Շուռնուխ

Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու կովերը. Զոհրաբյանը դիմել է Մուրադովին

282
(Թարմացված է 11:57 30.03.2021)
Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստի միակ միջոցն էր, որը թուրքը տարել է։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Զոհրաբյանը Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել` հայտնելով, որ Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհից 500 մետր հեռավորության վրա։

«Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերը։ Անասունների հետքերով ֆերմերի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին, ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել»,–գրում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են. «Հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք»։

ԱԺ պատգամավորը հայտնում է, որ խնդրի առնչությամբ դիմել է նաև Արցախում ռուս խաղաղապահ անձնակազմի հրամանատար Ռուսլան Մուրադովին։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կմ-ն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ

Սահմանազատման աշխատանքների հետևանքով Շուռնուխից 12 տուն մնացել է թշնամուն։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 12 տների փոխարեն կկառուցվեն նորերը:

282
թեգերը:
կով, Նաիրա Զոհրաբյան, գողություն, ադրբեջանցի, Շուռնուխ
Ըստ թեմայի
Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի անվտանգության հարցը
«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

25
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
25
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Ավտոբուս

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

37
(Թարմացված է 22:50 20.04.2021)
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում՝ հրապարակելով նոր ավտոբուսի լուսանկար։

«CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», - գրել է Մարությանը։

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային ռեֆորմն ընթանում է քաղաքապետարանի նախանշած ժամանակացույցի համաձայն։

37
թեգերը:
Հայկ Մարության, ավտոբուս, Երևան