Մոնիկա Գրիգորյան

Մոնիկան «Միսս տիեզերք» մրցույթին կներկայանա Արցախի տարազով ու կարևոր հարցեր կբարձրացնի

350
(Թարմացված է 17:14 30.03.2021)
21–ամյա գեղեցկուհին դժվար մանկություն է ունեցել։ 10 տարեկանում կորցրել է հորը, մայրը գնացել է արտագնա աշխատանքի, բայց Մոնիկան չի կոտրվել և հասել է նրան, որ հիմա Հայաստանն է ներկայացնելու հեղինակավոր մրցույթում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik.  «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե միսս Մոնիկա Գրիգորյանը, որի թեկնածություն առաջադրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։ Նրանք այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ խոսեցին մրցույթի նախապատրաստական աշխատանքների, դժվարությունների ու ակնկալիքների մասին։

Представительница Армении на конкурсе красоты Мисс Вселенная Моника Григорян
© Sputnik / Aram Nersesyan , Aram Nersesyan
Մոնիկա Գրիգորյան

 «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներն օրեր առաջ հայտարարություն տարածեցին, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգված  «Միսս տիեզերք 2020»–ը կայանալու է, իսկ մասնակից պետություններին էլ հնարավորություն տրվեց ազգային մրցույթ անցկացնելու փոխարեն միանգամից առաջադրել սեփական թեկնածուին։  Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 16-ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում։ Հայաստանը ներկայացնող մասնակիցը կմեկնի Նյու Յորք, այնտեղ 10 օր կմասնակցի մրցույթի նախապատրաստական փուլին, որից հետո միայն կմեկնի Ֆլորիդա։

«Մոնիկա Գրիգորյանին թեկնածությունն առաջադրելու որոշումը եղել է իմը, բայց հիմնվել եմ հանրության կարծիքի վրա, քանի որ «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի  առցանց քվեարկության ժամանակ հասկացա, թե հանրությունն ինչքան է հավանել Մոնիկային։ Բացի այդ, Մոնիկան տարեվերջին պատրաստվում է մեկնել մեկ այլ միջազգային մրցույթի և երկար ժամանակ է, ինչ նախապատրաստվում էր։ Այսօր Մոնիկան ամենապատրաստի  թեկնածուն է»,–ասաց «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը։

Президент фонда Мисс Армения Гоар Арутюнян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (30 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan , Aram Nersesyan
Գոհար Հարությունյան

Այժմ ամենամեծ խնդիր այն է, որ դեսպանատները փակ են, և վիզա ստանալը գրեթե անհնար է, բայց Գոհարն անձամբ է դիմել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին և հույս ունի, որ վիզա ստանալը խնդիր չի լինի։ Չէ՞ որ այժմ բոլոր երկրներում կա նույն խնդիրը , բայց մարդիկ եթե այլ երկրներում վիզա ստանում են, ուրեմն Հայաստանում էլ պետք է ստանան։

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկան 21 տարեկան է, ծնունդով Վանաձորից, վերջին երկու տարիներին ապրում է Երևանում։ Սովորում է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներին։

Մոնիկայի խոսքով`ինքը մեծ ոգևորությամբ և  պատրաստակամությամբ է ընդունել Գոհարի առաջարկը։

«Երբ մասնակցում էի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթին, ի սկզբանե անվստահ էի, շանսերս շատ ցածր էի գնահատում և չէի մտածում, որ որևէ տիտղոսի կարժանանամ։ Առցանց քվեարկությունից հետո հասկացա, որ ժողովուրդը սիրել է ինձ։ Այդպես սկսվեց իմ մոդելային կարիերան։ Այս տարիների ընթացքում համագործակցել եմ շատ դիզայներների հետ, նկարահանվել եմ տարբեր հոլովակներում։ Այս մրցույթից առաջ լարվածությունը կա, որովհետև պատրաստվելու ժամանակը շատ քիչ է, բայց փորձում ենք ամեն ինչին դրական տեսանկյունից նայել և հաճույքով աշխատել»,–ասաց Մոնիկան։

Представительница Армении на конкурсе красоты Мисс Вселенная Моника Григорян
© Sputnik / Aram Nersesyan , Aram Nersesyan
Մոնիկա Գրիգորյան

Նրա խոսքով` մրցույթի բեմից շատ կարևոր հարցեր է բարձրացնելու, խոսելու է  իր ծանր մանկությունից։

«Ես մեծացել եմ առանց հայրիկի, 10 տարեկան էի երբ նրան կորցրի։ Մայրս ստիպված էր արտագնա աշխատանքի մեկնել։ Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել։ Ուզում եմ խոսել արցախյան պատերազմի մասին, որը բազմաթիվ երեխաների ծնողազուրկ դարձրեց ու նրանք ստիպված են լինելու կյանքի հարվածներին միայնակ դիմակայել։ Ես մրցույթին ներկայանալու եմ նաև Արցախի տարազով։ Եթե հնարավորություն տան, ես կպատմեմ Արցախի մասին»,–ասաց նա։

Մրցույթի կազմակերպիչը կարևորում է, որ մեր հայրենակիցները սատարում են գեղեցկուհուն և սոցցանցերում բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրում։ Ինչ վերաբերվում է ծեծված`պլաստիկ վիրահատությունների թեմային (Մոնիկայի քիթը վիրահատված է), ապա Գոհարը շեշտեց, որ ըստ պայմանագրի` չկա նախապայման, որն արգելի պլաստիկ միջամտությունը։

Մեկ շաբաթ հետո «Միսս տիեզերք» մրցույթն առցանց քվեարկություն է լինելու, և հաղթողը կընդգրկվի մրցույթի լավագույն 21 մասնակիցների ցանկում։

350
թեգերը:
տարազ, Արցախ, Մոնիկա Գրիգորյան, Գեղեցկության մրցույթ, Հայաստան
Ըստ թեմայի
Միլիարդատեր Խաչատուրովի դուստրը մեծացել է ու իսկական գեղեցկուհի դարձել
Որտե՞ղ է հանգստանում գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը. լուսանկարներ
Գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է «Elle Indonesia» ամսագրի համար
Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում ժամեր շարունակ էլեկտրական հոսանք չի լինելու

88
(Թարմացված է 09:18 23.04.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 2-10 շարքեր մասնակի, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ. 6 շենք, Աէրացիա թաղ. 1/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Կիևյան փ. 10 շենք, Վաղարշյան փ. 15 շենք, Արաբկիր 49 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 12/1 շենք, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փ. 1/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ.13, 15, 15/4 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 47/1 շենք, Շարուրի փ․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություն, Շևչենկո փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցներ սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 2, 1/1ա, 3, 3/1, 21/ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16 շենքեր, 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

10:00-14:00 Հովտաշատ գյուղ մասնակի,

10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի,

13:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի,

13:00-15:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի , Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղու 51, 53 և Սարավանի 23 շենքեր,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի Զինավան,

Սյունիքի մարզում՝

10:00-11:30 Սիսիան քաղաք` Շահումյան, Սպանդարյան, Րաֆֆի փողոցներ մասնակի, Խրիմյան, Մայիսյան, Հովնան Որոտնեցի փողոցներ,

12:00-13:30 Սիսիան քաղաք՝ Բակունցի, Տիգրան Մեծի, Առուստամյան, Աղայան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Սայաթ-Նովա փողոց,

14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Կամո փողոց:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

88
թեգերը:
Մարզ, Երևան, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Արխիվային լուսանկար

Բժիշկն ասել է՝ ինչն է ներարգանդային կյանքում ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա

12
(Թարմացված է 08:56 23.04.2021)
Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբույժ Գալինա Ասմոլովան ՌԲԱ-ին (ռուսական բժշկական ամսագիր) ասել է՝ ինչպես պոտենցիալ տաղանդավոր երեխա ունենալ ու մեծացնել։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Բարձրագույն կարգի բժիշկ, մանկաբույժ Գալինա Ասմոլովան խոսել է այն գործոնների մասին, որոնք ներարգանդային կյանքում ազդում են երեխայի ուղեղի զարգացման վրա: Նա առանձնացրել է երկու կարևորագույն չափանիշներ՝ երեխայի հուզական շրջապատն ու սնունդը, որը կինը ստանում է պտուղը կրելու ժամանակաշրջանում: Նա հայտնել է դա ռուսական բժշկական ամսագրին տված հարցազրույցում։

«Հղի կնոջ պրեկոնցեպտիկ պատրաստումը կարող է ազդել պտղի ու նորածին երեխայի ուղեղի զարգացման վրա», - ասել է Ասմոլովան:

Այս նախապատրաստումը հիմք է համարվում մանկաբարձ-գինեկոլոգների համար պատշաճ հղիության, ծննդաբերության ընթացքը ճիշտ վարելու համար ու կարևորագույն նշանակություն ունի հղիության ընթացքի համար։ 

Օրինակ, մոր կրծքի կաթը պետք է հարստացվի բազմաթիվ միկրո և մակրո տարրերով: Միշտ չէ, որ սննդամթերքը կարող է ամբողջությամբ լրացնել օրգանիզմում անհրաժեշտ տարրերի պակասը, ուստի վիտամինային համալիրների կազմում չհագեցած ճարպային թթուների օգտագործումը հիմք է հանդիսանում երեխայի ուղեղի ճիշտ զարգացման համար:

Այսպիսով, մոր ճիշտ ընտրած սնունդն ու նրա հուզական առողջությունը հիմնական պայմաններն են, որ խելացի ու մեծ ներուժով երեխա ծնվի:

Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

12
թեգերը:
ուղեղ, երեխա, Կին, հղի
Ըստ թեմայի
Լյարդի խնդիր ունեցողները պետք է շատ սուրճ խմեն. բժիշկն ասել է` ինչու
Նարգիլեն ավելի վտանգավո՞ր է. բժիշկը զգուշացնում է ծխողներին
Բժիշկը բացատրել է՝ ինչպես է պետք սթրեսը «ջրով կտրել»