Սթեյք

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ հրաժարվում եք մսից

171
(Թարմացված է 09:15 24.03.2021)
Մսի մեջ կան բոլոր կարևոր ամինաթթուները, ինչը չես ասի բուսական սննդի մասին։

Եթե կարծում եք, որ բուսակերությունն այլևս նորաձև չէ, իսկ այդ հարցը դադարել է գիտնականների թեժ վեճերի առարկան լինել, ասենք, որ մսի օգուտի և վնասի մասին որոնումներն ու գիտական հետազոտությունները շարունակում են։

Դե ինչ, եթե «արժե՞ ընդմիշտ հրաժարվել մսից» հարցի պատասխանը գտնելը դժվար է, ապա դուք կարող եք գոնե իմանալ, թե ինչ է կատարվում օրգանիզմում, երբ դադարում եք միս ուտել։

Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը

Ինչպես նշվեց վերևում, բուսակերության հարցերում միանշանակ «կողմ» պատասխաններ մինչև օրս չկան։ Կենդանական սպիտակուցից հրաժարվելու առավելություններից կարելի է ընդգծել հետևյալը` բուսական սնունդը ցածր կալորիականություն է ենթադրում։ Դա մի կողմից լավ է․ դուք նիհարում եք, ենթամաշկային ճարպի պաշարներն ավելի արագ են հալվում, իսկ տոքսիններն անհետանում են օրգանիզմից։ Բուսական սնունդը մարսման պահին չի թունավորում մարդուն, իսկ բանջարեղենի սիրահարներն ավելի հազվադեպ են տառապում շաքարային դիաբետից, ճարպակալումից, սրտի հիվանդություններից և ճնշման տատանումներից։

Մսից հրաժարվելու կողմնակի ազդեցությունները

Բայց կա նաև հարցի հակառակ կողմը։ Բուսակերությունը կարող է հանգեցնել օրգանիզմում կարևոր տարրերի՝ ամինաթթուների, երկաթի, ցինկի, կալցիումի, օմեգա-3-ի և կարևոր վիտամինների պակասի։ Բացի այդ, օրգանիզմը վատ է յուրացնում բուսական սպիտակուցը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ իմունիտետի և վերարտադրողական առողջության վրա։

Հարկ է նշել, որ կաթնամթերքն ու ձուն երկաթի ամենաակնհայտ աղբյուրները չեն, ահա թե ինչու են լակտոբուսակերները հաճախ տառապում սակավարյունությունից։

Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու

Մսի մեջ կան բոլոր կարևոր ամինաթթուները, ինչը չես ասի բուսական սննդի մասին (այստեղ մեկ-երկու անփոխարինելի թթուներ կարող են պակասել)։ Ահա թե ինչու մսից հրաժարվելու պահից ի վեր հարկավոր է սննդակարգում հատուկ հավելումներ և վիտամիններ ներառել։

Ստացվում է` մսից հրաժարվելն ու բուսական սննդակարգի անցնելն իր դրական և բացասական կողմերն ունի։ Եթե ուզում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, մաքրել օրգանիզմն ու թեթևություն զգալ, դա հիանալի տարբերակ է։ Բայց մի մոռացեք, որ ավելի լավ է մսից հրաժարվել մասամբ (օրինակ՝ հինգ օր), և պետք է հիշել սեփական օրգանիզմի առանձնահատկությունների մասին։ Իսկ դրա համար պետք է խորհրդակցել բժշկի կամ սննդաբանի հետ։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

171
թեգերը:
սնունդ, օրգանիզմ, Միս
Արմեն Չարչյան

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

28
(Թարմացված է 17:54 22.06.2021)
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարը հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ վճիռ կկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը հավատում է, որ դատարանն արդար վճիռ կկայացնի իր դեմ հարուցված քրեական գործով։ Պրոֆեսոր Չարչյանը վստահ է, որ մեղադրանքը «քաղաքական տեռորի» մաս է։ Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը ինձ համար բացարձակ անհասկանալի է, ըստ իս՝ այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չկա, և այն կրում է խիստ քաղաքական բնույթ ու քաղաքական տեռոր է»,- դատարանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Չարչյանը։

Ինչ է վերաբերում է հայտնի ձայնագրությանն ու իրեն ուղղված մեղադրանքին՝ Չարչյանը նշեց՝ իր խոսքերում «հարկադրանք ու պարտադրանք չկա»։

«Ես կարող եմ ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզնից պահանջել, և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ։ Այ եթե ես ձեզ խնդրելուց, հորդորելուց ու պահանջելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այ, էդ դեպքում է պարտադրանք»,- նշեց Չարչյանը։

Նա նաև պարզաբանել է, որ իր և իր անձնակազմի հարաբերություններն առանձնահատուկ են եղել։ Յուրաքանչյուրն, ով դիմել է իրեն հետազոտության, վիրահատության խնդրանքով իր հարազատների համար, միշտ օգնություն է ստացել։ Չարչյանը նշել է, որ ինքը հարգանքով է վերաբերվել յուրաքանչյուր աշխատակցի խնդրանքին՝ մայրապետից մինչև բաժանմունքի պետ, հետևաբար ակնկալում է, որ նրանք էլ իր խնդրանքին պետք է հարգանքով մոտենան։

Վաստակավոր բժշկի խոսքով՝ այն դեպքում, եթե նրանք չհարգեին իր խնդրանքը, ինքն էլ իր մոտեցումը կփոխեր՝ գործելով օրենքի շրջանակներում։

ԿԸՀ–ն թույլատրել է Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննում է Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։

28
Ըստ թեմայի
Փաշինյանը պետք է Խաչատրյաններից ներողություն խնդրի․ դատարանը մերժել է բողոքը
Թաթոյանի հայտարարությունը զրպարտություն է, դիմելու եմ դատարան. Վիլեն Գաբրիելյան
Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի
Կաշառք

Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ

59
(Թարմացված է 16:42 22.06.2021)
Իրավապահները փորձում են բացահայտել ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու և խոստանալու մեղադրանքով։ Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

«2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի խումբ անձանց կողմից ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով կաշառք բաժանելու դեպքերով հիմնավորվել է, որ կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ.Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրակաշառք տալը):

ՀՔԾ-ն Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Դաշինքի թեկնածուն կձերբակալվի․ նա Վայոց Ձորում կաշառք է բաժանել քաղաքացիներին

Նշենք, որ օրեր առաջ հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում գրել է, որ ձերբակալվել է իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը։

59
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), թեկնածու, Կաշառք, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ
Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ՀՀ-ի զարգացմանը. Զախարովա
Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով
Վարդան Խաչատրյան

Եկեղեցին ու պետությունը պիտի մեկտեղեն ջանքերը. կրոնագետը` Մայր աթոռի հայտարարության մասին

0
(Թարմացված է 18:22 22.06.2021)
Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերությունները վերանայելու թեմային։
Եկեղեցու անելիքն ազգային միասնությունը վերականգնելն է. կրոնագետը` Մայր աթոռի հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետության ներսում իշխանության և եկեղեցու ծայրահեղ հակադրումը խիստ բացասական ու վտանգավոր գործընթաց է, և այն ամեն կերպ պետք է բացառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

«Ե՛վ հասարակական ինստիտուտներով, և՛ պետական ինստիտուտներով վերջին հաշվով պետք է ընդհանուր հայտարարի գալ և համախմբվել այն գաղափարի շուրջ, որ միացյալ Հայաստանը կարող է անցնել ներկայիս աշխարհի քաղաքական փոթորկուն օվկիանոսը»,- ասաց նա։

Նրա խոսքով` ընտրական գործընթացների ժամանակ նորանկախ Հայաստանի երբեմնի ղեկավարները կեղեքեցին հասարակությունը և ատելություն սերմանեցին մարդկանց մեջ այնպիսի իրավիճակում, երկրում առկա են լրջագույն մարտահրավերներ, մասնավորապես Ադրբեջանի հետ սահմանային վեճեր։

«Մենք կանգնած ենք բավականին ծանր իրավիճակի առաջ և դրանք հաղթահարելու համար խիստ կարևոր է մեկտեղել ողջ հնարավորությունները, իսկ եկեղեցին այս տեսակետից այն ինստիտուտն ու կառույցն է, որը համահայկական ուշադրություն հրավիրելու և դրական գործընթաց մեկնարկելու բոլոր հնարավորություններն ունի դե ֆակտո։ Եկեղեցու անելիքն ազգային միասնությունը վերականգնելն է»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ երկխոսության կոչ էր արել հոգևոր առաջնորդներին։ Նա նշել էր` Աստծո ձայնին ոչ ոք իրավունք չունի հակադրվելու։ Մայր աթոռն այսօր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։

0
թեգերը:
Արփի Փաշինյան, Եկեղեցի, Հայաստան