Լամպ

Երևանի և 5 մարզի որոշ հատվածներում մոտ 6 ժամ լույս չի լինի

68
(Թարմացված է 09:59 29.03.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պլանային նորոգման աշխատանքներ է իրականացնելու։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Սարյան փ. 24, 24բ շենքեր, Մայիսյան փ. 66ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 2փ. 11-35 (կենտ) սեփական տներ, Վարդաշեն 4փ. 14-46 (զույգ) սեփական տներ, Վարդաշեն 5փ. 1-42 սեփական տներ, Վարդաշեն 7փ. 1-19 սեփական տներ, Վարդաշեն 9փ. 2-52 (զույգ սեփական տներ, Ներքին Շենգավիթ 3, 4, 5, 6 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 3, 7 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նիզամի փ․ 24, 26, 28 շենքեր, Չեխովի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Արարատի մարզում՝

10։00-13։00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Արարատ գյուղ մասնակի,

10։30-16։30 Լանջազատ և Շահումյան գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք` Ալավերդյան, Զորավար Վարդանի, Չալաբյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի, Շատին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։30 Եղվարդ համայնք` Նար-Դոսի և Նոր թաղ փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի, Արա Գեղեցիկ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։30-16։30 Պռոշյան համայնք` Զին/մաս, «ՍԼԼ Գազ», «Աիսա», «Ա․ Զակարի», «Հ․ Բալյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։00 Բյուրեղավան համայնք` 12, 13, 14, 15, 16 և 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 33, 35, 36, 37 փողոցներ,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Կոտայք, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

11։00-12։00 Գեղհովիտ համայնքն ամբողջությամբ, Զ․ Անդրանիկի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

11:00-18:00 Որոտան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020 թվականին

68
Первый заместитель министра транспорта, связи и инормационных технологий РА Акоп Аршакян

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

12
(Թարմացված է 16:37 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։

12
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
Արխիվային լուսանկար

Ապրիլի 7-ին կանանց դեմ ուժ կիրառելու վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել

9
(Թարմացված է 15:47 13.04.2021)
Ոստիկանական գործողությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանություն էր դիմել ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանություն։ Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն», - գրել է նա։

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին մի քանի տասնյակ կանայք կազմակերպել էին երթ ու բողոքի ակցիա։ Կառավարության դիմաց նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բերել էին նրան որպես «նվեր» թուրքական ֆես՝ «դուխով» գրությամբ։

Ոստիկանությունն այդ օրը բերման էր ենթարկել ակցիայի 15 մասնակցի, որոշների նկատմամբ կիրառվել էր անհամաչափ ուժ։

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ

9
թեգերը:
Քննություն, Բողոքի ակցիա, Կին
Ըստ թեմայի
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51 -ին
Բողոքի ակցիայից բերման է ենթարկվել նաև ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
Կանայք կառավարության մոտ բողոքի ակցիա են անում, նրանցից ոմանց բերման ենթարկեցին