Ջահ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հատվածներում

69
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցի 31, 33, 37 սեփական տներ, Լեո փ. 72 սեփական տուն, Թումանյան փ. 41 շենք, Հյուսիսային պողոտա 6 շենք, Պուշկինի փ. 43 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 2 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ յուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 45, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 143/5, 202, 202/6 սեփական տներ,“Սիլվեր Գլաս” և “Բասնա” ՍՊԸ-ներ, թիվ 121 մսուր- մանկապարտեզ, սոցապ ծառայության տարածքային բաժանմունքի շենք, Նորքի Այգիներ փ. 203 սեփական տուն, Սերո Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:30-16:00 Մուրացանի փ. 35-107 սեփական տներ, Մուրացանի նրբանցքն ամբողջությամբ, Սասունցի Դավթի փ. 42-48 սեփական տներ, Սուվորովի փ. 68-116 սեփական տներ, Սուվորովի նրբանցքն ամբողջությամբ,

11:00-17:00 Լեփսիուսի փ․ 12-19, 21, 23, 25 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 5ա փողոցի սեփական տներ, Բաղրամյան պող․ 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 6, 14 շենքեր, Չեխովի փ․ 34 շենք, Շերամի և Րաֆֆու փողոցներ, Ամառանոցային 2-րդ տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի,

10:30-14:30 Բուրաստան գյուղ մասնակի,

10:00-16:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Ավշար և Զորակ գյուղեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր,

Վայոց Ձորի մարզում՝

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Այգեձորի փողոց մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ, Եղվարդ համայնք՝ Բոլոր հողեր թաղամաս, Շիրակի և Ծիրանանոց փողոցներ մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ և Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

14:00-16:00 “Ղ-Տելեկոմ”, “Յուքոմ” ընկերություններ, “Նաիրի” ՃՇՇ ԲԲԸ, Նոր Արտամետ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Տիկարբո”, “ՕԶԷՄ”, “ՅՍԷՆԴ” ՍՊԸ-ներ, “Ա․ Մարտիրոսյան”, “Գ․Կարապետյան”, “Ի․Մարտիրոսյան”, “Տ․Դագայան”, “Կլուբնիկայա պոլյանա”, “ԲՄԼ-Արզնի” ՍՊԸ-ներ, “Արզնի” համաբուժարան, “Մ․Վարդազարյան” ընկերություն, “Էլեն” ԱԿ, “Մուշ 95” սերվիս, Նոր Հաճն համայնք մասնակի, Ջուլֆիան թաղամաս, “ՖԲՊ-ՄՍ Գայմոնդ”, “Կ․ Թևոսյան” և “Պրոգրես Ագրո” ՍՊԸ-ներ,

Տավուշի մարզում՝

12:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Իվանովի, Կալինինի, Գետափնյա փողոցներ մասնակի,

Սյունիքի մարզում՝

11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի, Սպանդարյան, Մյասնիկյան, Շիրվանզադեի, Ֆիզկուլտուրնիկի, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

69
թեգերը:
Լույս, էլեկտրաէներգիա, Երևան, Մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա. ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին
Նռան հյութն օգտակար է ուղեղի համար. գիտնականների նոր հետազոտությունը
Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս
Մադլեն Մինասյանը

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

92
(Թարմացված է 19:58 13.05.2021)
«Հավասարություն բոլորի համար» ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարմարեցնել քաղաքը նաև իրենց հնարավորություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։  Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։

21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։

«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում,  թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։

Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Ծրագիրը կազմված է 3 փուլից։ Ապրիլի 17-ին մեկնարկել է  ծրագրի առաջին փուլը, որը իր մեջ ներառում էր երկօրյա դասընթացներ «ՏԻՄ կառուցվածք և գործունեություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» թեմաններով։

«Մայիսին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը ընդգրկում է այցելություններ համայնքապատկան կառույցներ, օրինակ` թանգարաններ, թատրոններ, գրադարաններ և այլն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ շինությունը որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Այնուհետև բոլոր տվյալները հավաքագրելուց հետո պատրաստելու ենք քաղաքի քարտեզ, որտեղ կոնկրետ կետերով նշելու ենք, թե Վանաձորում որ կառույցներն են հարմարեցված, որոնք` չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը, եթե ցանկանում է գնալ  x վայրը, բացի այդ քարտեզն ու տեսնի, թե այն որքանով է հարմարեցված»,– ասաց Մադլենը։

Նրա խոսքով` երրորդ փուլում հանդիպում կունենան Վանաձորի համայնքի ղեկավարի հետ և հանդես կգան առաջարկությունների փաթեթով, քանի որ չեն ուզում բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ, այլ փորձելու են դրանց լուծումներ տալ` համայնքի ավագանու աջակցությամբ։

«Ակնկալում ենք, որ համայնքապետարանում շահագրգռված կլինեն, քանի որ հենց իրենց շահերից է բխում, որ բոլոր բնակիչներն ակտիվ մասնակցեն համայնքի զարգացման գործին»,–ասաց նա։

Ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը նշում է, որ ծրագրից սպասումները  շատ մեծ են, ոգևորված են, ու դա է պատճառը, որ առաջացած դժվարությունները հեշտությամբ են  հաղթահարում։

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

«Ամենամեծ դժվարությունը մասնակիցների հավաքագրումն էր։ Շատ դժվար էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների վստահությունը շահել։ Բայց մեզ մոտ ստացվեց ու կարողացանք 18 հոգու ներգրավել ծրագրում ու աշխատանքներ տանել»,–ասաց Նարեն։

21–ամյա Օֆելյա Վիրաբյանը, որը  հոգեբանություն է ուսումնասիրում  Վանաձորի պետական համալսարանում, մեծ ուրախությամբ է ընդունել ծրագրին մասնակցելու առաջարկը։

«Հենց սկզբից վստահ էի, որ այս ծրագիրն իր դրական հետքը կթողնի իմ կյանքում։ Ամեն օր ավելի մեծ հետաքրքրությամբ ենք  առաջ շարժվում ու սպասում հաջորդ օրվան։ Կուզեի, որ նման ծրագրերը շարունակական լինեն ու օգնեն մեզ լիարժեք ներառվել հասարակության մեջ»,–ասում է Օֆելյան։

Ծրագրի կազմակերպիչները շեշտում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում շատ բացեր կան, պետք է շատ աշխատել դրանց ուղղությամբ։

«Էլ ով պետք է փակի այդ բացերը, եթե ոչ ես ու իմ նման ակտիվ երիտասարդները, ովքեր կարող են ձեռնամուխ լինել նման ծրագրերի իրականացմանը»,– եզրափակում է Մադլենը։

Հավելենք, որ «Հավասարություն բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի աջակցությամբ։

92
թեգերը:
Հայաստան, գրադարան, Թանգարան, Թատրոն, հաշմանդամ, Վանաձոր
Արխիվային լուսանկար

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

46
(Թարմացված է 17:27 13.05.2021)
Հիվանդանոցում գտնվողների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 74-ով։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր` ժամը 14։00-ի դրությամբ, Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախարարության` նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:

Հիշեցնենք` երեկ Սիսիանում արձանագրվել էր աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։

«Ոնց որ ադրբեջանցիները գան, Սիսիանի կենտրոնում ապրեն». ջուրը թունավորելը բացառվո՞ւմ է

46
թեգերը:
հիվանդանոց, վարակ, Սիսիան
Ըստ թեմայի
«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին
267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Արման Թաթոյանը Սյունիքում, արխիվային լուսանկար

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին

67
(Թարմացված է 22:04 13.05.2021)
ՀՀ ՄԻՊ գրասենյակն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչները շարունակում են ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:

«Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում»,–նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

67
թեգերը:
Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը