ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։
«Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ»,–նշեց նա։
Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում
Սուրենյանի խոսքով` մարտի 26–ին ցիկլոնի ազդեցությունը մի փոքր կթուլանա, տեղումները կդադարեն, իսկ 27–ին Սև ծովի շրջաններից ցուրտ ցիկլոնի ներթափանցում կլինի, որի հետևանքով տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Ջերմաստիճանի կտրուկ անկում կլինի`7-10 աստիճանով։
Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։
801 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր: Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում», «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին:
Հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50.000 ՀՀ դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն:
Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար:
ԱԱԾ-ից հայտնում են նաև, որ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն:
Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար:
Հավելենք, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մորաքույրն է՝ Ամալյա Ադամյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկովյան «Դինամո»-ի կիսապաշտպան, 17-ամյա Արսեն Զախարյանը պետք է ինքը որոշի, թե որ հավաքականի համար է հետագայում հանդես գալու՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի։ Այդ մասին Sport24 պարբերականին ասել է պատանի ֆուտբոլիստի հայրը՝ Նորայր Զախարյանը։
«Թող ինքը որոշի։ Եվ Հայաստանն է մեր հայրենիքը, և Ռուսաստանը։ Ես չեմ խառնվի։ Հիմա նա խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Կարծում եմ, եթե ամեն բան ստացվի, նա կխաղա Ռուսաստանի հավաքականում։ Բայց առաջ ընկնել չեմ ուզում․․․ Առայժմ թող խաղա, գոլ խփի, մեծանա»,-ասել է Նորայր Զախարյանը։
Ընթացիկ խաղաշրջանում Արսեն Զախարյանը մոսկովյան «Դինամո»-ի կազմում 6 խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։


