ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հայտնի երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:
Նա խոր բացվածքով կարճ զգեստ է հագել ու սև զուգագուլպա, որի վրա գրված է. «Amore»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Կատարյալ աղջիկ։ Սիրունիկ», - գրում են երիտասարդ երգչուհու հետևորդներն ու կրակի տեսքով էմոջիներ դնում։
Հիշեցնենք` Սրբուկը 2019 թվականին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում, բայց չնայած փայլուն ելույթին` եզրափակիչ չանցավ։
«Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել». անկեղծ զրույց Սրբուկի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության բաժնից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ իրենց հերթին հայտնեցին, որ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:
Նշենք, որ այսօր առավոտյան Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավական բուռն դիմավորեցին։ Տասնյակ մարդիկ էին փողոց դուրս եկել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ վարչապետը հեռանա։ Այդ ընթացքում ոստիկանների և քաղաքացիների մեջ նաև բախումներ տեղի ունեցան։ Փաշինյանը կարճ ժամանակ անց հեռացավ Ագարակից։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:
Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։
Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ
Վարչապետ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա են իրականացրել նաև Քաջարանում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։
Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։
Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության
Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անհայտ անձինք կապույտ են ներկել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Կազմակերպությունը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։
Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ
Սպենդիարյանի արձանը հանրապետական նշանակության հուշարձան է։
Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ