Ջուր

27 ժամ շարունակ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

48
(Թարմացված է 09:58 26.03.2021)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ ջրամատակարարումը դադարեցվում է պլանային աշխատանքների համար։վ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, այսօր` մարտի  26-ին, ժամը 09.00-ից մինչև մարտի 27-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը։

Դրանք են՝

Մարկվարդի, Կարմիր Բլուրի, Հ.Հովհաննիսյան, Պոպովի, Տիմիրյազևի, Շիրակի, Շարուրի, Վերին Շենգավիթի 10 և 11  փողոցների, Բագրատունյաց 1-21, Արտաշիսյան 40-109, Չեխովի 11-56,  Արարատյան 60-123, Եղբայրության 15-24, Մանանդյան 17-41, Հ.Հովսեփյան  1- 33 համարների, Բագրատունյաց 1-ին, Արտաշիսյան 3-րդ, Շիրակի 1, 2, 3, 4, 5 և Շարուրի  1, 2, 3 նրբանցքների, Ներքին Չարբախ և Աէրացիա թաղամասերի, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի ջրամատակարարումը։

Լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հատվածներում

Կդադարեցվի նաև՝ Բագրատունյաց 21-53, Եղիշե Թադևոսյան 5-22, Եղիշե Թադևոսյան նրբանցքի 1-9, Տարոնցի 1-32, Տարոնցի նրբանցքի 1-16,  Շահամիրյանների 1-3, Մանթաշյան 5/1, 5/2, 5/3, 5/4 շենքերի՝ 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վարդենյաց լեռնանցքում բուք է. Հայաստանում կան փակ ճանապարհներ

48
թեգերը:
«Վեոլիա Ջուր» ընկերություն, ջուր, Երևան
Ըստ թեմայի
Զբոսաշրջային սեզոնը մոտենում է․ ո՞ր երկրներ կարող են մեկնել հայաստանցիները
Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը
Ինչով է վտանգավոր թարմ քամած հյութը․ պրոֆեսորի կարծիքը
Գինու բարեգործական աճուրդ և ցուցահանդես-վաճառք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի քան 4 մլն դրամ է ուղղվել գինու աճուրդից

45
(Թարմացված է 17:50 11.04.2021)
4 միլիոն դրամ (մոտ 7,5 հազար ԱՄՆ դոլար) հաջողվել է հավաքել ապրիլի 8-ին Երևանում կայացած գինու բարեգործական աճուրդի ցուցահանդես-վաճառքի ընթացքում։ Հավաքված ամբողջ գումարը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին («1000+ հիմնադրամ»)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանում կայացել է գինու աճուրդ և ցուցահանդես-վաճառք, որից ստացված միջոցներն ուղղվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ 2,6 միլիոն դրամը (մոտ 5 հազար ԱՄՆ դոլար) «բերել է» աճուրդը, իսկ մնացած գումարը հավաքվել է ցուցահանդես-վաճառքի ժամանակ և համտեսի ընթացքում նվիրատվությունների հաշվին:

«Կենաց» անվանումով միջացառման կազմակերպիչներն են ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը և «Վարդանուշ տատը» զբոսաշրջային նախագծի ղեկավար Ամալյա Ակոպովան։

Специалист по алкоголю Влад Хачатрян на благотворительной выставке-продаже вина в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Վլադ Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով՝ ակցիային մասնակցել են Հայաստանի 17 գինեգործական ընկերություն և ֆրանսիական գինիներ ներմուծող մեկ ընկերություն: Տրամադրվել է շուրջ 500 շիշ գինի։

«Ուզում էինք հավաքել մեր գինեգործներին՝ զինծառայողներին օգնելու նպատակով։ Չնայած ես գիտեմ, որ նրանց առանձին-առանձին էլ շատ ավելին են անում։ Կազմակերպչական տեսանկյունից մենք մի փոքր շտապեցինք, քանի որ վախենում էինք, որ կարող են լոքդաուն հայտարարել»,-ասաց նա։

Միաժամանակ, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրամահավաքի գծով տնօրեն Սոնա Բաղդասարյանը, ակնկալիքները միջոցառումից ընդհանուր առմամբ արդարացել են։

Менеджер по фандрайзингу Фонда страхования военнослужащих Сона Багдасарян
© Sputnik / Aram Nersesyan
Սոնա Բաղդասարյան

«Այցելուների թվում նաև մարդիկ կային, որոնք գինի չեն օգտագործում, բայց եկել էին նվիրատվություն անելու։ Կարծում եմ՝ նման միջոցառումները ոչ միայն օգուտ են հիմնադրամին, այլև օգնում են մեծ թվով մարդկանց պատմել «1000+»-ի առաքելության մասին։ Բացի այդ, դրանք բարեգործական միջոցառումներին մասնակցելու մշակույթ են ձևավորում»,-ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի կողմից կազմակերպված առաջին նմանատիպ միջջոցառումն է, քանի որ մինչև արցախյան վերջին պատերազմը դրա կարիքը չկար։ «Ցավոք սրտի, զոհված և վիրավոր զինծառայողների թիվը հիմա շատ մեծ է, և մենք բոլոր միջոցներով նվիրատվություններ կներգրավենք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»։

«1000+»-ի դրամահավաքի գծով մենեջերն ավելացրեց նաև, որ նմանատիպ միջոցառումներ, ընդ որում՝ ամենատարբեր ձևաչափերի, կանցկացվեն առնվազն ամսական մեկ անգամ։ Մայիսի սկզբին, օրինակ, Arm Marathon սպորտային-կրթական հիմնադրամը հերթական վազքի մարաթոնը կանցկացնի Երևանում, որից ստացված ամբողջ եկամուտը նույնպես կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

45
թեգերը:
աճուրդ, Գինի, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Ըստ թեմայի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել
«Ազնավուր» հիմնադրամը շուրջ 105 տոննա օգնություն կտրամադրի Արցախյան պատերազմից տուժածներին
Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում
Հայկական կործանիչների թռիչքը Անկախության օրը. 21 սեպտեմբերի, 2020

ՌԴ-ի փորձը, ՍՈւ-30ՍՄ-ը և ոչ միայն․ Հովհաննիսյանը՝ ՀՀ ԶՈւ արդիականացման հեռանկարների մասին

194
(Թարմացված է 14:25 11.04.2021)
Պատերազմից հետո ցանկացած պետության զինված ուժերում վերակազմավորման և վերազինման հետ կապված ճգնաժամային իրավիճակներ են առաջանում։ Հայաստանը բացառություն չէ։ ԶՈւ-ն արդիականացնելու խնդիր է դրված, և հիմնական շեշտը Ռուսաստանի հետ համագործակցության վրա է։

Վերազինման հեռանկարների, նոր զինատեսակների գնման և կործանիչ ավիացիայի զարգացման մասին Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Սաֆարյանը զրուցել է ռազմական փորձագետ, պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի զինված ուժերի հետագա վերափոխումները։ Ինչպես հայտնի է՝ ռուսական կողմի հետ ակտիվ քննարկումներ են ընթանում բանակի վերազինման թեմայով, Մոսկվան ի՞նչ կարող է տալ իր դաշնակցին։

-Այն, որ բանակի արդիականացումն ու վերազինումը պետք է տեղի ունենան Ռուսաստանի հետ սերտ կոոպերացիայի պայմաններում, ոչ ոք չի կարող վիճարկել։ Դրա պատճառները միանգամայն հասկանալի են․ մենք նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի զինված ուժերը շատ առումներով զարգանում են խորհրդային/ռուսական ռազմական դպրոցի ավանդույթներով և այլն։

Բացի այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ռազմական հզորության առումով աշխարհի առաջատար պետություններից մեկը, ռուսական բանակն այսօր լուրջ պատերազմական փորձ է ձեռք բերում աշխարհում ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում։ Մենք պարտավոր ենք մանրակրկիտ ուսումնասիրել այդ փորձը և կիրառել այն բանակաշինության մեջ։

Պետք է հաշվի առնել, որ ռիսկերն ու վտանգները մնում են, պատերազմն ավարտված չէ, և մենք այնպիսի հարևաններով են շրջապատված, որ ցանկացած պահի պետք է սրացում սպասել։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել ռազմական արվեստում ժամանակակից միտումները։ Անհրաժեշտ է վերջին պատերազմի ընթացքում մեր անհաջողությունների խորը վերլուծություն կատարել։

Ցավոք սրտի, երկար տարիներ շարունակ մենք այդ խորքային մոտեցումը չենք ցուցաբերել, շատ հարցերի մատների արանքով ենք նայել։ Մենք շատ խնդիրների իրավիճակային լուծումներ ենք տվել, առաջնորդվել ենք միայն եղած ռեսուրսներով։ Կային, իհարկե, նաև փայլուն նախագծեր բանակաշինության ոլորտում, բայց ոչ մեծ մասշտաբների պատճառով այդ նախագծերն ու գաղափարները բանակի վրա էական ազդեցություն չէին ունենում։ Բացի այդ, յուրաքանչյուր նոր պաշտոնյա պարբերաբար փոխում էր զարգացման նախկին վեկտորը և չեղարկում այս կամ այն նորարարական որոշումները, այսինքն՝ համակարգվածություն և շարունակականություն չկար։

ՍՈւ-30ՍՄ–ներն ու լեգենդար «Ռուսկիե վիտյազին». ավիախումբը 30 տարեկան է. տպավորիչ կադրեր

- Բանակի վերազինման ընդհանուր համատեքստում առանձնանում է կործանիչ ավիացիայի զարգացման հարցը։ Պատերազմից հետո հայ հասարակության շրջանում չեն դադարում վեճերն այն մասին, թե պե՞տք էր արդյոք գնել հայտնի Սու-30ՍՄ-ը, շատ գնահատականներ ու դատողություններ կտրված են իրականությունից և դիլետանտության են վերածվում։ Կրակին յուղ լցրեցին նաև իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ինքնաթիռներն իրենք գնել են առանց հրթիռների․․․

Միաժամանակ վարչապետը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի կշարունակի այդ ինքնաթիռների նոր խմբաքանակներ գնել։ Ի՞նչ կարող եք ասել, որպես մարդ, որն իր փորձագիտական գործունեության մեծ մասը նվիրել է ավիացիայի ուսումնասիրությանը:

-Ես կարծում եմ, նախևառաջ, որ Հայաստանի պետք է կործանիչ ավիացիա։ Եվ այն, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը պահպանում է դրա զարգացման ուղղվածությունը, չնայած հաճախ անհիմն և անգրագետ քննադատություններին, խոսում է այն մասին, որ պատերազմից անհրաժեշտ դասերը քաղված են։ Անհնար է ժամանակակից, ցանցակենտրոն պատերազմ վարել առանց օդում գերազանցության, իսկ բազմաֆունկցիոնալ կործանիչներն այդ գերազանցության բուրգի գագաթն են, կարևորագույն բաղադրիչը։

Իսկապես, պատերազմից հետո շատ է խոսվել այն մասին, թե ինչու մեր ունեցած չորս միավոր ՍՈւ-30ՍՄ-ները չեն օգտագործվել։ Պատճառները մի քանիսն են։ Ցանկացած սպառազինություն, հատկապես՝ ժամանակակից, հարմարվելու մի քանի փուլ է անցնում։ Այն պետք է յուրացնել, վարել, վերացնել անխուսափելի տեխնիկական թերություններն ու «մանկական հիվանդությունները»։

Ասվածը հատկապես վերաբերում է ՍՈւ-30ՍՄ-ին։ Դրանք բացառիկ մեքենաներ են՝ կառավարման բարդ համակարգով, ավիոնիկայով, սպառազինություններով։ Այդ տեխնիկայի յուրացումը ժամանակ է պահանջում՝ լինի դա Ռուսաստանում, Հնդկաստանում, թե Հայաստանում։

Մեզ համար իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ Հայաստանը երբեք կործանիչների շահագործման փորձ չի ունեցել։ Նայեք, թե մինչև օրս ինչ բանավեճեր են ընթանում ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների շուրջ։ Այդ մեքենաներն արդեն մի քանի տարի սպառազինության մեջ են, բայց մենք մինչև օրս բողոքներ ու դժգոհություններ ենք լսում այս կամ այն թերությունների, դրանց մարտունակության մակարդակի վերաբերյալ։

Արցախում «Սու»-երը չօգտագործելու մյուս պատճառը դրանց քանակի մեջ է թաքնված։ Կործանիչ ավիացիայի կիրառումը պահանջում է գոնե մեկ էսկարդիլիայի՝ 12 մեքենայի առկայություն։ Երկու կամ չորս ինքնաթիռի արդյունքը մեծ չի լինի։ Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն կործանիչներին։ Ցանկացած «սուպերզենք» եզակի օրինակով ընդամենը թանկարժեք խաղալիք է լինելու շքերթների համար, ոչ ավելին։ Հարկավոր է քանակ, հարկավոր է համակարգ, շղթա, որում տեխնիկայի յուրաքանչյուր միավոր կկատարի իր գործառույթը։

-Զորքերի մյուս տեսակների հետ համակարգման մասին խոսելն անգամ, թերևս, ավելորդ է․․․

-Անկասկած, ՍՈւ-30ՍՄ-ը սպառազինության մյուս տեսակների՝ ՀՕՊ համակարգերի, ԱԹՍ-ների, հրետանու և այլնի հետ ներդաշնակեցման կարիք ունի։ Հասկանալի է, որ մի քանի ամսում անհնար է անցնել ճանապարհը, որը մյուս պետությունները տարիներով են հաղթահարել։

Այս ինքնաթիռները կարող են նաև ԱԹՍ-ներ կրել և արձակել այդ դրոնները, որոնք ունակ են գործել հակառակորդի օպերատիվ խորքերում։ Այլ կերպ ասած՝ կործանիչների թևերի տակից մեկնարկած ԱԹՍ-ները կարող են լրացուցիչ ևս 200 կմ թռչել դեպի հակառակորդի տարածքի խորքերը։ Ահա թե ինչի մասին մենք պետք է մտածենք։ Ավելին՝ մենք այդ անօդաչուներն ինքնուրույն արտադրելու ներուժ ունենք։ Թող դա լինի մի քանի տարի հետո, բայց մենք ունենք այդ հնարավորությունները։

ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում

-Քննադատներն ասում են՝ լավ, ուզում էինք ավիացիա ձեռք բերել, ՄիԳ-29 ինքնաթիռներ գնեիք, որոնք շատ ավելի էժան են և, համապատասխանաբար, նույն գումարով կարելի է մի քանի տասնյակ այդպիսի մեքենաներ գնել։

-Այդ խոսակցությունները քննադատության չեն դիմանում։ Նախևառաջ, ՄիԳ-29-ի ռեսուրսը մեծ չէ։ Մի քանի տարի հետո դրանք աստիճանաբար կհանվեն շահագործումից։ Բացի այդ, ՄիԳ-29-ի մարտական ծանրաբեռնվածությունը երկուսուկես անգամ փոքր է ՍՈւ-30ՍՄ-ից, նույնքան ավելի քիչ էլ կարող է օդում մնալ։ Այսինքն՝ այն ՍՈւ-30ՍՄ-ին զիջում է բոլոր ցուցանիշներով։ Ավելին ասեմ․ ռուս զինվորականների շրջանում քննարկումներ են ընթանում այն մասին, թե որ ինքնաթիռն է պետք վերցնել որպես հիմնական կործանիչ՝ Սու-30-ը, թե ՄիԳ-29-ի «իրավահաջորդ» ՄիԳ-35 կործանիչը։ Առայժմ հաղթում է Սու-30-ը։

-Հստակություն կա՞ արդյոք, թե ինչ միջոցներով և ինչ ժամկետներում է նախատեսվում գնել այդ ինքնաթիռները։

-Ես այդ մասին տեղեկություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ այդպիսի սպառազինությունները անգամ կանխիկ վճարման դեպքում անմիջապես չեն մատակարարվում։ Կոպիտ ասած՝ ՍՈւ-30ՍՄ-ները պահեստում դրված չեն, որպեսզի վճարես ու «քշես-բերես» այստեղ։ Պետք է պատվիրել, սպասել, մինչև դրանք կհավաքեն գործարանում։ Հիմա այդ ինքնաթիռների պատվերը շատ մեծ է, դրանք լայն պահանջարկ ունեն։ Այսօր դա 4++ սերնդի ամենավաճառվող ռուսական մարտական ինքնաթիռն է։

Բացի Ռուսաստանից, Հայաստանի և ՀԱՊԿ մյուս երկրներից, դրանք գնում են Չինաստանը, Հնդկաստանը, Բելառուսը, Ալժիրը, մի շարք այլ արաբական երկրներ։ Ի դեպ, այդպիսի վաճառքը լավագույն պատասխանն է այն հարցին, թե ինչու է Հայաստանի ընտրությունը կանգ առել ՍՈւ-30ՍՄ-ի վրա։ Որքան շատ երկրներ են գնում այդպիսի ինքնաթիռներ, այնքան հետագայոմ ավելի ցածր կլինի դրանց սպասարկման արժեքը։ Ավելին՝ Ռուսաստանում արդեն այդ ինքնաթիռների նոր մոդիֆիկացիա է ստեղծվում։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Այն մասին, որ դրանք արդիականացման մեծ ռեսուրս ունեն։ Այդ հանգամանքն ամրապնդում է իմ վստահությունը, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել։ ՍՈւ-30ՍՄ-ը կծառայի մեզ 20-30 տարի, գուցե ավելի։

-Գրեթե 9 տարի աշխատանքից հետո դուք վերջերս հեռացաք Պաշտպանության նախարարությունից։ Կպատմե՞ք ապագայի ծրագրեր մասին։

-Մի քանի գաղափար ունեմ՝ բիզնես-գործունեությունից մինչև գիտակրթական նախագծեր։ Այդ ծրագրերից յուրաքանչյուրն իր ձևով գրավիչ է ինձ համար։ Բայց առայժմ ուզում եմ մի քիչ շունչ քաշել, հետո նոր հասկանալ, թե ինչ անել։

194
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, ինքնաթիռ, Ռուսաստան, Հայաստան, Բանակ
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը
Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները
Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք բերելու հարցում այլընտրանք չունի. փորձագետ
Անձրև

Արմավիրում տներից մեկի նկուղից 8 տոննա անձրևաջուր է հեռացվել

0
Փրկարարները մոտոպոմպով են հեռացրել անձրևաջրերը, որոնք ամբողջությամբ ողողել էին 6քմ տարածքով նկուղը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Արմավիրի մարզում գիշերվա հորդառատ անձրևն անհետևանք չի անցել։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:37-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ։ Անհրաժեշտ է է եղել փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները տան՝ մոտ 6քմ մակերեսով նկուղից մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:

0