Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին

884
(Թարմացված է 23:52 31.03.2021)
Sputnik Արմենիայի զրուցակիցները կարծում են, որ Կոմանդոսին սպանել է Շուշիի կորստի ցավը։ Նրանք պատմել են ամենանվիրականի մասին։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին ճանաչում են բոլոր հայերն ու հպարտանում նրանով։ Նրան քչերն էին ազգանունով կամ անուն-հայրանունով դիմում։ Հայերի համար նա պարզապես Կոմանդոսն էր։ Նա այն հերոսն է, ով 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի գործողությունները, բայց դրանց ավարտից անմիջապես հետո խոր քուն է մտել՝ չհայտնվելով հաղթական ռեպորտաժներում։ 

Տեր-Թադևոսյանը զինվորական է, որը ողջ կյանքում ծառայել է երկրին ու ժողովրդին, մտահոգվել յուրաքանչյուր բացթողման համար. 2020 թվականին Շուշիի կորստի ցավը պարզապես կոտրեց նրան։ Նա կյանքից հեռացավ Շուշին կորցնելուց մի քանի ամիս անց։

«Կոմանդոս» մականվան պատմությունը

Արկադի Տեր-Թադևոսյանին Կոմանդոս էր կնքել մարտական ընկեր, գնդապետ Արա Մուրադյանը, որի հետ նրանք ծանոթացել էին դեռևս 1991 թվականին Արցախում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ Տեր-Թադևոսյանը սպայական կազմի հետ դասընթացներ էր անցկացնում և ծանոթացնում ռազմական գործի խորամանկ հնարքներին։

Հերթական դասի ժամանակ նա ներկայացնում էր մի ռազմավարություն, երբ փոքր ուժեր ունենալով՝ կարելի էր մեծ առաջադրանք կատարել և մոլորության մեջ գցել հակառակորդին։ Մինչև Արկադի Իվանովիչը բացատրում էր՝ Մուրադյանը հիշեց, որ ինչ-որ տեղ կարդացել էր բրիտանական «Կոմանդոս» բանակի հատուկ ստորաբաժանումների մասին, և հնչեցրեց դա։ Մարտական ընկերներին միանգամից դուր եկավ այդ անունը։

«Մինչ այդ նրան տարբեր կերպ էին կոչում՝ հրամանատար, շեֆ, շախմատիստ կամ՝ ազգանունով, սակայն տղաները հավանեցին «Կոմանդոս» մականունը և սկսեցին նրան այդպես կոչել։ Նրան էլ դուր եկավ, սկզբում փոքր-ինչ դեմ էր, այնուհետև աստիճանաբար ընտելացավ»,- պատմեց Մուրադյանը, խոստովանելով, որ անձամբ Տեր-Թադևոսյանին միշտ կամ «շեֆ» էր անվանում, կամ «հրամանատար»

Մուրադյանը հիշում է, որ Շուշին հանձնելուց հետո Կոմանդոսը մռայլվեց, տխրեց։ Նա շատ մեծ ցավ էր ապրում։ Պատերազմի ամբողջ ընթացքում նրանք միասին էին, ռազմաճակատ էին ուղարկում անհրաժեշտ իրեր, հետևում դեպքերի զարգացմանը, բազմաթիվ տեղեկություններ էին ստանում։ Արկադի Իվանովիչը հավատում էր հաղթանակին և չէր կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր ընկնել Շուշին։

«Կոմանդոսի կյանքը օրինակ է, թե ինչպես չդավաճանել Շուշիին, Արցախին...». նախագահը ցավակցել է

«Նա կարող էր պատկերացնել ամեն ինչ, բայց ոչ Շուշիի հանձնումը։ Նա չէր կարող պատկերացնել՝ ինչպես հայը կարող է հանձնել այդ քաղաքը։ Շուշիի հետ կապված իրավիճակը մեծ հարված էր նրա համար»,- ասաց Մուրադյանը։

Կոմանդոսի մարտական դուստրը

«Անահիտ» հետախուզական ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը ծանոթացավ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ 1992 թվականին։ Հենց Կոմանդոսն էր որոշել, որ Անահիտն իր մարտական դուստրն է և պետք է ջոկատ գլխավորի։ Նա խիստ էր աղջկա հետ, բայց միևնույն ժամանակ՝ շատ հոգատար։ Երբեմն թեժ մարտական գործողությունների ժամանակ կանչում էր նրան և հարցնում՝ արդյոք սոված չէ, խնձոր կամ թարմ քաղցրավենիք էր տալիս և պահանջում, որ իր աչքի առաջ ուտի։ Իսկ տարիներ անց գալիս էր նրան հյուր և արդեն ինքը հյուրասիրվում սիրելի ուտեստներով։

Анаит Мартиросян и Аркадий Тер-Тадевосян
© Photo : provided by Anahit Martirosyan
Արկադի Տեր-Թադևոսյանն ու Անահիտ Մարտիրոսյանը

«Նա զանգահարում և ասում էր․ «Աղջիկս, համով բան պատրաստի՛ր»։ Ես սիրով պատրաստում էի, նա շատ էր տոլմա սիրում, ժենգյալով հաց: Շուշիի կորստից հետո նա մի քանի անգամ եկավ, մի օր նույնիսկ՝ առանց զանգի, և մենք երկար զրուցում էինք, հիմնականում պատերազմից և Շուշիից»,- պատմում է նա։

Анаит Мартиросян и Аркадий Тер-Тадевосян
© Photo : provided by Anahit Martirosyan
Արկադի Տեր-Թադևոսյանն ու Անահիտ Մարտիրոսյանը

Նրա խոսքով՝ Կոմանդոսը երկար վերլուծում էր Շուշիի կորստի հետ կապված իրավիճակը, և հստակ որոշել էր իր համար․ ադրբեջանցիները չեն գրավել քաղաքը, քաղաքը հանձնել են։ Այդ մտքից նա էլ ավելի ցավոտ ու ծանր ապրումներ էր ունենում։

Անահիտ Մարտիրոսյանը դեռ այն ժամանակ էր վախենում, որ Կոմանդոսը չի կարողանա հաղթահարել հարվածը, բայց Արկադի Իվանովիչը դիմադրում էր։ Անկախ պատկառելի տարիքից՝ աշխատում էր ուժեղ լինել, շարունակում էր օգնել բանակին և ԶՈւ-ին, հանդիպում էր վիրավոր զինծառայողների հետ և փորձում նրանց ուրախացնել։

Анаит Мартиросян и Аркадий Тер-Тадевосян
© Photo : provided by Anahit Martirosyan
Արկադի Տեր-Թադևոսյանն ու Անահիտ Մարտիրոսյանը

«Երբ ինձ վատ էի զգում, նա աջակցում էր։ Վախենում եմ ապրել առանց նրա։ Նա իմ հարազատ մարտական հայրն էր», - արտասվում է Անահիտը։

Анаит Мартиросян и Аркадий Тер-Тадевосян
© Photo : provided by Anahit Martirosyan
Արկադի Տեր-Թադևոսյանն ու Անահիտ Մարտիրոսյանը

Վերջին պատերազմի ժամանակ նա առաջնագիծ էր ուղարկում աղջկան ու միշտ ասում, որ նրանք երիտասարդ են և դեռ կարող են օգնել զինված ուժերին՝ հաղթել հակառակորդին։ Նա հավատում էր հաղթանակին և գործողությունների տարբեր ծրագրեր մշակում, ինչպես արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Նրա խորամանկ հնարքների ու ռազմավարական մտածողության շնորհիվ էլ հենց Աֆղանստանում նրան «Լեռնային աղվես» կոչեցին։

Գեներալը՝ գեներալի մասին

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշում է, որ երբ ինքը սկսեց հիմնել կանոնավոր բանակը, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին առաջարկեց անպայման ՀՀ ԶՈւ հայեցակարգի իրագործման հանձնաժողովի կազմում ընդգրկել Արկադի Տեր-Թադևոսյանին։

Норат Тер-Григорянц на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

Նրա խոսքով՝ Տեր-Թադևոսյանն անթերի հեղինակություն էր վայելում ռազմաճակատում և անսահման ճանաչում՝ թիկունքում։ Դրան նպաստել էին ոչ միայն Շուշիի ազատագրման օպերացիայի հաջողությունը, այլև նրա մարդկային որակները։ Մեծամասամբ նրա անձնական մասնակցության շնորհիվ Հայաստանում սեղմ ժամկետներում մարտունակ զորամասեր ստեղծվեցին։

«Մարտական գործողությունների ավարտից հետո ռազմական ղեկավարության առաջադրանքով նա զբաղվում էր ռազմագերիների և անհետ կորածների հարցերով։ Ծանր աշխատանք էր, դժվար ժամանակներ էին։ Արկադի Իվանովիչը տարբերվում էր իր հանգստությամբ ու սակավախոսությամբ, այդ պատճառով որևէ բան հիշել և պատմել այն մասին, թե ինչ էր նրա հետ կատարվում այդ պատասխանատու ժամանակահատվածում, ցավոք, չեմ կարողանա»,- նշեց նա։

Վերջին անգամ լեգենդար զորահրամանատարները հանդիպել են Շուշիում 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո։ Նրանք նստած էին ՀՀ և Արցախի նախագահների հետ մի սեղանի շուրջ, որտեղ քննարկվում էր պաշտպանունակությունն ամրապնդելու հարցերը։

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մահացել է մարտի 31-ին, կյանքի 82-րդ տարում։ Տեր-Թադևոսյանը 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի գործողությունները։ Նա նաև մեծ ներդրում է ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի կայացման և զարգացման գործում։

Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը

Իր գիտելիքներն ու հարուստ փորձը շարունակել է կիրառել ՊՆ կադրերի պատրաստման վարչության պետի, նախարարի օգնականի պաշտոնում, իսկ 2002 թվականից՝ նախկին «ԴՕՍԱԱՖ»-ում։ «Ոսկե արծիվից» բացի պարգևատրվել է նաև մի շարք այլ շքանշաններով և մեդալներով, արժանացել «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչման։

884
թեգերը:
Մահ, Շուշի, Նորատ Տեր–Գրիգորյանց, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)
Ըստ թեմայի
Նախագահ Սարգսյանն ու Կոմանդոսը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում ժամեր շարունակ էլեկտրական հոսանք չի լինելու

178
(Թարմացված է 09:18 23.04.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 2-10 շարքեր մասնակի, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ. 6 շենք, Աէրացիա թաղ. 1/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Կիևյան փ. 10 շենք, Վաղարշյան փ. 15 շենք, Արաբկիր 49 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 12/1 շենք, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փ. 1/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ.13, 15, 15/4 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 47/1 շենք, Շարուրի փ․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություն, Շևչենկո փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցներ սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 2, 1/1ա, 3, 3/1, 21/ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16 շենքեր, 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

10:00-14:00 Հովտաշատ գյուղ մասնակի,

10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի,

13:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի,

13:00-15:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի , Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղու 51, 53 և Սարավանի 23 շենքեր,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի Զինավան,

Սյունիքի մարզում՝

10:00-11:30 Սիսիան քաղաք` Շահումյան, Սպանդարյան, Րաֆֆի փողոցներ մասնակի, Խրիմյան, Մայիսյան, Հովնան Որոտնեցի փողոցներ,

12:00-13:30 Սիսիան քաղաք՝ Բակունցի, Տիգրան Մեծի, Առուստամյան, Աղայան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Սայաթ-Նովա փողոց,

14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Կամո փողոց:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

178
թեգերը:
Մարզ, Երևան, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Արխիվային լուսանկար

Բժիշկն ասել է՝ ինչն է ներարգանդային կյանքում ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա

51
(Թարմացված է 08:56 23.04.2021)
Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբույժ Գալինա Ասմոլովան ՌԲԱ-ին (ռուսական բժշկական ամսագիր) ասել է՝ ինչպես պոտենցիալ տաղանդավոր երեխա ունենալ ու մեծացնել։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Բարձրագույն կարգի բժիշկ, մանկաբույժ Գալինա Ասմոլովան խոսել է այն գործոնների մասին, որոնք ներարգանդային կյանքում ազդում են երեխայի ուղեղի զարգացման վրա: Նա առանձնացրել է երկու կարևորագույն չափանիշներ՝ երեխայի հուզական շրջապատն ու սնունդը, որը կինը ստանում է պտուղը կրելու ժամանակաշրջանում: Նա հայտնել է դա ռուսական բժշկական ամսագրին տված հարցազրույցում։

«Հղի կնոջ պրեկոնցեպտիկ պատրաստումը կարող է ազդել պտղի ու նորածին երեխայի ուղեղի զարգացման վրա», - ասել է Ասմոլովան:

Այս նախապատրաստումը հիմք է համարվում մանկաբարձ-գինեկոլոգների համար պատշաճ հղիության, ծննդաբերության ընթացքը ճիշտ վարելու համար ու կարևորագույն նշանակություն ունի հղիության ընթացքի համար։ 

Օրինակ, մոր կրծքի կաթը պետք է հարստացվի բազմաթիվ միկրո և մակրո տարրերով: Միշտ չէ, որ սննդամթերքը կարող է ամբողջությամբ լրացնել օրգանիզմում անհրաժեշտ տարրերի պակասը, ուստի վիտամինային համալիրների կազմում չհագեցած ճարպային թթուների օգտագործումը հիմք է հանդիսանում երեխայի ուղեղի ճիշտ զարգացման համար:

Այսպիսով, մոր ճիշտ ընտրած սնունդն ու նրա հուզական առողջությունը հիմնական պայմաններն են, որ խելացի ու մեծ ներուժով երեխա ծնվի:

Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

51
թեգերը:
ուղեղ, երեխա, Կին, հղի
Ըստ թեմայի
Լյարդի խնդիր ունեցողները պետք է շատ սուրճ խմեն. բժիշկն ասել է` ինչու
Նարգիլեն ավելի վտանգավո՞ր է. բժիշկը զգուշացնում է ծխողներին
Բժիշկը բացատրել է՝ ինչպես է պետք սթրեսը «ջրով կտրել»
Դանիել Իոաննիսյան. արխիվային լուսանկար

Վթար Երևանում. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

0
(Թարմացված է 10:03 23.04.2021)
Nissan-ի 22-ամյա և 18-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-ամյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

0
թեգերը:
Դանիել Իոաննիսյան, Երևան, վթար
Ըստ թեմայի
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով