Օնիկ Գասպարյան

Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի ու նախագահի

381
(Թարմացված է 18:15 25.03.2021)
Համապատասխան որոշումը հրապարակված է դատական տեղեկատվական համակարգում:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը որշում է կայացրել վերադարձնելու ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Որոշումը կայացվել է մարտի 22-ին և հրապարակվել դատական տեղեկատվական համակարգում:

Դատարանի որոշումը բողոքարկելու համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը կողմերին հատկացրել է 5-օրյա ժամկետ:

«Դատարանի գնահատմամբ` հայցվորն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար ընտրել է ոչ ճիշտ հայցատեսակ»,- ընդունված որոշումն այս կերպ է մեկնաբանում դատարանը:

Բանն այն է, որ ըստ դատական ակտի, Օնիկ Գասպարյանի փաստաբանը հայցի հիմքում դրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջը: Մինչդեռ, դատարանի մեկնաբանմամբ, այդ հոդվածը վերաբերում է որևէ պաշտոնատար անձի կողմից ընդունված՝ ստորագրված վարչական ակտին, իսկ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը չի ստորագրվել ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի կողմից:

Հետևաբար, ըստ վարչական դատարանի, «Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանաչման հայցը քննության ենթակա չէ վարչական դատարանում»:

Դատարանն արձանագրում է, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին իրավական ակտն ընդունվել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահն առաջին անգամ հետ էր ուղարկել ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին, իսկ երկրորդ անգամ այն ստանալուց հետո ո՛չ բողոքարկել էր այն ՍԴ-ում, ո՛չ էլ ստորագրել: Արդյունքում 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվել էր ազատված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ զբաղեցրած պաշտոնից:

Այդուհանդերձ, Օնիկ Գասպարյանի պաշտպանի հայցադիմումը վերադարձնելով հանդերձ, դատարանը նաև իր որոշման մեջ արձանագրել էր, որ «հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, Վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված կհամարվի սկզբնական ներկայացման օրը, այն է՝ մարտի 17-ին»:

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ. Փաշինյան

Ավելին՝ դատարանը նաև արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցի հիմքում պետք է դրվի ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը, այլ նույն հոդվածի 1-ին մասը:

«Այսինքն՝ հայցվորի կողմից պետք է ներկայացվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջ»,- նշում է դատարանը:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։  

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:

381
թեգերը:
Դատարան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել Օնիկ Գասպարյանից
Օնիկ Գասպարյանի կատարողական թերթերը հարկադիր կատարողը վերադարձրել է վարչական դատարան
Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար
Քրիստինե Պեպելյան

Կարևորը մոմն է, որը «սքոչել են» ձմերուկին. Քրիստինե Պեպելյանը նշում է ծննդյան 41-ամյակը

29
(Թարմացված է 14:49 22.04.2021)
Ճանաչված երգչուհու ծննդյան օրը նրա ընկերուհին զվարճալի անակնկալ է մատուցել, որը ուրախացրել է բոլորին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Ճանաչված երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր նշում է իր  ծննդյան 41-ամյակը: Նշենք, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

Ծննդյան տոնի առթիվ, երգչուհին զվարճալի տեսանյութ  է հրապարակել Instagram-ի իր էջի «story»– ի բաժնում։

Տեսանյութում երևում է, որ երգչուհուն յուրահատուկ անակնկալ է արել ընկերուհին` Անի Աղայանը։ Նա  մի ձմերուկ է գնել, որի վրա կպչուն ժապավենով վառվող մոմ է ամրացրել։

«Այս տարի, իմ ծննդյան տարեդարձին, ես տորթ չունեմ, դե հիմա այդպես է ստացվել, բայց ո՞վ է ասում, որ տորթն է կարևոր, կարևորը մոմն է, որը «սքոչել են» ձմերուկին։ Միայն Անին կարող էր այսպիսի բան մտածել։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, մի թե ողջ Լոս Անջելեսում մեկ հատ տորթ չկա՞ր, ոչ, այս ժամին չկար», – կատակում է երգչուհին, այնուհետև երգում «Happy birthday to me» երգն ու փչում մոմը։

Կյանքս կյանքիդ գնով. Քրիստինե Պեպելյանի հուզիչ երգը ընկած տղաների հիշատակին

Չնայած երգչուհին հյուրախաղերով և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նախընտրել է բնակվել Լոս Անջելեսում։

Երգչուհին թողարկել է «Որ հիշես» (2004թ.), «About me» (2005թ.), «Live in concert» (2006թ.), «Շնորհակալ եմ» (2013թ.) ձայնասկավառակները և 2 տեսասկավառակ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:

29
թեգերը:
Լոս Անջելես, տորթ, ձմերուկ, ծնունդ, Քրիստինե Պեպելյան
Ըստ թեմայի
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Ինչ է պատրաստել Նազենի Հովհաննիսյանն այսօր. դերասանուհին պահքի ուտեստներ է ներկայացրել
Նազենի Հովհաննիսյանն առաջին անգամ խմորեղեն է թխել, Սոֆի Մխեյանն էլ նկարել է. տեսանյութ
Շուռնուխ. արխիվային լուսանկար

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

147
(Թարմացված է 15:06 22.04.2021)
ՀՀ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, թե ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են ոստիկանության Սյունիքի բաժնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկում առողջական խնդիր ունեցող շուռնուխցուն, որը ներկայանում է Արարատ Աղաբեկյան անուն–ազգանունով։

50-60 տարեան տղամարդը տեսանյութում ոստիկաններին հայտնում է, որ բարձր ջերմություն ունի, թոքաբորբով հիվանդ է ու տնից դուրս գալիս դեղերը չի վերցրել։

«Այս ամեն ինչի հետ ես ի՞նչ կապ ունեմ, չեմ հասկանում։ Մինչև էդ էլ տանը տաքություն ունեի, մեռնում էի։ Էսօր էլ պիտի կորոնայի թեստ հանձնեի»,– քննիչներին ասում է տղամարդը։

Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկվող քաղաքացին դժվարությամբ է շնչում ու չի կարողանում կանգնել կամ ուղիղ նստել աթոռին։

Չնայած դրան, ոստիկանները նրան բաժանմունք են բերում ձեռնաշղթաներով։

Տեսանյութը նկարահանող կինը ոստիկաններին ներկայանում է որպես իրավապաշտպան ու պահանջում, որ նրանք շտապօգնություն կանչեն։

ՀՀ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արարատ Աղաբեկյանը բերման է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին և 3-րդ և 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասով ՔԿ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Թե քրեաիրավական ինչ կարգավիճակ ունի շուռնուխցի տղամարդը, ՔԿ–ում առայժմ չեն հստակեցնում։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին նույնպես ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։

Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

147
թեգերը:
Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Քննչական կոմիտե, գյուղացի, Շուռնուխ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Շուռնուխում չէին սպասում
Ի նշան Փաշինյանի դեմ բողոքի՝ ընդդիմադիրները ձվեր կոտրեցին. տեսանյութ
Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա. Շուռնուխի գյուղապետ
Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

0
«Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հուսով է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտ կապաքինվի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։

«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:

Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ

0
թեգերը:
Պաուլո Ֆոնսեկա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ