Արխիվային լուսանկար

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի

49
(Թարմացված է 20:07 29.03.2021)
Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ,  61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է:

Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:

Հայտնաբերվել է Արմավիրում զուգընկերուհուն ու նրա եղբորը դաժանաբար սպանած Հուսեյնովի դիակը

49
թեգերը:
Ոստիկանություն, տղամարդ, անասնագոմ, Դիակ
Ըստ թեմայի
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
Հրկիզված վիճակում հայտնաբերվել է Կարմիր Շուկայի 48-ամյա բնակչի դին
Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

30
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
30
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Ավտոբուս

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

38
(Թարմացված է 22:50 20.04.2021)
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում՝ հրապարակելով նոր ավտոբուսի լուսանկար։

«CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», - գրել է Մարությանը։

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային ռեֆորմն ընթանում է քաղաքապետարանի նախանշած ժամանակացույցի համաձայն։

38
թեգերը:
Հայկ Մարության, ավտոբուս, Երևան