Лампочки

Մարտի 22-ին Երևանի ու մարզերի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

66
(Թարմացված է 09:56 22.03.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պլանային նորոգման աշխատանքներ է իրականացնելու մայրաքաղաքում ու մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:30-16:00 Երկաթգծի փ. 6 սեփական տուն և 4-րդ բարակ, Տիգրան Մեծի փ. 74 շենքի 4-րդ մուտք, Տիգրան Մեծի նրբ. 11 շենք, Տիգրան Մեծի նրբ. 13, 15, 70, 72 սեփական տներ, Նուբարաշեն 9փ. 1-3; 11փ. 6-27; 18փ. 1-8; 20փ. 1-15 սեփական տներ,

11:00-17:00 Հր․Քոչար փ․ 11 շենք, Կոմիտասի պող․ 24 շենք,Գոգոլի փ․ 5 շենք, Մ․Ավետիսյան փ․ 6ա շենք, Բաղրամյան պող․79 շենք, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 55, 59 շենքեր, Կորյունի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Որոշ մարզերում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Արարատի մարզում՝

10։00-12։00 Գետափնյա գյուղ մասնակի,

10։00-13։00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Արարատ քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Այնթափ գյուղ մասնակի,

10։30-14։30 Նշավան գյուղ մասնակի,

10։00-16։00 Գայ, Հովտաշատ և Սիփանիկ գյուղեր մասնակի, Սուրենավան գյուղ, Սուրենավան գյուղ՝ «Մանանա գրեյն» ՍՊԸ, Արմաշ գյուղ` «Արմաշի լճեր» ՓԲԸ, Արարատ գյուղ՝ «Արարատ կաթ» ՍՊԸ, «Խոստեղյան Վաչիկ» ընկերություն, ԱՁ «Սեդրակ Սարգսյան», Սեփականատեր «Կարեն Խոստեղյան» և ոչ բնակիչ-բաժանորդներ և Զին մաս,

10։30-16։00 Բարձրաշեն գյուղ մասնակի,

Երևանի Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը բացվել է

Վայոց Ձորի մարզում՝

10։00-16։00 Արին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ և Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

Գեղարքունինքի մարզում՝

10:00-11:30 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, Սայադյան փողոց մասնակի և հարակից բնակիչ-բաժանորդներ,Կարմիրգյուղ գյուղ՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ, «Մետաղապաշտպանություն» ՍՊԸ, ԱԻՆ կենտրոն,

11։45-13։15 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի, Արծրունի եղբայրներ և Բոշնաղյան փողոցներ (Թորսոյի թաղ), Կաբելագործների փողոցի սեփական տներ և Հ.Աբրահամյանի փողոցի բնակիչ-բաժանորդներ, կինոթատրոն, Ջրմուղ և Գավառի ԳԳՄ-ն,

13։30-15։00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, Սպորտ համալիր թաղամաս,Արծվաքարի Հայջրմուղ կոյուղի (մաքրման կայանը), Էլ,ցանցի գրասենյակ, «Ալիք» գազալցակայան,

Սյունիքի մարզում՝

10:30-13:00 Հարթաշեն գյուղ մասնակի,

11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Որոտան փ.2, 5 շենքեր, Չարենցի փ. 2, 4 շենքեր, Նժդեհի փողոց:

66
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան
Մադլեն Մինասյանը

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

127
(Թարմացված է 19:58 13.05.2021)
«Հավասարություն բոլորի համար» ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարմարեցնել քաղաքը նաև իրենց հնարավորություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։  Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։

21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։

«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում,  թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։

Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Ծրագիրը կազմված է 3 փուլից։ Ապրիլի 17-ին մեկնարկել է  ծրագրի առաջին փուլը, որը իր մեջ ներառում էր երկօրյա դասընթացներ «ՏԻՄ կառուցվածք և գործունեություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» թեմաններով։

«Մայիսին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը ընդգրկում է այցելություններ համայնքապատկան կառույցներ, օրինակ` թանգարաններ, թատրոններ, գրադարաններ և այլն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ շինությունը որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Այնուհետև բոլոր տվյալները հավաքագրելուց հետո պատրաստելու ենք քաղաքի քարտեզ, որտեղ կոնկրետ կետերով նշելու ենք, թե Վանաձորում որ կառույցներն են հարմարեցված, որոնք` չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը, եթե ցանկանում է գնալ  x վայրը, բացի այդ քարտեզն ու տեսնի, թե այն որքանով է հարմարեցված»,– ասաց Մադլենը։

Նրա խոսքով` երրորդ փուլում հանդիպում կունենան Վանաձորի համայնքի ղեկավարի հետ և հանդես կգան առաջարկությունների փաթեթով, քանի որ չեն ուզում բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ, այլ փորձելու են դրանց լուծումներ տալ` համայնքի ավագանու աջակցությամբ։

«Ակնկալում ենք, որ համայնքապետարանում շահագրգռված կլինեն, քանի որ հենց իրենց շահերից է բխում, որ բոլոր բնակիչներն ակտիվ մասնակցեն համայնքի զարգացման գործին»,–ասաց նա։

Ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը նշում է, որ ծրագրից սպասումները  շատ մեծ են, ոգևորված են, ու դա է պատճառը, որ առաջացած դժվարությունները հեշտությամբ են  հաղթահարում։

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

«Ամենամեծ դժվարությունը մասնակիցների հավաքագրումն էր։ Շատ դժվար էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների վստահությունը շահել։ Բայց մեզ մոտ ստացվեց ու կարողացանք 18 հոգու ներգրավել ծրագրում ու աշխատանքներ տանել»,–ասաց Նարեն։

21–ամյա Օֆելյա Վիրաբյանը, որը  հոգեբանություն է ուսումնասիրում  Վանաձորի պետական համալսարանում, մեծ ուրախությամբ է ընդունել ծրագրին մասնակցելու առաջարկը։

«Հենց սկզբից վստահ էի, որ այս ծրագիրն իր դրական հետքը կթողնի իմ կյանքում։ Ամեն օր ավելի մեծ հետաքրքրությամբ ենք  առաջ շարժվում ու սպասում հաջորդ օրվան։ Կուզեի, որ նման ծրագրերը շարունակական լինեն ու օգնեն մեզ լիարժեք ներառվել հասարակության մեջ»,–ասում է Օֆելյան։

Ծրագրի կազմակերպիչները շեշտում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում շատ բացեր կան, պետք է շատ աշխատել դրանց ուղղությամբ։

«Էլ ով պետք է փակի այդ բացերը, եթե ոչ ես ու իմ նման ակտիվ երիտասարդները, ովքեր կարող են ձեռնամուխ լինել նման ծրագրերի իրականացմանը»,– եզրափակում է Մադլենը։

Հավելենք, որ «Հավասարություն բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի աջակցությամբ։

127
թեգերը:
Հայաստան, գրադարան, Թանգարան, Թատրոն, հաշմանդամ, Վանաձոր
Արխիվային լուսանկար

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

49
(Թարմացված է 17:27 13.05.2021)
Հիվանդանոցում գտնվողների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 74-ով։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր` ժամը 14։00-ի դրությամբ, Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախարարության` նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:

Հիշեցնենք` երեկ Սիսիանում արձանագրվել էր աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։

«Ոնց որ ադրբեջանցիները գան, Սիսիանի կենտրոնում ապրեն». ջուրը թունավորելը բացառվո՞ւմ է

49
թեգերը:
հիվանդանոց, վարակ, Սիսիան
Ըստ թեմայի
«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին
267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը բացատրել է` ինչպես են ադրբեջանցիները մտել Հայաստանի տարածք

0
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է` այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել։ Այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բացատրել է, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են մուտք գործել Հայաստանի պետական սահմանից ներս: Գրիգորյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային փոփոխություններն են եղել, և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք»,–ասել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է` այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դա անելու համար երկար ժամանակ է պահանջվել։ Այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի:

«Սա չպետք է ընկալել, որպես լոկալ միջադեպ, սա գլոբալ պրովոկացիա է, որը կատարվել է Ադրբեջանի և, համոզված եմ, դաշնակիցների դրդմամբ։ Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,–ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշել է, որ սեղմ ժամկետում հայկական բանակը լիովին կվերականգնվի։ Նրա խոսքով ՝ Ադրբեջանի կողմից սադրանքի փորձերը ձեռնարկվում են տարբեր ուղղություններով, սակայն ՀԱՊԿ-ում գործարկված գործընթացը թույլ կտա լուծել այդ հարցը:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

0
թեգերը:
Սահման, ադրբեջանցի, Արմեն Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները դեռ ՀՀ պետական սահմանից ներս են. բանակցությունները շարունակվում են
Արա Այվազյանը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին խոսել է Սերգեյ Լավրովի հետ
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին
Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին