Արխիվային լուսանկար

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, բարձրադիր վայրերում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

223
(Թարմացված է 16:29 26.03.2021)
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Մարտի 28-29-ը գիշերային ժամերին Հայաստանի Հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝  թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչով է վտանգավոր թարմ քամած հյութը․ պրոֆեսորի կարծիքը

223
թեգերը:
Քամի, ձյուն, Անձրև, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (1171)
Ըստ թեմայի
Ապրիլին ևս արևին կարոտ կմնանք. Գագիկ Սուրենյանը ներկայացրեց հաջորդ ամսվա կանխատեսումները
Հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Այս տարի ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են. Գագիկ Սուրենյան
Կարեն Կարապետյան. արխիվային լուսանկար

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

217
(Թարմացված է 13:32 22.04.2021)
Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պայուսակից հանեց ներդրւմային ծրագիրն ու ներկայացրեց այն իբրև ապացույց, որ ներդրումներ Հայաստանում արվում են։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր նախկինում արած հայտարարությունը Հայաստանում սպասվող ներդրումների մեծ ծավալի մասին։

«Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոնի ներդրումների ծրագրեր,– ասաց Քերոբյանը`բացելով ձեռքին եղած պայուսակն ու դրանից ինչ–որ թղթապանակ հանելով,– խնդրեմ, նայեք, սա Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը երեկ ենք քննարկել»։

Քերոբյանը հայտնեց նաև, որ այդ ծրագրում մասնաբաժին ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ ներդրումները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում` IT-ից մինչև շինարարություն։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Քերոբյանը նշեց, որ դրանք արդեն տեսանելի են. օրինակ` այսօր կառավարության նիստում ներկայացվեց աշխատատեղերի ավելացման ցուցանիշը, երկուշաբթի օրը կհրապարակվի տնտեսական աճի ցուցանիշը։ Բայցևայնպես, առկա վիճակը էկոնոմիկայի նախարարին չի բավարարում։

«Ես մասնակցել եմ նաև պատերազմին, տեսել եմ, թե ինչպիսի անհամաչափ է մեր և Թուրքիայի ռազմական ու տնտեսական ուժը, և անձամբ ես համարում եմ, որ մենք պետք է ամենաարագ տեմպերով ստեղծենք ՀՀ–ի համար կոնկրետ ու ամենաբարձր արժեք»,– ասաց նա։

Հիշեցնենք` Գյումրիի «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրն առաջադրվել էր 2017թ–ին։ Այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո 22 գործարարներ ցանկություն էին հայտնել միանալու ծրագրին։

2020 թվականին ՀՀ–ում ներդրումներ չեն եղել, ավելին` եղել է գումարների արտահոսք. տնտեսագետ

217
թեգերը:
ծրագիր, Ներդրում, Կարեն Կարապետյան, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան
Полицейский застегивает наручники

Երթուղայինում 40–ամյա տղամարդուն սպանողը կալանավորվել է

22
(Թարմացված է 12:28 22.04.2021)
Սպանվածը երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր պաշտպանիչ դիմակ դնել, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության դեպքով կալանավորվել է 57-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ`ապրիլի 20–ին, տղամարդն ինքնակամ ներկայացել էր Արտաշատի ոստիկանություն։

Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր պաշտպանիչ դիմակ դնել, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

22
թեգերը:
կալանք, Սպանություն, Երևան, Արտաշատ, դիմակ, երթուղային
Ըստ թեմայի
Փախչելիս հեռախոսն ընկել է. «Գազելում» սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է
Դեդ Հասանի «ժառանգորդի» սպանության համար կասկածվող տղամարդը ձերբակալված է․ տեսանյութ
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Պենտագոն

Վաշինգտոնը մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

0
(Թարմացված է 14:37 22.04.2021)
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին, որ հավանություն է տվել Կիևին տրվող ռազմական օգնությունն ավելացնելու օրինագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որով Կիևին տրվող ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասնելու է 300 մլն դոլարի։

Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին:

Ինչո՞ւ է Բայդենին պետք ռուսների արտաքսումը Չեխիայից

0
թեգերը:
Ուկրաինա, Պենտագոն, ԱՄՆ