Կանաչ տանձ

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ տանձ եք ուտում

107
(Թարմացված է 13:42 22.03.2021)
Տանձը ամենահամեղ և քաղցր պտուղներից մեկն է, որը սիրում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները։ Sputnik Արմենիայի նյութում կարդացեք՝ ինչպես է այդ միրգն ազդում մարդու օրգանիզմի վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Շատերը չգիտեն, որ աշխարհում կա տանձի ավելի քան հազար տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է աճելու պայմաններով, չափերով ու պտուղներով: Սակայն բոլորն էլ հարուստ են օգտակար նյութերով ու շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Օգտակար նյութերի թվում են А, С, К, РР, վիտամիններն ու В  խմբի բոլոր վիտամինները։ Բացի այդ, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, քլոր ու բոր:

Միաժամանակ տանձը ցածր կալորիականությամբ միրգ է համարվում, դրա 100 գրամը ընդամենը 47 կկալ է պարունակում։

Տանձի օգուտը

Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմայի մինչև 20%-ը։ Այդ սննդային բջջանյութերն անհրաժեշտ է մեր մարսողական համակարգին։ Բացի այդ, բջջանյութը կապում է ճարպային թթուները, դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Ամենից շատ սննդային բջջանյութ պարունակվում է թեթև չհասած տանձի մեջ։

Հետաքրքիր է, որ այս մրգում շատ շաքար կա, բայց այն ավելի քիչ վնաս է հասցնում դիաբետիկներին, քան, oրինակ, խնձորը, քանի որ այն մեծ քանակությաբ սորբիտ է պարունակում: Այս քաղցր նյութը շաքարավազի փոխարինիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:

Պետք է հաշվի առնել, որ տանձի կեղևը ոչ պակաս օգտակար է, քանի որ այն ունի ֆլավոնոդիներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և անոթների վրա, ինչպես նաև նվազեցնում են մազանոթների փխրունությունը, արյան կարմիր բջիջները դարձնում են ավելի առաձգական:

Հնարավո՞ր է արդյոք տանձի օգնությամբ նիհարել

Ամերիկացի գիտնականների մի խումբ հետազոտություն է անցկացրել։ Դրան մասնակցել է 45-65 տարեկան 40 տղամարդ ու կին: Փորձը 12 շաբաթ է տևել։

Ինչպես է պետք պատրաստել ու ուտել կարտոֆիլը, որ այն չվնասի օրգանիզմը

Նրանց, ովքեր կանոնավոր կերպով ուտում էին միջին չափի երկու տանձ, հաջողվել է նիհարել ավելի նկատելիորեն, քան վերահսկող խմբի այն մարդկանց, որոնք մեկ բաժակ համադրելի կալորիականության ըմպելիք էին խմում: Գիտնականներն ընդգծում են, որ տանձի դիետիկ ազդեցությունը կապված է նյութափոխանակության վրա դրա ազդեցության, ոչ թե կալորիաների սպառման կրճատման հետ:

Կարելի՞ է սոված ժամանակ տանձ ուտել

Մասնագետները խորհուրդ չեն տալիս սոված ժամանակ տանձ ուտել հենց բջջանյութի բարձր պարունակության պատճառով։ Բանն այն է, որ կոպիտ բջջանյութով հարուստ մթերքները գրգռում են ստամոքսի և աղիների լորձաթաղանթը։ Սա կարող է փորացավ ու ստամոքսի կծկումներ առաջացնել:

Ինչպե՞ս տանձ ընտրել

Որ պտուղը լինի հյութեղ ու քաղցր, պետք է նախքան գնելն ուշադիր ուսումնասիրել այն

Հասուն, լավ որակի տանձը կարելի է հեշտությամբ որոշել արտահայտված բույրով ու շոշափելով: Այն չպետք է լինի շատ պինդ կամ շատ փափուկ։

Ուշադիր ստուգեք տանձի կեղևը, համոզվեք, որ դրա վրա վնասված մասեր ու բծեր չկան: Շագանակագույն բծերը պոչի հատվածում հուշում են, որ տանձը թարմ չէ։

Տանձի հասունությունը միշտ չէ, որ կարելի է ըստ գույնի տարբերակել: Կան տեսակներ, որոնք կանաչ են մնում անկախ հասունացման աստիճանից։ Բայց շատ դեպքերում ձևավորված կարմիր «թուշիկը» վկայում է պտղի հասունության մասին։

Տանձի որակը որոշելու ամենաարդյունավետ միջոցն այն կտրելն ու փորձելն է: Պտուղը պետք է լինի խիտ ու առանց փափուկ հատվածների:

Վնասն ու հակացուցումները

Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ տանձն օգտակար է միայն չափի մեջ՝ օրական մի քանիսը բավական է։ Ավելորդ օգտագործումը հանգեցնում է ստամոքսի խանգարումների։

Այն խորհուրդ չի տրվում օգտագործել մարդկանց, որոնք ունեն ստամոքսի խոց, գաստրիտ ու աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ։ Թթու տեսակների պտուղները հակացուցված են տարեց մարդկանց, դրանք խորացնում են նյարդային համակարգի խանգարումները, ինչպես նաև մեծացնում են ախորժակն ու դժվար են մարսվում:

Պետք է հիշել, որ տաձի վրայից չի կարելի ջուր խմել։ Դա կհանգեցնի պտուղների խմորման ու օրգանիզմի խանգարմանը։

107
թեգերը:
օրգանիզմ, դիետա, տանձ
Ըստ թեմայի
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ որ մթերքներն են օգնում ապրել մինչև 100 տարեկան
Ինչպես պահպանել սլացիկությունը 40-ից հետո. սննդաբանի խորհուրդները
Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը
Հարրին ու Մեգանը

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

1
Բուքմեյքերներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես կանվանեն դստերը Սասեքսի դուքսն ու դքսուհին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։

Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։

Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։

Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։

Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և  Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

1
թեգերը:
անուն, դուստր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ

Վերա Բրեժնևային բերման են ենթարկել Բարսելոնայում

45
(Թարմացված է 15:35 20.04.2021)
Հայտնի երգչուհին ինքնաթիռից իջնելուց հետո հայտնվել է Բարսելոնայի օդանավակայանի ոստիկանությունում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. «ՎԻԱ Գրայի» նախկին մենակատար Վերա Բրեժնևան Instagram-ում պատմել է, որ Բարսելոնայում նախատեսված նկարահանումներից առաջ իրեն բերման են ենթարկել: Բրեժնևան Վերկա Սերդյուչկայայի (արտիստ Անդրեյ Դանիլկո) և նրա մոր հետ նկարահանվել է «Орел и решка» շոուի հոբելյանական թողարկման հաղորդումներում։

«Ուղևորությունը սկսվեց օդանավակայանի ոստիկանությունից, իսկ ոստիկանությունից անմիջապես հետո` նկարահանումներ»- գրել է Բրեժնևան՝ չհստակեցնելով, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը։

«Կներես, մամ». Վերա Բրեժնևայի դուստրը որոշել է այլևս չլինել մոր «կրկնօրինակը»․ լուսանկար

Երգչուհին խոստովանել է, որ այդ ճանապարհորդությունը դարձել է իր կյանքի «ամենատպավորիչ» ուղևորություններից մեկը` չնայած այն փաստին, որ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում և շատ է հոգնել:

«Ու թեև ես քիչ եմ քնում (բայց սպանվածի պես), գրեթե չեմ ուտում և շատ հոգնած եմ, այդուհանդերձ հրաշալի զգացողություններ եմ ստացել»,- նշել է Բրեժնևան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vera Brezhneva (@ververa)

Ծրագրի թողարկման առաջին մասը եթեր է հեռարձակվել ապրիլի 19-ին, շուտով նախատեսվում է երկրորդ մասի թողարկումը:

Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն «հայկական» երգ են երգում կորոնավիրուսի մասին. տեսանյութ

45
թեգերը:
Ոստիկանություն, Վերա Բրեժնևա