ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մարտի 24-ին, ժամը 10.00-ից մինչև մարտի 25-ը 10.00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ և Օշական գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարումը: Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անջատումները պայմանավորված են վթարային աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Ժամանակացույցն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի` ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին»,– հիշեցնում է ՀԿԵ–ն:
Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ տեղերն ամրագրելով railway.am կայքում։
Հիշեցնենք` արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով։
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց
Նոր վագոններ մայիսից, էլեկտրագնացքներ` օգոստոսից. «Հարավկովկասյան երկաթուղին» կհամալրվի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։
Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի
Հայաստանում կայանալիք ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմել տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ բաժիններին։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հրապարակել է հեռախոսահամարներ՝ ամեն մարզի համար։
Նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում տնկել 300.000 ծառ։
Արագածոտնի մարզ – 7000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արագածոտնի մարզպետարան +374 232 3 30 25
Արարատի մարզ- 7000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արարատի մարզպետարան +374 235 2 51 09
Արմավիրի մարզ – 6000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արմավիրի մարզպետարան +374 237 2 38 50
Գեղարքունիքի մարզ –8000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Գեղարքունիքի մարզպետարան +374 60 65 06 24
Կոտայքի մարզ – 10.000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Կոտայքի մարզպետարան +374 223 2 32 40
Լոռու մարզ-7000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Լոռու մարզպետարան + 374 322 4 30 99
Շիրակի մարզ – 10.000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Շիրակի մարզպետարան + 374 312 4 90 00/115
Սյունիքի մարզ – 7000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Սյունիքի մարզպետարան +374 285 4 42 93
Տավուշի մարզ – 6000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Տավուշի մարզպետարան +374 263 4 22 40
Վայոց Ձորի մարզ – 7000 տնկի,
Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Վայոց ձորի մարզպետարան +374 281 2 30 50։
Ամենաշատ ծառերը տնկվելու են մայրաքաղաք Երևանում՝ 25 հազար տնկի։ Եվս 200 հազար տնկի նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների ու այլ գերատեսչությունների հետ համատեղ բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում տնկելու համար։
Պետրոսյանը նշում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։
Ծառատունկի մասին մանրամասներ իմանալու կամ մասնակցության համար կարելի է զանգահարել նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ հեռ․՝ (010) 65 17 38, էլ հասցե՝ info@forestcommittee.am։
Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։
2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։
Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ: Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար
Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը: