Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

188
(Թարմացված է 22:20 06.03.2021)
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով նոր օրինագծին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է հայ գերիների մասին նոր օրինագիծը, որը կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։

Բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին։ Նշվում է, որ նրանք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից հետո:

Այս բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Այնտեղ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ են վերաբերվում հայ գերիներին` նրանց ենթարկելով խոշտանգումների և նվաստացման, այդ թվում՝ գլխատում են և առանց դատավարության մահապատժի ենթարկում։

Նշվում է, որ նախագծի հեղինակները նաև նամակով կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին:

Հաջորդ շաբաթ նախագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

188
թեգերը:
բանաձև, Ադամ Շիֆ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ Կոնգրես, գերի
Ըստ թեմայի
«Մեռած ենք, թաղած չենք». գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը
Թագուհի Թովմասյան. արխիվային լուսանկար

«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

41
(Թարմացված է 18:06 23.03.2021)
Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու ժամանակ անկախ պատգամավոր (նախկին իմքայլական) Թագուհի Թովմասյանը քննադատեց օրինագիծը։

«Իշխանության ներկայացուցիչներ, դուք շեղվել եք ձեր նախկին քայլերից: Ընդդիմադիր եղած տարիներին հայտարարում էիք, որ կուսակցությունները, բդեշխները իշխում են բուհերը: Հիմա դուք եք անում նույնը»,–ասաց նա։

Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։ Նա կարդաց Ռեկտորների խորհրդի եզրակացությունը, համաձայն որի բուհի կառավարման խորհրդի ձևավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին։ Դրանով սահմանվում է, որ բարձրագույն կրթության մարմիններն ունեն ինքնակառավարման իրավունք և ակադեմիական ազատություն:

«Քանի որ ռեկտորներն անհամաձայնություն ունեն այս օրենքի կոնկրետ դրույթի վերաբերյալ, այդ դեպքում առանց կոնսենսուսի ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համատեղ աշխատանքի շարունակությունը բուհերի հետ»,- ԿԳՄՍ նախարարին դիմեց Թովմասյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առողջ և աշխատանքային մթնոլորտում է պատկերացնում իր համատեղ աշխատանքը բուհերի հետ:

«Ռեկտորները միանշանակ հավաքական կարծիք չունեն, և նախագծով ինքնավարության սկզբունքը չի խախտվում»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:

Դրանից բացի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը

41
թեգերը:
բուհ, «Իմ քայլը» խմբակցություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Թագուհի Թովմասյան
Ըստ թեմայի
Թագուհի Թովմասյանը որոշում է կայացրել հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից
Սոթքի հանքի 300 աշխատակից փաստացի անգործ է մնացել. Թագուհի Թովմասյանի ահազանգը
«Հայաստանում խոսողների պակաս չկա, գործողների կարիք կա». Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը իրականությունից շեղվող տեղեկություններ է հրամցրել. դատախազություն
Ատրճանակ. արխիվային լուսանկար

Վանաձորում կրակել են «Բաքսյոր Սամոյի» վրա. պատահածը հերթական վենդետա՞ն է

292
(Թարմացված է 14:26 23.03.2021)
«Բաքսյոր Սամոն» իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով մահացել էր 21–ամյա Արտյոմ Մադոյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, որի մարմնի և գլխի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր, հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան 11 շենքից։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Վանաձորի բնակիչ Սամվել Մաթևոսյանն է, որին Վանաձորում ավելի շատ ճանաչում են որպես «Բաքսյոր Սամո»։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 4–րդ ուղևորը ևս մահացել է

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը։

Կայքի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Ս. Մաթևոսյանը 35 տարեկան է։ Նա երեկ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորներ՝ Վանաձորի բնակիչներ, 32-ամյա Հրայր Հովսեփյանն ու 21-ամյա Արտյոմ Մադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Մադոյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Իրավապահները վարկածներից մեկով քննում են նաև, թե արդյո՞ք երեկվա ողբերգական ավտովթարն ու այսօրվա կրակոցները կապ ունեն իրար հետ։

292
թեգերը:
վթար, վենդետա, Վանաձոր, կրակոց
Ըստ թեմայի
Վենդետա Գյումրիում. ավտովթարից մահացած քաղաքացու եղբայրը սպանել է տաքսու վարորդին
Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում
Արյունոտ վենդետա Գյումրիում. 35-ամյա տղամարդը սպանվել է 23-ամյա երիտասարդին ծեծելու համար
Министр обороны Вагаршак Арутюнян посетил Центральный клинический военный госпиталь (23 марта 2021). Еревaн

ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցելու է գնացել ձնաբքի պատճառով մոլորված զինծառայողին

0

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այսօր` մարտի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին  ծանրության:  Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

0