ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ապրիլի 24-ին երթ լինելու է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
«Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում եղել եմ խորհրդակցության, և այնտեղ մենք քննարկել ենք առաջիկայում նախատեսվող միջոցառումները՝ ապրիլի 24-ի հետ կապված: Այս տարի կլինեն միջոցառումներ, բայց ամենակարևորն ինձ համար՝ ապրիլի 24-ին երթ լինելու է»,- ասաց Մարությանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթի փոխարեն քաղաքացիները կարճ հաղորդագրություն էին ուղարկում, իսկ նրանց անունները լուսապատկերով հայտնվում էին հուշահամալիրի պատերին։ Իսկ ժամը 22-ից մինչև առավոտ հուշահամալիրի տարածքում երաժշտական տարբեր խմբեր դասական ու ժողովրդական ստեղծագործություններ էին կատարում։
Հիշեցնենեք՝ ապրիլի 24-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։
Թուրքիան մինչ օրս չի ընդունել իր կատարած եղեռնագործությունը։
Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը
Ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկներ, այդ թվում Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիան, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Կանադայի, Լեհաստանի խորհրդարանները։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-25-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կենտրոնի հրապարակած ցուցանիշների` այսօր ամենատաքը կլինի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում, որտեղ 26 աստիճան տաքություն կգրանցվի։
Տեղումները կվերսկսվեն ապրիլի 26-ին։
Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +23-ից +25–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10-ից +12։
Էջմիածնով անցնող հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով այսօր բերման ենթարկված սյունեցիների դեպքին։
Նշենք, որ այսօր 16 սյունեցի է բերման ենթարկվել, որոնք կասկածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Սյունիք կատարած այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` դատախազության առջև բողոքի ակցիա եղավ, որի ժամանակ պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանն իջնի ցած։ Նա, սակայն, արձակուրդում է։
«Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների` տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։ Առավել ևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ։ Դրանք ներկայացվելու դեպքում ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասխաններ կամ կկայացվեն դատավարական որոշումներ»,–գրել է Աբրահամյանը։
Նա հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ է անում` խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։
Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն
Անդրադառնալով դատախազի հետ հանդիպում պահանջելուն` Աբրահամյանը հիշեցնում է, որ ակցիայի նախաձեռնողները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջելով այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրգործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազից երեք պահանջ ունեին` ազատ արձակել բերման ենթարկված սյունեցիներին, քրեական գործեր սկսել իմքայլական այն պատգամավորների նկատմամբ, որոնք ձերբակալմանն ու բռնությանը կողմ էին արտահայտվել։ Բացի այդ, պահանջում էին քրգործ հարուցել իրավապահների դեմ, որոնք խոշտանգում էին շուռնուխցուն՝ բերման ենթարկելուց հետո։