Դալմա գարդեն մոլ. արխիվային լուսանկար

«Դալմա գարդեն մոլում» ռումբի ահազանգը կեղծ է եղել. ոստիկանությունը զբաղվում է հարցով

35
(Թարմացված է 14:25 07.03.2021)
Կեղծ ահազանգի հանգամանքները պարզելու համար ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ տեղադրված լինելու ահազանգը կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ահազանգը երեկ ստուգվել է, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված:

Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով

35
թեգերը:
Դալմա գարդեն մոլ, ռումբ, Ոստիկանություն, ահազանգ
Ըստ թեմայի
Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր
«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր
Դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել է նույն դպրոցի աշակերտներից մեկը
Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ. արխիվային լուսանկար

Վեճ ու դանակահարություն` Երևանում. խառն են պաշտոնյաների ու բարձրաստիճան սպաների որդիներ

132
(Թարմացված է 20:59 23.03.2021)
Մեծ վիճաբանություն–ծեծկռտուքին, որն ավարտվել է դանակահարությամբ, մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ, որոնց մի մասն ազգակցական կապեր ունեն միմյանց հետ։ Նրանք18–35 տարեկան են։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի -Sputnik. shamshyan.com-ի տեղեկություններով՝  մարտի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում «Երևանի 2-րդ բուժմիավորում» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի  տղամարդ: 

Մինչ ոստիկանները պարզում էին վիրավորի ինքնությունը, ժամը 23:00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ  «կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի ծակած պատռած վերք, աջ ազդրի վերին 3-րդականի ծակած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Մովսիսյանն է:

Մինչ բժիշկները պայքարում էին  2 վիրավորների կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները թարմ հետքերով պարզել են, որ  նշված անձինք վիրավորվել են  Սարյան  փողոցի  35 հասցեի մոտ:

Գյումրիում իրենց տան մեջ դանակահարել են ամուսինների

Ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում նշված վայրում վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 32-ամյա Արմեն Մկրտչյանին և 35-ամյա Մկրտիչ Մկրտչյանին:

Կայքի  տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են և վերջիններիս մորաքրոջ որդու՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մովսիսյանի, Երևանի բնակիչ,  36-ամյա Արտյոմ Մկրտչյանի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ` 18-ամյա Արթուր Սարդարյանի, 18-ամյա Դավիթ Տոնապետյանի, 18-ամյա Տիգրան Պարոնիկյանի, 21-ամյա Վահե Պարոնիկյանի, 21-ամյա Գարիկ Վարոսյանի, 18-ամյա Սարգիս Նիկողոսյանի, 19-ամյա Մել Կիրակոսյանի, և 22-ամյա Նիկոլայ Մամյանի միջև:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ն. Մամյանը  իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 2-րդ բուժմիավորում տեղափոխված Ա. Մկրտչյանին և Միքայելյան վիրաբուժության կենտրոն տեղափոխված Ա. Մովսիսյանին:

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ կռվի մասնակիցների մեջ կան ոչ միայն պաշտոնյաների, այլև ուժային կառույցում աշխատող բարձրաստիճան սպաների որդիներ:

132
թեգերը:
Երիտասարդ, դանակահարություն, վեճ, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Գավառում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Դանակահարություն Երևանում. պատճառը sms-հաղորդագրություններն են
Թագուհի Թովմասյան. արխիվային լուսանկար

«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

56
(Թարմացված է 18:06 23.03.2021)
Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու ժամանակ անկախ պատգամավոր (նախկին իմքայլական) Թագուհի Թովմասյանը քննադատեց օրինագիծը։

«Իշխանության ներկայացուցիչներ, դուք շեղվել եք ձեր նախկին քայլերից: Ընդդիմադիր եղած տարիներին հայտարարում էիք, որ կուսակցությունները, բդեշխները իշխում են բուհերը: Հիմա դուք եք անում նույնը»,–ասաց նա։

Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։ Նա կարդաց Ռեկտորների խորհրդի եզրակացությունը, համաձայն որի բուհի կառավարման խորհրդի ձևավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին։ Դրանով սահմանվում է, որ բարձրագույն կրթության մարմիններն ունեն ինքնակառավարման իրավունք և ակադեմիական ազատություն:

«Քանի որ ռեկտորներն անհամաձայնություն ունեն այս օրենքի կոնկրետ դրույթի վերաբերյալ, այդ դեպքում առանց կոնսենսուսի ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համատեղ աշխատանքի շարունակությունը բուհերի հետ»,- ԿԳՄՍ նախարարին դիմեց Թովմասյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առողջ և աշխատանքային մթնոլորտում է պատկերացնում իր համատեղ աշխատանքը բուհերի հետ:

«Ռեկտորները միանշանակ հավաքական կարծիք չունեն, և նախագծով ինքնավարության սկզբունքը չի խախտվում»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:

Դրանից բացի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը

56
թեգերը:
բուհ, «Իմ քայլը» խմբակցություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Թագուհի Թովմասյան
Ըստ թեմայի
Թագուհի Թովմասյանը որոշում է կայացրել հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից
Սոթքի հանքի 300 աշխատակից փաստացի անգործ է մնացել. Թագուհի Թովմասյանի ահազանգը
«Հայաստանում խոսողների պակաս չկա, գործողների կարիք կա». Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը իրականությունից շեղվող տեղեկություններ է հրամցրել. դատախազություն
Пассажиры общественного транспорта в Ереване

Վթար` 67 համարի ավտոբուսի մասնակցությամբ. կա 2 վիրավոր

0
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանում ավտովթար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:00-ի մոտակայքում Գևորգ Չաուշի փողոցում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսին: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

0
թեգերը:
Վիրավոր, ավտոմեքենա, ավտոբուս, ավտովթար, Երևան