Աղջիկ

Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում

97
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սուիցիդալ հակվածության երեք տարիքային գագաթնակետ է առանձնացնում, սակայն մեր երկրում ուրվագծվում է դրանցից միայն մեկը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Ինքնասպանությունը հանրային առողջության լուրջ խնդիր է և աշխարհում մահացության 10 ամենատարածված պատճառներից մեկն է։ ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ ինքնասպանություն է կատարվում։ Տարեկան 800 հազար մարդ ինքն իրեն զրկում է կյանքից։

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի տվյալներն ըստ տարիքային-սեռային խմբերի, 5 տարվա համար` 2014-2019թթ.։ Վիճակագրության համաձայն` Հայաստանում ամենաշատն ինքնասպանության հակված են 30-65 տարեկան տղամարդիկ։ 2019թ.-ին, օրինակ, այդ տարիքային խմբի 70 տղամարդ է ինքնասպանություն գործել, մինչդեռ նույն տարիքային խմբում ընդամենը 14 կին է դիմել այդ քայլին։

Նմանատիպ պատկեր է նաև ինքնասպանության փորձերի հետ կապված։ 2019թ.-ին փորձել են սեփական կյանքին վերջ տալ 30-65 տարեկան 179 տղամարդ և 94 կին։

Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը, մեկնաբանելով այս ցուցանիշները, պարզաբանում է` ավելի շատ ինքնասպանության վտանգին հակված են 40-ից բարձր տարիքի տղամարդիկ։

«Համաձայն համաշխարհային վիճակագրության`առավել հաճախ ինքնասպանություն գործում են դեռահասները, հասուն տղամարդիկ և ծերերը։ Բայց մեզ մոտ, ի տարբերություն այլ  երկրների, տարեց մարդիկ ավելի քիչ են դիմում նման քայլի դիմում»,-ասում է Վարդանյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սուիցիդալ հակվածության երեք տարիքային գագաթնակետ է առանձնացնում, սակայն մեր երկրում ուրվագծվում է դրանցից միայն մեկը` միջին տարիքը։ Աշխարհում ամենից հաճախ ինքնասպանություններ են գործում 15-24 տարեկան երիտասարդները, 40-50 տարեկան մարդիկ և 65-ից բարձր տարիքի ծերերը։ Հայաստանում, սակայն, 2019թ․-ին 65+ տարիքային խմբում 53 ինքնասպանություն է գրանցվել, որոնցից 8-ը կանայք են եղել, 45-ը՝ տղամարդիկ։ Ինքնասպանության գրանցված փորձերից 16-ը եղել են կանայք, 43-ը՝ տղամարդիկ։

Հայաստանում կարելի է դեռահասներին չդասել լուրջ ռիսկի խմբի մեջ, բայց մեր երկրի համար այս տարիքային խմբում էլ նման ողբերգական դեպքերը քիչ չեն։ 5 տարվա ընթացքում իրենց կյանքին վերջ են տվել 17-ից ցածր տարիքի 18 աղջիկ և 20 տղա։ Ինքնասպանության ավելի շատ փորձեր արել են դեռահաս աղջիկները․ օրինակ, 2015թ․-ին նման փորձ է արել 17 տարեկանից փոքր 20 աղջիկ և երեք տղա։

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը

Փորձագետները կարծում են, որ դեռահասներին հիմնականում ինքնասպանության են դրդում ներընտանեկան և ներխմբային փոխհարաբերությունները, ալկոհոլից, թմրանյութերից կախվածությունը, հանրության մեջ հստակ գաղափարախոսության բացակայությունը։

Ավելի ու ավելի շատ է սուիցիդալ միտում նկատվում 18-29 տարեկան երիտասարդների մոտ։ 2014թ․-ին այդ քայլին դիմել է տվյալ տարիքային խմբի 9 աղջիկ և 22 տղա։ Նույն տարում ինքնասպանության փորձ արել է 110 աղջիկ և 71 պատանի։

Փորձագետների կարծիքով՝ կանայք ինքնասպանության փորձ են անում զգացմունքների ֆոնին` անպատասխան սիրո և ընտանիքում խնդիրների պատճառով։ Տղամարդկանց այդ ճակատագրական քայլին դրդում են կարիերայի, ամուսնալուծության և գործազրկության հետ կապված խնդիրները։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը կոչ է անում ուշադիր լինել զգացմունքային շեղումների արտահայտումներին, որոնք կարող են խոսել մարդու ճնշվածության մասին։

«Պետք է պատրաստ լինեն ոչ միայն հոգեվերլուծաբանները, այլև բոլոր հնարավոր մասնագետները։ Պատահում է, որ ինքնասպանությունից առաջ մարդիկ դիմում են, օրինակ, ընտանեկան բժշկին, ուսուցչին, ավագ ընկերոջը, ոչ թե հոգեբանին կամ հոգեբույժին»,-ասում է նա։

Վտանգի մասին ահազանգող հիմնական նշաններն են, առաջին հերթին, սուիցիդալ մտադրությունների մասին ուղիղ կամ անուղղակի խոսքերը՝ «Ուզում եմ մեռնել», «Երբ է այս ամենը վերջանալու», «Մարդ քնի ու չզարթնի», «Ինչ անիմաստ կյանք է»։ Երկրորդը՝ վարվեցողության առանձնահատկություններն են. շփումներից խուսափելը, ընտանիքից և ընկերներից մեկուսանալը, ուշադրության պակասը՝ կատարվող աշխատանքի որակի նվազմամբ, կատաղության նոպաները, որոնք հաճախ առաջանում են մանրուքների պատճառով, ախորժակի կորուստը կամ հակառակը՝ իմպուլսիվ շատակերությունը, անքնությունը կամ չափազանց քնկոտությունը, փորացավերը, գլխացավերը, մշտական հոգնածությունը,  սեփական արտաքինի նկատմամբ անտարբերությունը։

Հատկապես պետք է ուշադիր լինեն ծնողները և երեխայի մոտ ինքնասպանության մտադրությունների նվազագույն իսկ կասկածի դեպքում անհապաղ դիմեն մասնագետի օգնությանը։

Հաճախ ինքնասպանության պատրաստվող մարդիկ արտահայտվելու և լսված լինելու հնարավորություն են փնտրում։ «911» փրկարարական ծառայությունն աշխատում է շուրջօրյա, դրա շրջանակներում պրոֆեսիոնալ հոգեբաններ են աշխատում։ Բացի այդ, կարելի է զանգահարել ուղիղ ԱԻՆ-ի հոգեբանական բաժին՝ (+374 60) 44-02-75 հեռախոսահամարով։ Փորձառու խորհրդատուները հնարավորություն կտան խոսել, թոթափել զգացմունքային լարվածությունը և աջակցություն կցուցաբերեն։

97
թեգերը:
դեռահաս, տղամարդ, Կին, ինքնասպանության փորձ, ինքնասպանություն, Հայաստան
 Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

48
(Թարմացված է 20:20 15.06.2021)
Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կաշխատեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից մեկնելու ժամը 15: 30–ն է, Բաթումից՝ 15:40-ը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արագընթաց գնացքը Երևանից Բաթում մեկնեց։ Ուղևորները 61–ն էին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնեց, որ ուղևորները 16 ժամում Բաթում կհասնեն: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Սակայն Երևանից Գյումրի տանող ճանապարհի հատվածում գնացքը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն բացել։

«Հունիսի 10-ին նոր վագոններ ստացանք, ևս 12-ը ճանապարհին են։ Բոլորը ժամանակակից են, ամեն վագոնում 2 բիոզուգարաններով ու ցնցուղով։ Պլացկարտն օդի մաքրման համակարգ ունի», - ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին ամառային շրջանում ընթացքում փոխադրվել է 59 հազար ուղևոր, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2018 թվականի ցուցանիշը, երբ այդ ուղղությամբ ուղևորահոսքը կազմել էր 9 հազար մարդ:

Գնացք
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Նա հույս է հայտնել, որ այս տարի ուղևորափոխադրումներն ամառային սեզոնի ընթացքում կկազմի 2019 թվականի ցուցանիշի 40 տոկոսը կամ 30 հազար մարդ: Հունիսի 10-ից (երբ տոմսերը վաճառվում էին) մինչև հունիսի 15-ը 350 տոմս է վաճառվել։ Նրանցից 18-ը մեկնում են Թբիլիսի, իսկ 43-ը՝ Բաթում։

Մովսեսյանը նշեց, որ տոմսերը թանկացել են։ Գլխավոր պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է, հենց ֆրանկով է ամբողջ աշխարհում սահմանվում երկաթուղային հաղորդակցության գինը։

«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ արժեր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են», - ասաց Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում պլացկարտի արժեքը կազմում է 15 հազար դրամ, կուպեի արժեքը՝ 22 հազար դրամ, լյուքս դասի կուպեի արժեքը՝ 24 հազար դրամ: երկտեղանոց կուպեն մինչև Բաթումի 36 հազար դրամ արժե:

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Առաջին գնացքով Թբիլիսի է ուղևորվում նաև ՀԿԵ-ի ղեկավարությունը։ Նրանք պատրաստվում են վրացական կողմի հետ պայմանավորվել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման մասին, դա թույլ կտա նոր վագոններին գծի ողջ երկարությամբ արագություն զարգացնել մինչև այն ցուցանիշը, որը համապատասխանում է արագընթաց գնացքի հնարավորություններին:

Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով կշարժվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից գնացքը Վրաստան կմեկնի15: 30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Մեզ հաջողվեց զրուցել նաև մի քանի ուղևորների հետ։ Նրանց թվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ռուսական կողմից Վրաստանի հետ փակ ցամաքային սահմանների պատճառով որոշել են Հայաստանի տարածքով Բաթում մեկնել։ Մյուս ուղևորներից ոմանք գնում էին գործուղման, ոմանք՝ տուն։

Ավելի ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: Վագոններում կիրառվել է հատուկ գունային գամմա:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցենսիոն կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

48
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Երևան, Բաթում, Գնացք
Ըստ թեմայի
90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում
Ես սիրում եմ գնացքով ճամփորդել. Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքը ճանապարհ ընկավ
Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ
Գարեջուր

Ինչպե՞ս է ադրբեջանական դրոշի նկարով գարեջուրը հայտնվել մեր շուկայում. ՍԱՏՄ-ի պարզաբանումը

110
(Թարմացված է 19:16 15.06.2021)
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանում և Հայաստան է ներկրվել մաքսային միության կանոնակարգերով։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է տարածել` հայտնելով, թե ինչպե՞ս է ստացվել, որ հայկական շուկայում ադրբեջանական դրոշի նկարով գարեջուր է հայտնվել։

Նշենք, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որի վրա ադրբեջանական դրոշն է:

«Գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո-2020 առաջնության խաղերը։ «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո-2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են դրոշները »,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի՝ Եվրո-2020–ի հավատարմագրումը հաստատվել է

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանում և Հայաստան է ներկրվել մաքսային միության կանոնակարգերով` մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:

Նշենք, որ Եվրո–2020–ը մեկնարկել է հունիսի 11–ին, այն կավարտվի հուլիսի 11–ին։ Հանդիպումները կայանալու են 10 քաղաքներում, այդ թվում նաև` Բաքվում։

110
թեգերը:
Հայաստան, դրոշ, Ադրբեջան, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), գարեջուր, ֆուտբոլ, եվրո
Ըստ թեմայի
Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին՝ չնայած Բաքվի չկամությանը
Առուստամյանը Եվրո-2020-ի՝ Բաքվում կայանալիք խաղերի համար հավատարմագրում չի ստացել
Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

40
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

40
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան