Осветительные лампочки

Երևանում և 4 մարզում երկար ժամանակ էլեկտրական հոսանք չի լինելու

71
(Թարմացված է 09:11 31.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7 փողոցի սեփական տներ, Նորքի 7 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Իսակովի պող․ 4, 4/1, 4/2 շենքեր, Վերֆելի փ. 3-6 սեփական տներ, Թաիրովի փ. 5-47, 10-46 սեփական տներ, Թաիրով փ. 40-51 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 87-346, 166-396 սեփական տներ մասնակի և 64-350 սեփական տներ, Կիլիկիա թաղամաս մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տներ, Չեխովի փ․ 34 շենք,

11:00-17:00 Դավթաշեն 3-րդ թաղ. 30, 31 շենքեր, Փիրումյան փողոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 2փ. 11-35 (կենտ); 4փ. 14-46 (զույգ); 5փ. 1-42; 7փ. 1-19; 9փ. 2-52 (զույգ) սեփական տներ, Մադոյան, Օդեսայի փողոցների սեփական տներ, Կատովսկու փողոցի սեփական տներ, Շարուրի փ․ 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզում՝

11։00-15։00 Մարգարա, Արազափ գյուղեր մասնակի և Վարդանաշեն գյուղ,

Արարատի մարզում՝

10:30-16:30 Լանջազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Ազատավան և Դալար գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Նար-Դոսի, Նոր թաղ փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի, Արա Գեղեցիկ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։30-16։30 Պռոշյան համայնք՝ Վանահովիտ թաղամաս, «Ղ․տելեկոմ» ընկերություն, Զին/մաս, «Բադալյան և Եղբայրներ», «Ս․ Հովակիմյան», «Ոլորան», «Ծովասար», «Ն․ Թորոսյան», «Ս․Լ․Լ գազ», «Էվա Մակ», «Ս․ Մանուկյան», «Պապյան և որդիներ» ՍՊԸ-ներ, Զին/մաս, «Ա․ Բաբոյան», «Զենիկ Սարգիսյան», «Աիսա» ՍՊԸ-ներ, Շենքեր թաղամաս, Գոմեր թաղամաս, 1-ին և 2-րդ թաղամաս, «Արթին Զակաթին» ՍՊԸ,

11։00-16։00 Բյուրեղավան համայք՝ 12, 13, 14, 15, 16 և 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 33, 35, 36, 37 փողոցներ,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Կոտայք, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։00–12։00 Վաղաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

13։00–16։00 Գեղհովիտ համայնքն ամբողջությամբ, Զ․ Անդրանիկի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

71
թեգերը:
Երևան, Մարզ, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով
Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ատոմակայանում. պարզաբանում է գլխավոր տնօրենը
Մոմեր

«Ինչքան ենք քեզ կարոտելու». մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը

119
(Թարմացված է 17:57 13.04.2021)
Հայտնի երգչուհին և նրա դուստրը հուզիչ գրառումներ են կատարել սոցցանցային իրենց էջերում և հայտնել տխուր լուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:

«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:

Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Instagraqm story Софи Девоян
Instagraqm story Софи Девоян

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։

119
թեգերը:
Մահ, Տատիկ, Սոֆի Դևոյան, Զարուհի Բաբայան
Ըստ թեմայի
Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Հակոբ Արշակյան. արխիվային լուսանկար

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

46
(Թարմացված է 16:57 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց Արշակյանը մոտեցել էր լրագրողին, հարվածել նրան, կոտրել համակարգիչը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

46
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել
ՄԻՊ-ը պատրաստվում է պաշտոնյաների վիրավորական գրառումներն ուղարկել դատախազություն
Ճի՞շտ է արդյոք Հակոբ Արշակյանի պաշտոնանկության լուրը
Հակոբ Արշակյանը հրաժարվում է պաշտոնից. նա բացատրել է իր որոշման պատճառը
Միքայել Մելքումյան. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ իջավ դոլարի գինը, ի՞նչ է կատարվում երկրում․ պատգամավորը ԿԲ-ից պատասխան է պահանջում

0
(Թարմացված է 18:06 13.04.2021)
Երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեցին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ուՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց, որ հակառակ դեպքում ինքն ԱԺ չէր գա ու կզբաղվեր այդ գործով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքը շուրջ կես տարի անընդմեջ բարձրանալուց հետո վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում նվազել է շուրջ 15-20 դրամով։ Այսօր այս խնդրին ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով, որ նման անսպասելի անկման պատճառը եղել է այն, որ ԿԲ-ն միանգամից 56 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ դոլարի գինը 530-532 դրամից 2 օրվա մեջ հասավ 545-547 դրամի, դա օրինաչա՞փ երևույթ էր»,- ասաց Մելքումյանը, ԿԲ-ից պահանջելով հրապարակավ մեկնաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկայում, և ի վերջո ԿԲ-ն իր գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։

«2 օր դու հետևում ես, որ անընդհատ աճում է ու մի կախարդական փայտիկի հարվածով իջեցնում են։ Հիմա մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու, 56 մլն-ը բավարա՞ր էր, թե՞ չէ։ Թող բացատրեն։ Արտարժույթ չկա՞ երկրում»,- ասաց Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ դոլարի փոխարժեքի շարունակվող բարձրացումը հետևանք է արտահանման ծավալների կրճատման, ներդրումների դադարեցման, շինարարության ծավալների անկման և այլն, ԿԲ-ից ակնկալելով այս բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։

Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում

0
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, դոլար, Կենտրոնական բանկ (ԿԲ), Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
ԿԲ-ն դոլար կներարկի շուկա. Թունյանը բացատրել է` ինչ է պատրաստվում անել գլխավոր դրամատունը
ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Քոչարյան
Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է