ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյան

«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր արցախցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին

135
(Թարմացված է 21:03 28.03.2021)
Խորհրդային գրոհիչների առաջ 1944-ի դեկտեմբերին խնդիր էր դրվել վերջնականապես ճնշել գերմանացիների հրետանին Լիեպայա նավահանգստի ավազանում։ Գերմանացիները բոլոր կողմերից հարձակվել էին չորս ԻԼ–2-ների վրա, ու Նելսոն Ստեփանյանի 259–րդ մարտական թռիչքը վերջինը դարձավ։

Խորհրդային Միության կրկնակի հերոս, Մեծ Հայրենականի հայտնի գրոհիչ-օդաչու, արցախյան հողի տված բազում հերոսներից մեկը` Նելսոն Ստեփանյանը ծնվել է Շուշիում 1913 թվականի մարտի 28–ին։

Երիտասարդ տարիներին նա տարբեր տեղեր է աշխատել, սակայն միշտ ձգտել է դեպի երկինք. այդ ձգտումը նրան տարավ Բատայսկի օդաչուների դպրոց, իսկ դրա փակումից հետո Մինվոդի տեղափոխվեց։

Եվ ստացավ օդաչուի կրթություն։ Պատերազմի երկրորդ օրը` հունիսի 23–ին զորակոչվեց ճակատ` Սև ծովի նավատորմի գրոհային ավիացիա։ Դրա կազմում պաշտպանական մարտեր է մղել Ուկրաինայում, իսկ օգոստոսից, վնասվածք ստանալուց հետո, ուղարկվեց Բալթյան նավատորմ` Լենինգրադը պաշտպանելու։

Նևայի վրա գտնվող քաղաքը պահպանում է իրեն պաշտպանած հայ օդաչուի հիշատակը Հաղթանակի այգում. Հերոսների ծառուղում Սանկտ Պետերբուրգի իշխանությունները տեղադրել են Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրին։

Այնտեղ, Լենինգրադի մոտ, նա ստացավ Հերոսի առաջին աստղը։

Ռազմական օդաչուն, հավանաբար, ժամանակ չի ունենում պարգևների մասին մտածելու և թշնամու ոչնչացրած օբյեկտները հաշվելու։ Դա նրանց փոխարեն անում են ուրիշները. նրանք արձանագրել են, որ Ստեփանյանն իր ընկերների հետ ոչնչացրել կամ շարքից հանել է 8 տանկ, գրեթե 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ ու գնդացիր, բազում այլ տեխնիկա, իսկ հակառակորդի կենդանի ուժին պատճառած վնասը դժվար է հաշվել հաշվապահական ճշգրտությամբ։ Բայց այս թվերը նույնպես տպավորիչ են։

Երբ այս ամենի համադրությունը զեկուցվեց Բալթյան նավատորմի հրամանատարությանը 1942 թ.ի հոկտեմբերին՝ Ստեփանյանը ներկայացվեց հերոսի կոչման։

Հերոսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կար, ու վերևներում որոշվեց, որ Նելսոն Ստեփանյանը բավականաչափ կռվել է ու հիմա կարող է սովորեցնել։ Նա դասավանդում էր Բալթյան նավատորմի ՌՕՈւ օղակների հրամանատարերի դասընթացներում, հետո ՌԴ ռազմածովային նավատորմի ավիացիայի դասընթացներում ու մարտական ավիացիայի համար որակավորած կադրեր էր պատրաստում։

Մեկ ուրիշն այդ աշխատանքը վաստակած ու պատվաբեր կհամարեր (և այն իսկապես պատվաբեր ու պատասխանատու էր), բայց ոչ արցախցի զինվորը։ Ստեփանյանը ձգտում էր ճակատ մեկնել և անդադար զեկուցագրեր էր գրում այդ խնդրանքով։ Ի վերջո նրան ընդառաջեցին ու նշանակեցին գրոհային ավիացիոն գնդի հրամանատար` Ղրիմն ազատելու առաջադրանքով։

Պատրիարքի հոբելյանական գարունը. Էդվարդ Ջերեջյան հայը և դիվանագետը

Գերմանացիների համար սարսափելի վիճակագրությունը շարունակություն է ստանում. միայն 1944 թվականին մի կարճ ապրիլյան թռիչքի ժամանակ Ստեփանյանն անձամբ Սև ծովում ջրասույզ է արել երեք գերմանական բեռնանավ` ձեռքի հետ ջարդելով պահակային նավախումբը։ 1944 թվականին օդաչուին երկրորդ անգամ ներկայացրին ԽՍՀՄ–ի բարձրագույն զինվորական պարգևի։

Այն հանձնելու ժամանակ չկար, անընդհատ հետաձգում էին, երբ հանդարտվի, երբ Մոսկվայում լինի կամ երբ շքանշանն ավելի մոտ բերեն։ Չհասցրեցին։

Բայց իր 259-րդ ու վերջին թռիչքին Ստեփանյանը մեկնեց արդեն կրկնակի հերոսի կոչումով։ Մարտի խառնաշփոթում հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել, ու նույնիսկ մանրամասն հաշվարկած գործողություներն ինչ–որ տեղ կարող են խախտվել: Ահա խորհրդային խոցող օդաչուները 1944 թվականի դեկտեմբերի 14–ին Լիեպայա նավատորմում հայտնվեցին իրենց գրոհիչ ընկերներից երկու րոպե առաջ, ինչը հնարավորություն տվեց գերմանացիներին պատրաստվել հակահարվածի…

Սակայն Ստեփանյանը հասցրեց վեց նավ խորտակել։

Մեղադրելու չէ, իսկապես պատերազմը պատերազմ է։ Ափսոս, որ հաղթանակին մնում էր ընդամենը 4-5 ամիս։ Թեև մարդկանց մահանալու մասին լուրերը գալիս էին նաև 1945 թվականի մայիսի 9–ին, 10–ին, երբ ճնշում էին էսէսի դիվիզիաները Պրահայում, արդեն կապիտուլիացիայից հետո։  Պատերազմը լավ բան չէ։

Գերմանացիները վաղուց էին թիրախավորել ԻԼ–2–ը, ու այն երկնքում տեսնելիս ծանուցում էին. «Achtung։ Achtung։ Օդում Նելսոն Ստեփանյանն է»։ Մի փոքր անհասկանալի է՝ ինչո՞ւ, սեփական շարքերում խուճապ ստեղծելու համա՞ր։ Ստեփանյանը հաջողացրել էր իր գրոհիչով, որը դրա համար նախատեսված չէր, գերմանական երկու ռմբակոծիչ կործանել։ 

Իսկ Նելսոն Ստեփանյանը գերեզման չունեցավ։ Թեև ինչպես չունեցավ՝ ամբողջ Բալթյան ծովն է նրան ամփոփում։

135
թեգերը:
Պատերազմ, Օդաչու, Նելսոն Ստեփանյան
Ըստ թեմայի
Նավթային մագնատ Գյուլբենկյանը լցանավ չէր տեսել. ո՞ւմ էր «Պարոն 5%»–ը «դիագնոզ» տվել
Ինչպես է Ջորջ Ավագյանն իր անունը գրել պատմության մեջ
Անդրանիկ Տեր–Ստեփանյանի անխափան հրթիռները. ինչու նա հայերեն այբբենարան խնդրեց բարեկամներից
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

30
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

30
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Պայթյունից վիրավորում է ստացել փրկարար

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է. ԱԻՊԾ

21
(Թարմացված է 12:26 16.04.2021)
Ջրականի շրջանում անհայտ կորածների որոնումներն արդյունք չեն տվել, դրանք կշարունակվեն Որոտանի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք`երեկ`ապրիլի 15–ին, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում սա նմանատիպ երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ. ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ՝ Թալիշ-Մատաղիս հատվածում:

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Ջրականում ականի պայթյունից վիրավորվել է փրկարարական խմբի հրամանատարը

21
թեգերը:
Վիրավոր, Արցախ, պայթյուն, փրկարար
Ըստ թեմայի
Քաղաքացին որոշել է նետվել Հաղթանակի կամրջից, փրկարարները կանխել են
Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն
Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում