Արտասվող աղջիկ

Ագրեսիա և հազարավոր հարցեր. ինչպես են պատերազմից հետո աշխատում դեռահասների հետ

103
(Թարմացված է 23:07 30.03.2021)
Դպրոցականների հետ աշխատող հոգեբաններին ու տեսուչներին բարդ խնդիր է բաժին ընկել. արցախյան պատերազմից հետո նրանք պետք է օգնեն, որ դեռահասները հաղթահարեն բուռն հույզերը։ Թե ինչպես են Հայաստանում աշխատում երեխաների հետ, ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։

2020 թվականի նոյեմբերից հետո հասարակության շրջանում ագրեսիայի մակարդակը զգալիորեն ավելացել է։ Ագրեսիայի են հակված հատկապես անչափահասները, որոնց «բարդ տարիքի» դժվարություններին ավելացել է հետպատերազմական սթրեսը։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյանը պատմում է, որ երեխաների և դեռահասների հետ հոգեբանների աշխատանքի ինտենսիվությունը նույնն է, ինչ նախկինում, սակայն հատուկ ուշադրություն է դարձվում արցախցի անչափահասներին և նրանց, ովքեր մտերիմ ու հարազատ են կորցրել։

«Դպրոցները մեր կենտրոնին են փոխանցում երեխաների տվյալները։ Մեր աջակցությունը միայն հոգեբանական չէ։ Եթե երեխան զարգացման հետ կապված խնդիրներ ունի, զբաղվում ենք նաև դրանով», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սվաճյանը։

Նրա խոսքով` առանց ծնողի իմացության ու թույլտվության երեխային որևէ օգնություն ցուցաբերվել չի կարող։ Երեխայի ագրեսիայի, դեպրեսիայի կամ ապատիայի հետ կապված խնդիրների մասին ծնողներին սկզբում տեղյակ է պահում ուսուցիչը։ Հատուկ անկետա կազմելու (profile) համար ծնողների համաձայնությունը ստանալու դեպքում երեխայի հետ արդեն կարող է սկսել աշխատել հոգեբանը։

«Մեր մասնագետները երեխաների հետ աշխատում են դասերից հետո։ Գալիս են դպրոց և հանդիպումներ անցկացնում․ դրանք կարող են լինել և՛ խմբային, և՛ անհատական, վերջինն իհարկե ավելի հաճախ է լինում։ Ամեն ինչ կախված է դպրոցականի հույզերից, խնդիրներից և կյանքի հանգամանքներից։ Հոգեբանը կարող է նրա հետ աշխատել ընդամենը մեկ անգամ, բայց պատահում է, որ երկարատև աշխատանք է տարվում», - նշում է Սվաճյանը։

Մասնագետը երեխայի հետ հանդիպում է հիմնականում շաբաթը մեկ անգամ, սովորեցնում է նրան բացահայտել սեփական հույզերը, տիրապետել դրանց և այլընտրանքային ճանապարհներ է առաջարկում բացասական զգացողություններից ձերբազատվելու համար։ Հոգեբանի հետ քննարկվող թեմաները կոնֆիդենցիալ են։

«Ծնողների մեծ մասը համաձայնում է, որ մենք աշխատենք երեխաների հետ։ Հազվադեպ է լինում, որ նրանք վախենան, թե այս գործընթացը պիտակ կթողնի երեխայի կյանքի վրա։ Նման դեպքերում, եթե խնդիրը փոքր է, մենք չենք պնդում, որ երեխաների հետ հանդիպումներ անցկացնենք», - ասում է Սվաճյանը։

Կենտրոնն օգնում է ոչ միայն երեխաներին, այլև մանկավարժներին, որոնք խնդիրներ են ունենում աշակերտների հետ։

Մասնագետներն աշխատում են Հայաստանի բոլոր դպրոցներում, բացի Արարատի և Վայոց Ձորի կրթական հաստատություններից։ Այդ մարզերում ևս ծրագիրը կիրականացվի այս տարվա ընթացքում։

Հոգեբաններից բացի, դեռահասների հետ զբաղվում են նաև դպրոցական տեսուչները՝ ոստիկանության աշխատակիցները, որոնք աշխատում են բարձր դասարանի աշակերտների հետ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն ասում է, որ պատերազմից հետո դեռահասների մոտ շատ հարցեր են առաջացել։

«Դեռահասները տեսուչներին ընկեր են համարում, ավագ եղբայր, գրագետ խորհրդատու և նրան են ուղղում իրենց տանջող հարցերը։ Վերջին շրջանում հարցերը փոխվել են և շատացել», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դուրյանը։

Ինչպես հոգեբանների դեպքում, տեսուչների հետ զրույցները ևս գաղտնի են․ դեռահասը պետք է իմանա, որ եթե վստահում է ոստիկանության աշխատակցին, ապա ամեն ինչ մնում է նրանց միջև։

«Ոստիկանը կարող է խորհուրդ տալ, որ երեխան խնդրի մասին պատմի ծնողներին, ուսուցիչներին, համադասարանցիներին, բայց ինքն անձամբ երբեք գաղտնիքը չի բացահայտի», - ասում է Դուրյանը։

Վերոնշյալ պետական ինստիտուտներից բացի, ՀՀ–ում նաև մասնավոր նախագծեր են իրականացվում։ Ֆրանսիայից եկած հոգեբան Անուշ Շահբենդերյանն իր գործընկերոջ՝ կլինիկական հոգեբանության դոկտոր Լիլիթ Մնացականյանի հետ աշխատում են մարզերի այն երեխաների հետ, որոնց ընտանիքները պատերազմի ժամանակ հարազատի են կորցրել։ Նրանք 6-12 տարեկան երեխաների հետ աշխատելու համար գունազարդման հատուկ նյութեր են պատրաստել, իսկ տարիքով ավելի մեծ երեխաների հետ մասնագիտական զրույցներ են անցկացնում։

«Եթե ընտանիքը չի կարողացել համակերպվել մտերիմ մարդու մահվան հետ, երեխան ընդհանրապես չի կարողանա հասկանալ, ինչ է տեղի ունեցել։ Պետք է երեխային օգնել, որ ձերբազատվի կուտակված ցավից», - ասում են մասնագետները։

Դեռահասների հետ աշխատանքում ամենակարևորն այն է, որ ագրեսիվ պահվածքի հետևում դաժանության, չարության և երեսառածության փոխարեն տեսնեն երեխայի օգնության խնդրանքը, հասցնեն ժամանակին զրուցել նրա հետ, օգնեն, որ ադապտացվի։

103
թեգերը:
երեխա, հոգեբան, Պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստները շուտով կփոխհատուցվեն
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան
Պատերազմի մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն ու կրթաթոշակ կստանան
Մոմեր

«Ինչքան ենք քեզ կարոտելու». մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը

97
(Թարմացված է 17:57 13.04.2021)
Հայտնի երգչուհին և նրա դուստրը հուզիչ գրառումներ են կատարել սոցցանցային իրենց էջերում և հայտնել տխուր լուրը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:

«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:

Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Instagraqm story Софи Девоян
Instagraqm story Софи Девоян

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։

97
թեգերը:
Մահ, Տատիկ, Սոֆի Դևոյան, Զարուհի Բաբայան
Ըստ թեմայի
Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Հակոբ Արշակյան. արխիվային լուսանկար

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

44
(Թարմացված է 16:57 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց Արշակյանը մոտեցել էր լրագրողին, հարվածել նրան, կոտրել համակարգիչը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

44
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել
ՄԻՊ-ը պատրաստվում է պաշտոնյաների վիրավորական գրառումներն ուղարկել դատախազություն
Ճի՞շտ է արդյոք Հակոբ Արշակյանի պաշտոնանկության լուրը
Հակոբ Արշակյանը հրաժարվում է պաշտոնից. նա բացատրել է իր որոշման պատճառը
Микаел Мелкумян

Ինչո՞ւ իջավ դոլարի գինը, ի՞նչ է կատարվում երկրում․ պատգամավորը ԿԲ-ից պատասխան է պահանջում

0
(Թարմացված է 17:56 13.04.2021)
Երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեցին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ուՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց, որ հակառակ դեպքում ինքն ԱԺ չէր գա ու կզբաղվեր այդ գործով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքը շուրջ կես տարի անընդմեջ բարձրանալուց հետո վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում նվազել է շուրջ 15-20 դրամով։ Այսօր այս խնդրին ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով, որ նման անսպասելի անկման պատճառը եղել է այն, որ ԿԲ-ն միանգամից 56 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ դոլարի գինը 530-532 դրամից 2 օրվա մեջ հասավ 545-547 դրամի, դա օրինաչա՞փ երևույթ էր»,- ասաց Մելքումյանը, ԿԲ-ից պահանջելով հրապարակավ մեկնաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկայում, և ի վերջո ԿԲ-ն իր գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։

«2 օր դու հետևում ես, որ անընդհատ աճում է ու մի կախարդական փայտիկի հարվածով իջեցնում են։ Հիմա մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու, 56 մլն-ը բավարա՞ր էր, թե՞ չէ։ Թող բացատրեն։ Արտարժույթ չկա՞ երկրում»,- ասաց Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ դոլարի փոխարժեքի շարունակվող բարձրացումը հետևանք է արտահանման ծավալների կրճատման, ներդրումների դադարեցման, շինարարության ծավալների անկման և այլն, ԿԲ-ից ակնկալելով այս բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։

Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում

0