00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Հարությունյանին բերման են ենթարկել ձեռքերից և տաբատից քարշ տալով՝ առանց վերարկուի

© Sputnik / StringerПредседатель партии "Национальное согласие" Арам Арутюнян на брифинге (3 апреля 2019). Еревaн
Председатель партии Национальное согласие Арам Арутюнян на брифинге (3 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Բաժանորդագրվել
Արամ Հարությունյանին բերման ենթարկելու իրավական հիմքերը ճշտելու համար Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է նաև ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ոստիկաններն այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակից բերման են ենթարկել կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին:

Բերման ենթարկելու տեսանյութը տարածվել է համացանցում: Դրանում երևում է, որ Արամ Հարությունյանը ոստիկաններին խնդրում է իրեն սպասել դրսում մինչև ինքը կհագնվի ու կփակի գրասենյակի դուռը: Բայց նրանք չեն համաձայնում ու, բռնելով Հարությունյանի ձեռքերից ու տաբատի գոտուց, քարշ տալով դուրս են բերում գրասենյակի տարածքից:

Արամ Հարությունյանի մեկնաբանմամբ` այսկերպ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ իրենց զրկել գրասենյակից:

Արամ Հարությունյանին բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ պատճառը եղել է այն, որ Հարությունյանը պատռել է ոստիկանների ներկայացրած ծանուցումը:

Հարցին, թե ինչ ծանուցում էր ներկայացվել կուսակցության ղեկավարին, բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց.

«Երևանի քաղաքապետարանից ոստիկանություն գրություն է ստացվել՝ ներխուժումը վերացնելու վերաբերյալ: Ոստիկաններն էլ այցելել են նշված հասցեն՝ ներխուժումը վերացնելու»:

Сотрудники правоохранительных органов перед входом в министерство ОНКС перед приездом премьер-министра (17 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Կառավարությունը բարձրացնում է ոստիկանների աշխատավարձերը, բայց ոչ բոլորինը

Նշենք` գրասենյակը գտնվում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ Բյուզանդի 1/3 հասցեում: Դրանում գործող բոլոր լրատվամիջոցներն ու ՀԿ-ները դեռ 2019 թ-ին ծանուցում էին ստացել զբաղեցրած տարածքները ազատելու մասին։

«Դուք պաշտպանում եք թիմ մեկ դավաճանին: Դուք իր հրամանն եք կատարում: Ձեր աշխատավարձը երեկ բարձրացրել են, դուք ոգևորված եկել եք այստեղ: Եթե ես 50 քանի հազար դրամ վարձ չեմ տվել, դուք հիմա չեք մտնելու տարածք: Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ է գնալու, քան ես այս տարածքից: Թիվ մեկ դավաճանը ընտրություններից առաջ ուզում է մեզ գրասենյակից հանել»,- ոստիկաններին ասել է Հարությունյանը:

Ի դեպ, Արամ Հարությունյանի նկատմամբ նաև քրեական գործ էր հարուցվել: Այն մարտի 15-ին ընդունվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և մակագրվել դատավոր Կիմ Բալայանին:

Հարությունյանը մեղադրվում է 22.12.2020 թվականին youtube-ում տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ  բռնության կոչեր հնչեցնելու համար։

Մասնավորապես՝ նա տեսաուղերձում ասում է. «Նիկոլի հետ  հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»:

Լրահոս
0