Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 6–ում երկար ժամանակ լույս չի լինելու

76
(Թարմացված է 09:27 19.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Լեո փ. 50-103 սեփական տներ, Ս․Երևանցու փ. 5-48 սեփական տներ, Կոնդ թաղամասի 91-253 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Զաքյան փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 51 շենք, Նորք Մարաշ՝ Նորք թաղամասի սեփական տներ, Նորքի 1, 4, 5, 11 փողոցների սեփական տներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցներ 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տներ, Գյուրջյան փողոցի հարակից տարածքների սեփական տներ, «Էլեկտրոն» պանսիոնատ, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Արցախի փ. 1, 1բ շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք,Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 9, 11, 47 շենքեր, Մազմանյան փ. 5/1, 5/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10։00-13։00 Նոր Խարբերդի ամառանոցներ մասնակի, Նոր Կյուրի և Գեղանիստ գյուղեր մասնակի,

10։30-14։30 Արևշատ գյուղ մասնակի,

10։00-16։00 Արարատ գյուղ մասնակի,

10։30-16։00 Բարձրաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փ. 6, 14, 16, 18, 23 շենքեր և Ջերմուկի խճուղի 14, 15, 16, 18 շենքեր,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Կոտայք, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

12։00-16։00 Պռոշյան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ համայնք՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, «Բյուրեղ» Ա/Կ, «Ս․ Պողոսյան», «Նախշին», «Գագիկ Պողոսյան» ՍՊԸ-ներ, «Բերիիություն» ԲԲԸ, «Երամար» ՍՊԸ, «Գ․ Փլավչյան», «Գնդասար ՀԷԿ», «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ներ, Զին/մաս, «Կարալանս», «Վիստա Պլյուս», «Էլիտա», «Մ․Կարապետյան» ՍՊԸ-ներ, Կոոպ․ Թորոս և հարակից արտադրական ձեռնարկություններ,

Լոռու մարզում՝

09:00-15:00 Մարց և Քարինջ գյուղեր,

Տավուշի մարզում՝

10:00-11:00 Դիլիջան քաղաք` Կամարինի փողոց, Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Մյասնիկյան փողոց մասնակի,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղեր,

Սյունիքի մարզում՝

11:00-14:30 Գորիս քաղաքի 6-րդ, Ավանգարդ 5-րդ, Շորին ձոր, Պղնձաքերծ, Վանքի տափ թաղամասեր, Արցախյան, Երևանյան խճուղիներ, Գալստյան, Մաշտոցի, Մալինցովի փողոցներ, Վերիշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-13:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան, Մյասնիկյան, Ադոնցի, Աբովյան, Լալայան, Արցախի, Շիրվանզադե, Գրիգոր Լուսավորիչ, Մաքսիմ Գորկու փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Շիրակի նրբանցք, Ախթալա գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

76
թեգերը:
Մարզ, Երևան, Լույս, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
Մադլեն Մինասյանը

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

100
(Թարմացված է 19:58 13.05.2021)
«Հավասարություն բոլորի համար» ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարմարեցնել քաղաքը նաև իրենց հնարավորություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։  Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։

21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։

«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում,  թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։

Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Ծրագիրը կազմված է 3 փուլից։ Ապրիլի 17-ին մեկնարկել է  ծրագրի առաջին փուլը, որը իր մեջ ներառում էր երկօրյա դասընթացներ «ՏԻՄ կառուցվածք և գործունեություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» թեմաններով։

«Մայիսին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը ընդգրկում է այցելություններ համայնքապատկան կառույցներ, օրինակ` թանգարաններ, թատրոններ, գրադարաններ և այլն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ շինությունը որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Այնուհետև բոլոր տվյալները հավաքագրելուց հետո պատրաստելու ենք քաղաքի քարտեզ, որտեղ կոնկրետ կետերով նշելու ենք, թե Վանաձորում որ կառույցներն են հարմարեցված, որոնք` չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը, եթե ցանկանում է գնալ  x վայրը, բացի այդ քարտեզն ու տեսնի, թե այն որքանով է հարմարեցված»,– ասաց Մադլենը։

Նրա խոսքով` երրորդ փուլում հանդիպում կունենան Վանաձորի համայնքի ղեկավարի հետ և հանդես կգան առաջարկությունների փաթեթով, քանի որ չեն ուզում բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ, այլ փորձելու են դրանց լուծումներ տալ` համայնքի ավագանու աջակցությամբ։

«Ակնկալում ենք, որ համայնքապետարանում շահագրգռված կլինեն, քանի որ հենց իրենց շահերից է բխում, որ բոլոր բնակիչներն ակտիվ մասնակցեն համայնքի զարգացման գործին»,–ասաց նա։

Ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը նշում է, որ ծրագրից սպասումները  շատ մեծ են, ոգևորված են, ու դա է պատճառը, որ առաջացած դժվարությունները հեշտությամբ են  հաղթահարում։

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

«Ամենամեծ դժվարությունը մասնակիցների հավաքագրումն էր։ Շատ դժվար էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների վստահությունը շահել։ Բայց մեզ մոտ ստացվեց ու կարողացանք 18 հոգու ներգրավել ծրագրում ու աշխատանքներ տանել»,–ասաց Նարեն։

21–ամյա Օֆելյա Վիրաբյանը, որը  հոգեբանություն է ուսումնասիրում  Վանաձորի պետական համալսարանում, մեծ ուրախությամբ է ընդունել ծրագրին մասնակցելու առաջարկը։

«Հենց սկզբից վստահ էի, որ այս ծրագիրն իր դրական հետքը կթողնի իմ կյանքում։ Ամեն օր ավելի մեծ հետաքրքրությամբ ենք  առաջ շարժվում ու սպասում հաջորդ օրվան։ Կուզեի, որ նման ծրագրերը շարունակական լինեն ու օգնեն մեզ լիարժեք ներառվել հասարակության մեջ»,–ասում է Օֆելյան։

Ծրագրի կազմակերպիչները շեշտում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում շատ բացեր կան, պետք է շատ աշխատել դրանց ուղղությամբ։

«Էլ ով պետք է փակի այդ բացերը, եթե ոչ ես ու իմ նման ակտիվ երիտասարդները, ովքեր կարող են ձեռնամուխ լինել նման ծրագրերի իրականացմանը»,– եզրափակում է Մադլենը։

Հավելենք, որ «Հավասարություն բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի աջակցությամբ։

100
թեգերը:
Հայաստան, գրադարան, Թանգարան, Թատրոն, հաշմանդամ, Վանաձոր
Արխիվային լուսանկար

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

47
(Թարմացված է 17:27 13.05.2021)
Հիվանդանոցում գտնվողների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 74-ով։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր` ժամը 14։00-ի դրությամբ, Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախարարության` նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:

Հիշեցնենք` երեկ Սիսիանում արձանագրվել էր աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։

«Ոնց որ ադրբեջանցիները գան, Սիսիանի կենտրոնում ապրեն». ջուրը թունավորելը բացառվո՞ւմ է

47
թեգերը:
հիվանդանոց, վարակ, Սիսիան
Ըստ թեմայի
«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին
267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Պայթյուն Գազայի հատվածում

Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները

0
(Թարմացված է 21:27 13.05.2021)
Իրականում հաղորման հեղինակ Արման Վանեսքեհյանի կարծիքով` իսրայելա-պաղեստինյան առճակատման սակայն հիմնական պատճառը ԱՄՆ–ի փոփոխված քաղաքականությունն է, ինչպես նաև Թուրքիայի` տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու փորձերը։ Այդ հարցում Իրանը ևս իր լուման ունի։
«Իրականում». Իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները բազմավեկտոր են` հա՛մ ներքին են, հա՛մ արտաքին

Իրականում Մերձավոր Արևելքում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն իսկապես վերածվել է լուրջ պատերազմի։ Աշխարհն իսկապես փոխվում է ու այդ լայնամասշտաբ փոփոխություններն առաջին հերթին նկատվում են այն պայթյունավտանգ շրջաններում, որոնք արդեն բավական ժամանակ է` արյունահոսում են:

3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ

Առաջինը պայթեց` Հարավային Կովկասը, հետո Իսրայելն ու Պաղեստինը: Ըստ տրամաբանության` այժմ ժամանակն է սպասել, թե, երբ են Դոնբասում ընթացող ռազմական գործողությունները վերածվելու քաղաքացիական պատերազմի:

Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել

Ամենուրեք լիբերալ-գլոբալիստական ձեռագիրն է, երբ հենց «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաներն են օգտագործվում: Այն տեխնոլոգիյաները, որոնց միջոցով նույն Մերձավոր Արևելքում, կա՛մ Ուկրաինայում, կա՛մ Հայաստանում արդեն հեղաշրջում են կազմակերպել ու իրավիճակը հնարավորինս անկառավարելի դարձրել: Սակայն հիմա ուշադրության կենտրոնում Իսրայելն է, որտեղ արդեն ոչ թե ինչ-որ ինտիֆադա է, այլ իսկական պատերազմ: Մեծ պատերազմ, որը կարող է էլ ավելի ընթարձակվել արտաքին միջամտության հետևանքով։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Պաղեստին, Իսրայել
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Իսրայելը կրկին ռմբակոծում է սիրիական տարածքը
Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին
Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել
Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ