Արա Նալբանդյան

Sputnik Արմենիայի խմբագիրը երկրորդ տեղը գրավեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների մրցաշարում

114
(Թարմացված է 19:05 27.03.2021)
ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ շախմատի 6-րդ մրցաշարն անցկացվեց արագ շախմատի կանոններով:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Sputnik Արմենիա միջազգային տեղեկատվական գործակալության ներկայացուցիչ Արա Նալբանդյանն այսօր երկրորդ տեղը գրավեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի մրցաշարում: Մրցաշարը կազմակերպել էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, որի ղեկավարը Տիգրան Հովհաննիսյանն է:

Երևանի շախմատի տանը կազմակերպված մրցաշարին մասնակցեցին ԶԼՄ-ների շուրջ 20 ներկայացուցիչներ, որոնց թվում էին նաև Sputnik Արմենիայի խմբագիրներ Արա Նալբանդյանը, Արծրուն Կոստանդյանն ու լրագրող Դավիթ Գալստյանը։

Сотрудники редакции (слева направо): Арцрун Костандян, Давид Галстян и Ара Налбандян на традиционном шахматном турнире среди сотрудников СМИ Армении (27 марта 2021). Ереван
© Sputnik / Andranik Ghazaryan
Արծրուն Կոստանդյանը, Արա Նալբանդյանն ու Դավիթ Գալստյանը

Հաղթողներին պարգևատրեցին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը և Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն Հրայր Սիմոնյանը:

Кубки и медали традиционного шахматного турнира среди сотрудников СМИ Армении (27 марта 2021). Ереван
© Sputnik / Andranik Ghazaryan
Գավաթները

Շախմատային թեժ մարտերի ավարտից հետո Տիգրան Հովհաննիսյանը խոստովանեց, որ չի պատրաստվում ընկրկել համավարակի պատճառով և մտադիր է աշխատել թիմային շախմատային մրցաշարի կազմակերպման ուղղությամբ:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի մրցաշարն անցկացվեց 6-րդ անգամ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի ու «Sil Maaza» ընկերության աջակցությամբ։

Նշենք, որ 2019 թվականին մրցաշարի հաղթող էր ճանաչվել «Ֆուտբոլ պլյուս» թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր, ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, իսկ մնացած չորս մրցաշարերում` 2015, 2016, 2017 և 2018 թվականներին, հաղթող էր ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Այս տարվա հաղթողը կրկին նա էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Արարատ Պետրոսյանը «Արմենպրես» գործակալությունից։

Победитель традиционного шахматного турнира среди сотрудников СМИ Армении, спортивный обозреватель газеты Голос Армении Вадим Мкртчян (27 марта 2021). Ереван
© Sputnik / Andranik Ghazaryan
Վադիմ Մկրտչյան
114
թեգերը:
շախմատ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Միասնությունը դառնում է ուժ. Կապառոսն ու Մելիքբեկյանը հանդես են եկել ուղերձով. տեսանյութ
Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը
Արսեն Զախարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունների ամենաերիտասարդ ռմբարկուն
Լարիսա Դոլինա

Երևանյան ռեստորանի շքեղ անակնկալը Լարիսա Դոլինային․ տեսանյութ

20
(Թարմացված է 22:13 11.04.2021)
Երգչուհին և նրա ընկերները հիացած էին ելակի, բեզեի և կենդանի վոկալի տեսքով անակնկալով։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ռուսական էստրադայի աստղ, երգչուհի Լարիսա Դոլինան հյուրընակվել է Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկում։

Այստեղ նրան հյուրասիրել են ֆիրմային աղանդեր և կատարել Ջեյմս Բրաունի «I feel good» լեգենդար երգը։ Երգչուհին և նրա ընկերները հիացած էին ելակի, բեզեի և կենդանի վոկալի տեսքով մատուցված անակնկալով։

Նշենք, որ երգչուհին Երևանում է, կարելի է ասել, գործնական այցով։ Նրան, ինչպես և մի շարք այլ աստղերի հրավիրել են Երևան՝ ելույթ ունենալու Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանիքին։

Շքեղ հարսանիքի ժամանակ երգել են նաև Նիկոլայ Բասկովը, Սոսո Պավլիաշվիլին, «Ա ստուդիո» խումբը, Քրիստինա Օրբակայտեն և ուրիշներ:

Կենդանի արձաններ, ուղղաթիռ և «հրեշտակներ». Գագիկ Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքը

Հավելենք, որ Facebook-ում տեղեկություններ են հայտնվել նաև Նվեր Ծառուկյանի հարսանիքի ծախսերի մասին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ծախսերը կազմել են մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հրավիրված արտիստներից ամենաշատը ստացել է Նիկոլայ Բասկովը ՝ ռուսական փոփ-բեմի արքային իբր վճարվել է 120 հազար դոլար։ Լարիսա Դոլինան «ընդամենը» 70 հազար դոլար է վաստակել։

20
թեգերը:
Ռեստորան, Լարիսա Դոլինա, Երևան
Ըստ թեմայի
Հայտնի է` ովքեր կերգեն Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին. «Հրապարակ»
Թագավորական քեֆը սկսված է. հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի առաջին կադրերը
Լարիսա Դոլինան անճանաչելի է դարձել. նա ավելի երիտասարդ տեսք ունի, քան դուստրը
Մոմավառություն

Մահացել է տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

88
(Թարմացված է 20:59 11.04.2021)
Անվանի գիտնականը 65 տարեկան էր, նրա շնորհիվ բազմաթիվ տեղեկություններ հայտնի դարձան հայոց հին ու հնագույն օրացույցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այսօր կյանքից հեռացել է հայտնի տոմարագետ, աստղագետ Գրիգոր Բրուտյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը։

«Այսօր կյանքից հեռացավ մեր լավագույն գիտնականներից մեկը՝ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։ Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենանվեր գործի՝ հայոց ակունքների ուսումնասիրությանն իր տոմարագիտական աշխատանքներով, պատմաստղագիտական հետազոտություններով։

Астроном и историк Григор Брутян
Գրիգոր Բրուտյան

Ահռելի ծավալի աշխատանք էր կատարում և դեռ շատ նախաձեռնություններ ու ծրագրեր ուներ։ Շատ ծանր է կորուստը։
Ննջիր խաղաղությամբ, ազնիվ գիտնական և մարդ»,- գրել է Միքայելյանը։

Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն էր։ Նա ճշգրտել է Հայկյան օրացույցի սկիզբը՝ Ք. Ա․ 2341 թ., Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքը արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի հայտ է բերել հայոց հնագույն՝ Նախահայկյան օրացույցը՝ իր ուրույն կառուցվածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ և այլն։

Անվանի գիտնականը 65 տարեկան էր։

650 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հոգեհանգիստը երկուշաբթի, ապրիլի 12-ին, ժ. 18.00-20.00 Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

88
թեգերը:
Մահ, տոմար
Ըստ թեմայի
Այն մեզ սպանում է ամեն օր. բժիշկը պատմել է «մահացու» սննդամթերքի մասին
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա նրա մահից մեկ շաբաթ անց
Քննչական կոմիտե

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

0
(Թարմացված է 22:29 11.04.2021)
Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։ Ատրճանակը՝ որպես պարգևատրում, տրվել է ինքնասպանություն գործած կնոջ հորը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրից վերցվել են հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):

Նախաքննությունը շարունակվում է։

0