Արխիվային լուսանկար

Լարսի ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել

31
(Թարմացված է 10:00 06.03.2021)
Հայաստանի Հանրապետության տարածքում բեռնատարների համար դժվարանցանելի ճանապարհներ կան։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

31
թեգերը:
բեռնատար, Լարս, ձյուն, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել

Կաշառք են տվել ու ստացել. ԱԱԾ-ն ձերբակալել է Գյումրիի զբաղվածության կենտրոնի 8 աշխատակցի

5
(Թարմացված է 11:13 23.03.2021)
ԱԱԾ-ից հայտնում են նաև, որ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր: Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում», «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին:

Հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50.000 ՀՀ դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար:

ԱԱԾ-ից հայտնում են նաև, որ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն:

Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար:

Հավելենք, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մորաքույրն է՝ Ամալյա Ադամյանը։

5
թեգերը:
Գյումրի, Կաշառք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն ընդդեմ ԶԼՄ–ների. ո՞րն է ավելի անընդունելի` ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական բռնությունը
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է
«Փաշինյանի օգնականի արածը կբացահայտեք, կամ դրանով կզբաղվեմ ես». Մակինյանին ԱԱԾ էին կանչել
Հիվանդասենյակ

801 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

72
(Թարմացված է 10:56 23.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 801–ով և դարձել 185020։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 մարդ (+324), կատարվել է 812076 թեստավորում (+3721), առողջացել են վարակվածներից 169172-ը (-451)։ Գրանցվել է մահվան 3384 (+24) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 23-ով և դարձել 862։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

Հայաստանում կա՞ն կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր․ պարզաբանում է նախարարը

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

72
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ասա արյանդ խումբն ու իմացիր՝ ինչ հիվանդություն կարող է սպառնալ քեզ․ նոր բացահայտում
«Կապի վերջ». Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով
ԱՆ փոխնախարարը կանխատեսել է, թե առաջիկա 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի քանի դեպք կունենանք
Ախուրյանի ջրամբար

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան

0
Անդրադառնալով գարնանային ընդհանուր վարարումներին`Լևոն Ազիզյանը նշեց, որ այս տարի կանխատեսվում է նորմային մոտ ջրաբանական տարի։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հիմա Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի։

Նրա խոսքով`Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1900 մ 60 սմ է, այսինքն` 15 սմ–ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Աշնանային շրջանի հիդրոօդերևութաբանական պայմաններն այդքան էլ բարենպաստ չեն եղել, փոխարենը ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները նախորդ տարվա համեմատ նպաստավոր են, և այսօրվա դրությամբ ՀՀ–ում ձնածածկույթը անցյալ տարվա համեմատ բավական շատ է։ Եթե նախորդ տարի Ջերմուկում այս օրերին կար 3 սմ ձնածածկույթ, ապա այսօր` 90 սմ, Ամբերդում նախորդ տարի 9 սմ ձնածածկույթ էր, այժմ` 100 սմ։ Այսինքն` այն հատվածներում, որտեղ ձնածածկույթ կա, նախորդ տարվա համեմատվ առնվազն 3-4 անգամ շատ է»,–ասաց Ազիզյանը։

Անդրադառնալով գարնանային ընդհանուր վարարումներին`բանախոսը նշեց, որ այս տարի հանրապետությունում կանխատեսվում է նորմային մոտ ջրաբանական տարի։

«Մարմարիկի և Ազատի ջրամբարներում կանխատեսվում է 100 տոկոս լցվածություն, Ախուրյանի ջրամբարում` 80-85 տոկոս, Արփիի ջրամբարում`65-70, իսկ Ապարանի ջրամբարում` 55-60 տոկոս։ Ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի ջրի մակարդակի 37-42 սմ բարձրացում, իսկ տարեկան կտրվածքով կանխատեսվում է 6-11 սմ բարձրացում»,–ասաց նա։

Ազիզյանը շեշտեց, որ ըստ կանխատեսումների`վարարումներ կլինեն ապրիլի 3–րդ տասնօրյակից մինչև մայիսի առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում։

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

0
թեգերը:
ջրամբար, ջուր, Հայաստան