արցախյան պատերազմ, հաշմանդամ, նախարար, մեսրոպ առաքելյան, novosty armenii, mesrop araqelyan, naxarar, hashmandam
Արխիվային լուսանկար

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

93
(Թարմացված է 16:34 24.03.2021)
Արցախյան պատերազմում վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է բուժհիմնարկներում, իսկ տնային պայմաններում բուժվող վիրավորներինը՝ մասնագիտական հանձնաժողովների տնային այցերի միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների գործընթացը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է, բայց արդեն ավարտական փուլում է: Այս մասին այսօր ԱԺ-ում հաշմանդամության մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև առկա մոտավոր պատկերը:

«Ծանր վիրավորում ստացած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500: Ընդ որում, 1-ին խմբի հաշմադամների թիվը մոտ 150-ի սահմաններում է, որից ամպուտացված անձինք, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, մոտ 120-ի շրջանակներում են: Իսկ ավելի թեթև վիրավորում ստացած անձինք, որոնք կստանան կամ արդեն ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն, մոտ 500 են: Այսինքն՝ այս պահին մեր կողմից շուրջ 1000 անձի է տրամադրվել հաշմանդամության խումբ»,- ասաց նախարարը:

Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմում վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է բուժհիմնարկներում, իսկ տնային պայմաններում բուժվող վիրավորներինը՝ մասնագիտական հանձնաժողովների տնային այցերի միջոցով:

Պատերազմի հետևանքով 472 անձ է հաշմանդամ դարձել. ՀՀ–ում անկախ կյանքի կենտրոններ կգործեն

93
թեգերը:
Արցախյան պատերազմ, Մեսրոպ Առաքելյան, հաշմանդամ, Պատերազմ
Ըստ թեմայի
Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի
Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները շարունակվում են խախտված մնալ. Թաթոյան
Պատերազմում հաշմանդամություն ստացած քաղաքացիները կորցնում են աշխատանքը
«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը բողոքի ակցիայի ժամանակ։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

19
(Թարմացված է 18:14 24.06.2021)
Փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց, քանի որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամներն ու համակիրները Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել։

Акция перед прокуратурой в поддержку Армена Чарчяна (24 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Նշենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում, համարելով, որ իշխանությունը հավատարիմ է մնում «եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին»։

Բողոքի ակցիայի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք մի պահանջ ունեն` ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունները և անհապաղ փոխի Չարչյանի խափանման միջոցը։

Акция перед прокуратурой в поддержку Армена Чарчяна (24 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Նշենք, որ Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց, քանի որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է։

«Արդեն մեկ օր անցել է, բայց դատախազությունից ոչ մի արձագանք չկա։ Այսօր, այստեղ հավաքված մեր հայրենակիցների կողմից կրկնում ենք այն պահանջը, որը ներկայացրել են պրոֆեսոր Չարչյանի փաստաբանները, հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Գլխավոր դատախազությունը դա հաշվի առնելով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր խափանման միջոցը փոխելու համար։ Հազարավոր կյանքեր փրկած մարդուն ճաղերի հետև են մտցնում հազարավոր կյանքեր խլած մարդու պահանջով»,–ասաց Մանուկյանը։

Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար

Նրա խոսքով`բժշկական անձնակազմը պատրաստվում է այլ բողոքի ակցիաներ իրականացրել։

19
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Բողոքի ակցիա, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Գերիների հարազատների նստացույցը կառավարության առաջ

Գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը. Տիգրան Ամբարդարյանն ասել է` ինչու

70
(Թարմացված է 17:56 24.06.2021)
Գերեվարված տղայի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը, նաև ներկայացրել է քննարկման ժամանակ իրենց առաջադրած պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կառավարության մոտ երեկվանից նստացույց իրականացնող գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

Նա նաև ներկայացրել է նստացույցը դադարեցնելու  պատճառները։

«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին, և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները»,–գրել է Ամբարդարյանը և ներկայացրել իրենց պայմանները։

Դրանք են.

  1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021-ին)։
  2. Քննարկման արդյունքում համաձայնեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը` շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

«Եթե քննարկված բոլոր պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Շիրակից գերի ընկած որոշ տղաների հարազատնեը երեկ ուշ երեկոյան կառավարության առջև սկսեցին նստացույց անել։ Նրանք գիշերն այստեղ են անցկացրել։ Գերիների հարազատները նման քայլի են դիմել, քանի որ երեկ փակ հանդիպում է եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներն իրենց չեն բավարարել։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

70
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ՀՀ կառավարություն, եղբայր, ռազմագերի, գերի
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ
Ըստ թեմայի
Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ
«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են. լռել են, որ տղային չվնասեն