Արխիվային լուսանկար

Ինչպես է պետք պատրաստել ու ուտել կարտոֆիլը, որ այն չվնասի օրգանիզմը

962
(Թարմացված է 23:12 20.03.2021)
Բժիշկը վերացրել է կարտոֆիլի վնասների մասին առկա միֆերն ու մի քանի օգտակար խորհուրդներ տվել:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Սննդաբան Մարիա Շուբինան կոչ է արել չհրաժարվել կարտոֆիլից։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնագետը պարզաբանել է, որ այդ բանջարեղենը շատ կալորիաներ չի պարունակում, սակայն պետք է ուշադրություն դարձնել դրա գլիկեմիկ ինդեքսի վրա:

Նրա խոսքով՝ կարտոֆիլը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, այսինքն՝ այն կարող է արագ եւ զգալիորեն բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Փորձագետը նշել է, որ կարտոֆիլի չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել սրտի ու անոթների հիվանդությունների զարգացմանը, սակայն չի կարելի ամբողջությամբ հրաժարվել կարտոֆիլից։

Դիետոլոգը խորհուրդ է տվել ընտրել մատղաշ կարտոֆիլ, որ գլիկեմիկ ինդեքսն ի սկզբանե բարձր չլինի:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում

Նա նաև ասել է, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել այդ բանջարեղենը՝ առողջությանը վնաս չհասցնելու համար։

«Առաջին բանը, որ կարող ենք անել, պետք է ավելացնել բջջանյութը։ Այսինքն՝ կարտոֆիլը պետք է պատրաստել առանց մաքրելու` կլեպով, նաև բանջարեղենային աղցան կամ կտրտած բանջարեղեն ավելացնել», - նշեց նա։

Բացի այդ, չարժե մանրացնել կարտոֆիլը։ Որքան շատ է այն մանրացված, այնքան արագ է յուրացվում օրգանիզմի կողմից։

Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս կարտոֆիլը շատ չխաշել ու այն տաք չուտել: Կարտոֆիլին անհրաժեշտ է ավելացնել սպիտակուցներ ու ճարպեր, ասենք` կարագ, ձուկ կամ միս:

Կարտոֆիլի վնասակար հատկությունների նվազեցման հարցում կօգնի նաև քացախը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

962
թեգերը:
օրգանիզմ, բժիշկ, կարտոֆիլ
Ըստ թեմայի
Գիտնականները նշել են ցանկացած դիետայի արդյունավետությունը բարձրացնող 3 կանոն
Դիետոլոգն ասել է՝ ինչ յուղով է օգտակար սնունդ պատրաստել
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

242
(Թարմացված է 21:39 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

242
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից նոր ավտոբուսները ևս երկու երթուղի կսպասարկեն Երևանում․ սրահում տեսահսկում կա

87
(Թարմացված է 21:06 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

87
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

42
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

42
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում