Տիգրան Ուլիխանյան

Պետական վերահսկողական ծառայության պետը գործուղվում է Սյունիքի մարզ

105
(Թարմացված է 11:34 29.03.2021)
Գործուղումից վերադառնալուց հետո Ուլիխանյանը պետք է եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին գործուղում է Սյունիքի մարզ. տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։

«Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան)»,–նշված է որոշման մեջ։

Բացի այս, նշվում է նաև, որ գործուղումից վերադառնալուց հետո Ուլիխանյանը պետք է եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկում է Սյունիքում անվտանգության գոտի ստեղծել։ Նա իր առաջարկությունը ներկայացրել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ։

105
թեգերը:
Սյունիքի մարզ, Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ), Տիգրան Ուլիխանյան
Ըստ թեմայի
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում
 «Վերածնվող Հայաստան». Սյունիքի նախկին մարզպետը կուսակցություն է ստեղծել
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի անվտանգության հարցը
Новый современный электропоезд, привезенный из России в Ереван

Երևան-Գյումրի-Երևան երթուղու արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են ուղերթերը

0
Մայրաքաղաքից Գյումրի մեկնող արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերի ժամանակացույցը չի փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

«Ժամանակացույցն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի` ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին»,– հիշեցնում է ՀԿԵ–ն:

Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ տեղերն ամրագրելով railway.am կայքում։

Հիշեցնենք` արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով։

0
Ռոմանոս Պետրոսյանը ծառ է տնկում

Ինչպես մասնակցել ապրիլի 25-ի համապետական ծառատունկին․ ծրագրի մանրամասները

9
(Թարմացված է 16:55 20.04.2021)
Նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում տնկել 300.000 ծառ։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Հայաստանում կայանալիք ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմել տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ բաժիններին։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հրապարակել է հեռախոսահամարներ՝ ամեն մարզի համար։

Նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում տնկել 300.000 ծառ։

Արագածոտնի մարզ – 7000 տնկի,

Մասնակցել  ցանկացողները կարող են զանգահարել Արագածոտնի մարզպետարան +374 232 3 30 25

Արարատի մարզ- 7000 տնկի,

Մասնակցել  ցանկացողները կարող են զանգահարել Արարատի մարզպետարան  +374 235  2 51 09

Արմավիրի մարզ – 6000 տնկի,

Մասնակցել  ցանկացողները կարող են զանգահարել Արմավիրի մարզպետարան +374 237  2 38 50

Գեղարքունիքի մարզ –8000 տնկի,

Մասնակցել  ցանկացողները կարող են զանգահարել Գեղարքունիքի մարզպետարան +374 60 65 06 24

Կոտայքի մարզ – 10.000 տնկի,

Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել  Կոտայքի մարզպետարան  +374 223 2 32 40

Լոռու մարզ-7000 տնկի,

Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Լոռու մարզպետարան + 374 322 4 30 99

Շիրակի մարզ – 10.000 տնկի,

Մասնակցել  ցանկացողները կարող են զանգահարել Շիրակի մարզպետարան + 374  312 4 90 00/115

Սյունիքի մարզ – 7000 տնկի,

Մասնակցել  ցանկացողները կարող են զանգահարել Սյունիքի մարզպետարան +374 285  4 42 93

Տավուշի մարզ – 6000 տնկի,

Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Տավուշի մարզպետարան +374 263 4 22 40

Վայոց Ձորի մարզ – 7000 տնկի,

Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Վայոց ձորի մարզպետարան  +374 281 2 30 50։

Ամենաշատ ծառերը տնկվելու են մայրաքաղաք Երևանում՝ 25 հազար տնկի։ Եվս 200 հազար տնկի նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների ու այլ գերատեսչությունների հետ համատեղ բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում տնկելու համար։

Պետրոսյանը նշում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։

Ծառատունկի մասին մանրամասներ իմանալու կամ մասնակցության համար կարելի է զանգահարել նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝  հեռ․՝ (010) 65 17 38, էլ հասցե՝  info@forestcommittee.am։

Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

9
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, Շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստան, ծառատունկ, ծառ
Ըստ թեմայի
«Եռաբլուրը» ծառապատվում է, նախարարը մասնակցում է ծառատունկին
Կանաչ սահման` 95–ամյակին. Գյումրիում զինվորներն ու հրամանատարները տոնական ծառատունկի էին
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին