սոցցանցային իրենց էջերում և հայտնել տխուր լուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:

«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:

Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Instagraqm story Софи Девоян
Instagraqm story Софи Девоян

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։

88
թեգերը:
Մահ, Տատիկ, Սոֆի Դևոյան, Զարուհի Բաբայան
Ըստ թեմայի
Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Հակոբ Արշակյան. արխիվային լուսանկար

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

44
(Թարմացված է 16:57 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց Արշակյանը մոտեցել էր լրագրողին, հարվածել նրան, կոտրել համակարգիչը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

44
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել
ՄԻՊ-ը պատրաստվում է պաշտոնյաների վիրավորական գրառումներն ուղարկել դատախազություն
Ճի՞շտ է արդյոք Հակոբ Արշակյանի պաշտոնանկության լուրը
Հակոբ Արշակյանը հրաժարվում է պաշտոնից. նա բացատրել է իր որոշման պատճառը
Микаел Мелкумян

Ինչո՞ւ իջավ դոլարի գինը, ի՞նչ է կատարվում երկրում․ պատգամավորը ԿԲ-ից պատասխան է պահանջում

0
(Թարմացված է 17:56 13.04.2021)
Երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեցին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ուՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց, որ հակառակ դեպքում ինքն ԱԺ չէր գա ու կզբաղվեր այդ գործով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքը շուրջ կես տարի անընդմեջ բարձրանալուց հետո վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում նվազել է շուրջ 15-20 դրամով։ Այսօր այս խնդրին ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով, որ նման անսպասելի անկման պատճառը եղել է այն, որ ԿԲ-ն միանգամից 56 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ դոլարի գինը 530-532 դրամից 2 օրվա մեջ հասավ 545-547 դրամի, դա օրինաչա՞փ երևույթ էր»,- ասաց Մելքումյանը, ԿԲ-ից պահանջելով հրապարակավ մեկնաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկայում, և ի վերջո ԿԲ-ն իր գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։

«2 օր դու հետևում ես, որ անընդհատ աճում է ու մի կախարդական փայտիկի հարվածով իջեցնում են։ Հիմա մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու, 56 մլն-ը բավարա՞ր էր, թե՞ չէ։ Թող բացատրեն։ Արտարժույթ չկա՞ երկրում»,- ասաց Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ դոլարի փոխարժեքի շարունակվող բարձրացումը հետևանք է արտահանման ծավալների կրճատման, ներդրումների դադարեցման, շինարարության ծավալների անկման և այլն, ԿԲ-ից ակնկալելով այս բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։

Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում

0