Բեռնատար

Մոտ 11 հայ վարորդ մնացել են վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում. կցորդի մեկնաբանությունը

177
(Թարմացված է 17:47 25.03.2021)
Մաքսային կցորդ Արամ Թանանյանը բեռնափոխադրումներով զբաղվող տրանսպորտային ընկերություններին հորդորում է ստուգել` իրենց վարորդները Ռուսաստանում վարչաիրավական խախտումների ունեն, թե ոչ:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Մոտ 11 հայ վարորդ մնացել են վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում՝ Վերին Լարս անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ մաքսային ծառայությունը պարզել է, որ նախկինում այդ վարորդները Ռուսաստանի տարածքում խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար վարչական տույժի են ենթարկվել:

2020 թվականի հուլիսի 1-ից արգելվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների մուտքը Ռուսաստան:

«Վարորդները վարչական իրավախախտումներ են արել երեք տարվա ընթացքում։ Սահմանապահների մոտ դա հիմա է «ցույց տալիս», դրա համար էլ նրանց չեն թողնում։ Այդ մասին տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, ստացել են կա՛մ դատական կարգադրիչներից, կա՛մ Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունից», — ասաց Թանանյանը։

Նրա խոսքով՝ բեռներն արդեն անցել են մաքսային ձևակերպումը Վրաստանում, ուստի այդ բեռնատարները չեն կարող վերադառնալ։ Ըստ կանոնների՝ բեռը պետք է մեկ այլ երկիր, այսինքն` Ռուսաստան մտնի, որ հետո վերադառնա։

Թանանյանը նշեց, որ այս փակուղային իրավիճակը լուծելու համար արդեն կապ է հաստատել Հայաստանի համապատասխան կառույցների հետ։ Չեզոք գոտում մնացած վարորդներին, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն Ռուսաստանից վերադարձող վարորդները։ Նրանք, ում մուտքն արգելված է, կվերադառնան, իսկ ապրանքը մյուս վարորդը կտեղափոխի Ռուսաստան։

Արցախում որոշել են պատժել առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարողներին

Թեև այդ դեպքում էլ կարող է խնդիր առաջանալ, քանի որ բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպված են կոնկրետ վարորդների անուններով, բայց Թանանյանը հավաստիացրեց, որ դա լուծվող հարց է։

«Բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ղեկավարությունները պետք է ստուգումներ սկսեն ու պարզեն՝ արդյոք իրենց աշխատակիցները Ռուսաստանի տարածքում վարչական խախտումներ արել են, թե ոչ», - ասա Թանանյանը:

Նա ընդգծեց, որ վարորդներին այլևս չեն նախազգուշացնի ու տուգանքը չվճարելու դեպքում պարզապես թույլ չեն տա մուտք գործել ՌԴ: Ինչ վերաբերում է չեզոք գոտում մնացած վարորդներին, ապա նրանց համար արդեն 20 հազար ռուբլի տուգանք է սահմանվել։ Չեզոք գոտում գտնվելու ամեն օրը լրացուցիչ 5 հազար ռուբլի տուգանք է ենթադրում։

Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չի սպանվել. ԱԳՆ

177
թեգերը:
Արամ Թանանյան, Հայաստան, Ռուսաստան, Վերին Լարս, բեռնատար, վարորդ
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

25
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
25
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Ավտոբուս

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

36
(Թարմացված է 22:50 20.04.2021)
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում՝ հրապարակելով նոր ավտոբուսի լուսանկար։

«CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», - գրել է Մարությանը։

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային ռեֆորմն ընթանում է քաղաքապետարանի նախանշած ժամանակացույցի համաձայն։

36
թեգերը:
Հայկ Մարության, ավտոբուս, Երևան