Վերջին մի քանի տարիներին Հայաստանում վառելիքի բրիկետների մի քանի արտադրություն է բացվել։ Ճիշտ է՝ բոլորն էլ դեռ փոքր են: Ոչ բոլորը գիտեն, թե ինչ է դա, ու արդյո՞ք դրանք հնարավոր է վառել սովորական վառարաններում։
Լիբանանցի Մայք Մարտիկյանը վստահեցնում է, որ կարելի է։ Նա մի քանի տարի ծառայել է լիբանանյան բանակում որպես պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կոչում ունի, բայց հետո հրաժարական է տվել։ Նա ուզում էր Հայաստան տեղափոխվել և այստեղ ինչ-որ արտադրություն բացել։
«Միշտ ուզեցել եմ ինչ-որ բանով օգնել մեր երկրին, որ զարգանա։ Այստեղ ամուսնացել եմ, վերջերս երեխա ունեցա։ Այստեղ էլ բացեցի գործս», - ավելացրեց նա։
Նա կնոջ մոտ է եկել Հայաստան, ընդ որում՝ ոչ թե Երևան, այլ Կոտայք գյուղ՝ Աբովյանից ոչ հեռու։ Այստեղ Մարտիկյանի մոտ տարբեր թափոններից վառելիքային բրիկետներ արտադրելու գաղափար առաջացավ։ Այդ թափոնները կան գյուղական ցանկացած տան բակում՝ ծղոտ, կարտոֆիլի կճեպ, գոմաղբ, ամեն ինչ կարելի է չորացնել ու սեղմված վիճակում օգտագործել բրիկետների մեջ: Այրման ջերմությունը մոտավորապես նույնն է, ինչ փայտի դեպքում, բայց բրիկետները հավասարաչափ են այրվում, և իհարկե, փրկում են անտառը հատումից:
Աշխատանքը սկսել է աներոջ ցախանոցում։ Բրիկետների մամլման համար նախատեսված միջոցները ստացել է Եվրամիության ծրագրերից մեկով (IRIS բիզնես ինկուբատոր) ու արդեն արտադրել է բրիկետների փորձնական խմբաքանակը: Նա պատրաստվում է երկու շաբաթից սկսել կանոնավոր արտադրությունը։

«Հումքը հիմնականում վերցնում եմ կնոջս ծանոթներից ու հարազատներից։ Գնորդներ էլ կան։ Ընդ որում. եթե գյուղացին ինքն է տալիս հումքը, նրան պատրաստի ապրանքն ավելի էժան եմ տալիս», - ասաց Մարտիկյանը։
Առայժմ նրա արտադրությունն ընտանեկան է, բայց նա ուզում է մեծացնել ծավալները, մարդկանց աշխատանքի ընդունել և աշխատել ոչ միայն գյուղացիների, այլև ձեռնարկությունների հետ։
«Շատ կուզենայի, որ մեզ մոտ թափոնները 100 տոկոսով վերամշակվեին։ Ե՛վ գյուղատնտեսական թափոնները, և՛ պլաստիկն իհարկե։ Թող մեր Հայաստանը լինի ավելի մաքուր ու գեղեցիկ, իսկ մարդիկ աշխատանք ունենան», - ասում է նա։
Հայաստանը կարող է հզորանալ միայն աշխատանքով ու ընդհանուր գործով։ Մարտիկյանը համոզված է՝ եթե մարդիկ միմյանց բաժանեն «ճիշտ» ու «սխալի», դա ոչ մի լավ բանի չի բերի։
Ցավալի օրինակ է նրա հայրենի Լիբանանը, որտեղ տասնհինգ տարի քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Նրա սերունդը ստիպված է եղել երկար տարիներ վերականգնել երկիրը, դուրս բերել այն փլատակներից ու աղքատությունից:
2010-ի կեսերին հորիզոնում երևաց նոր սպառնալիք՝ «Իսլամական պետություն» կազմակերպության (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ծայրահեղականները։ Այս անգամ լիբանանցիները հասկացան, որ եթե կրկին բաժանվեն իրավացիների ու մեղավորների, երկիրը վերջնականապես կփլուզվի։ Հետևաբար, բոլոր քրիստոնյաները, մահմեդականները և դրուզերը, շիաներն ու սուննիները, արևմտամետներն ու արևելամետները դարձան միասնական։ Արագորեն բռնեցին բոլոր նրանց, ովքեր իսլամի քողի տակ քարոզում էին մահ «անհավատներին» և գերազանցություն «ուղղահավատներին»։ Տեսնելով դա՝ ծայրահեղականները նախընտրեցին չհարձակվել։
«Մենք այդ ժամանակ սահմանին ծառայություն էինք իրականացնում։ Ամենավատն այն էր, որ դու չգիտեիր, թե որտեղից է պետք սպասել թշնամուն։ Մահմեդական ծայրահեղականության մեջ ընկղմված ցանկացած դեռահաս կարող էր մեջքի հետևից «Մոլոտովի կոկտեյլ» նետել մեր մեքենայի վրա։ Մգեցված ապակիներով ցանկացած մեքենայի մեջ կարող էր ինչ ասես լինել։ Փառք Աստծո, որ հասարակությունը չպառակտվեց, ու պետությունն ուժեղ գտնվեց», - ասում է Մարտիկյանը։
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
Անցած տարվա աշնանը, հիշելով ռազմական փորձը, այլ կամավորների հետ նա մեկնել է Արցախի հյուսիս-արևելք։ Ասում է, որ հիմա շատ կարևոր է, որ հայերը միմյանց մեջ թշնամի չտեսնեն։
«Լիբանանյան բանակում եթե հանկարծ հայ զինվորը ինչ-որ մեկի հետ վիճում էր, միանգամից ևս 10 հայ էր մոտենում։ Տասը հոգով մեկի վրա չէինք հարձակվում, պարզապես մոտենում էինք, եթե պետք լինենք: Արաբը մեզ ասում էր. «Ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ չէի կռիվ անում»։ Ասում էինք` նա մերոնքական է։
Իսկ այստեղ հայերը քիչ է մնում հայերի վրա հարձակվեն։ Գյուղում, որում ես ապրում եմ, ու ընդհանրապես ծանոթներիս շրջանում մի բան է լինում` միանգամից ասում են. «Դու հո նիկոլական չե՞ս», մյուսներն էլ ասում են. «Ուրեմն դու դրանց կողմից ես»։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - ասում է նա։
Հայաստանը մաքրելու նրա տարբերակը աշխատելն է, իսկ նպատակը` նաև ուրիշների համար աշխատատեղեր ստեղծելը։
Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Նշենք, որ ՍԴ-ն պետք է գրավոր կերպով քննի այդ հարցը, սակայն դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց բանավոր ընթացակարգով այն քննել` հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը։ Այսինքն` խոսքը փակ նիստից բացի անցնելու մասին է։
«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի իր դիմումների առնչությամբ ստանալ հրապարակային քննություն, ինչպես դա ընձեռնվել է նման գործերով մեր մի շարք այլ քաղաքացիներին»,–ասաց Պետրոսյանը։
Ընդմիջման գնալու որոշման շուրջ բուռն քնարկում սկսվեց։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միացավ Պետրոսյանի միջնորդությանը` ասելով, որ որքան էլ ասեն, թե սա սովորական գործ է, այն վերջին 2 տարիներին դադարել է մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց լինել։ Թովմասյանը շեշտեց` այս գործի շուրջ ծավալված հասարակական, քաղաքական քննարկումները ՍԴ-ին պարտավորեցնում է, որպեսզի մնա բարձր դիրքում և որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ անաչառ է։
«Հակառակ պարագայում կխորանա այն դիտարկումները, որ ՍԴ շուրջ վերջին 2 տարում փոփոխություններն ունեցել են քաղաքական նպատակներ` սկսած սահմանադրական փոփոխություններից մինչև ՍԴ դատավորների հանդեպ հետապնդումներ։ ՍԴ–ն պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ, իսկ դա հնարավոր է անել գործի` հանրային քննարկմամբ»,–ասաց Թովմասյանը։
Նա հորդորեց հրապարակայնորեն քննարկել գործում առկա բոլոր փաստաթղթերը։
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ առաջարկեց 10 րոպեով ընդմիջել նիստը և խորհրդակցական սենյակում որոշում կայացնել, սակայն ինչպես Արևիկ Պետրոսյանը, այնպես էլ Հրայր Թովմասյանը հայտնեցին, որ որոշումը խորհրդակական սենյակում չէ, որ պետք է կայացվի, այլ ըստ օրենքի` հենց ՍԴ դահլիճում պետք է այդ մասին որոշեն։
«Անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ընդմիջման ժամանակ պետք է գործընկերների հետ հարցի քննության` կողմ կամ դեմ քվեարկելու հարց բարձրացվի։ Ինչո՞ւ ենք նման տպավարություն ստեղծում. այս գործով որքան տպավորություն ստեղծվել է` բավարար է, այլևս դրա կարիքը չկա»,–ասաց Թովմասյանը։
ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը և Երվանդ Խունդկարյանը նշեցին, որ կողմ են գործի` գրավոր քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի, տեղումները`շատ։
Նրա խոսքով` օդերևութաբանական առանձնահատկություն կա, որը կապված է Ռուսաստանի եվրոպական հատվածի ցրտի հետ։ Ելնելով այդ առանձնահատկությունից` ցուրտ հոսանքները հաճախակի տեղաշարժվում են դեպի հարավ։
«Կանխատեսվում է, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից շատ։ Նշեմ, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, այսինքն` ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,–ասաց Սուրենյանը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնն է ներթափանցելու Հայաստան։


