Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար

112
(Թարմացված է 18:51 05.03.2021)
Պրոթեզները, որոնք կտեղափոխվեն, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ձեռք են բերվել համահայկական դրամահավաքի միջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Հայաստան է տեղափոխվել գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռք բերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պրոթեզները շուտով կտեղափոխվեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

ՀՀ նախագահը կաջակցի վիրավորների պրոթեզավորման գործընթացին

Նշենք, որ «Ottobock» գերմանական ընկերությունը պրոթեզաօրթոպեդիկ արտադրանքի և վերականգնման տեխնիկական միջոցների արտադրության համաշխարհային առաջատարն է։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան

112
թեգերը:
պրոթեզ, Հայաստան, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ըստ թեմայի
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում
Արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի
«Սպուտնիկ V»

Հայաստանը «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել. մանրամասներ

83
(Թարմացված է 17:42 19.06.2021)
ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրումը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ 30000 անձի համար (30000` առաջին բաղադրիչ, 30000` երկրորդ բաղադրիչ)»,–հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ V»- ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

83
թեգերը:
Սպուտնիկ V, պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Երևանից Բաթում մեկնած ուղևորներից 2-ին իջեցրել են գնացքից. ՀԿԵ–ն կրկին զգուշացնում է
Ռուսաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ «ծամոն» է մշակում
Գագիկ Սուրենյան

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

427
(Թարմացված է 14:04 19.06.2021)
Մի քանի օր շարունակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` հունիսի 21-24-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39–ից +40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Սուրենյանը նշել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հայաստանին թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում են փոխանցել

Մինչև հուլիսի 1-ը ո՞ւր պետք է դիմեն կենսաթոշակառուները

427
թեգերը:
Գագիկ Սուրենյան, եղանակ, Հայաստան

Մոսկվայի կենտրոնում պայթյուններ են հնչել․ տեսանյութ

0
(Թարմացված է 19:35 19.06.2021)
Տեսանյութում երևում է, որ ծխի սյուն է բարձրանում, և բազմաթիվ պայթյուններ են լսվում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik․ Մոսկվայի կենտրոնում՝ Լուժնեցկայա առափնյակում, մի քանի պայթյուն է հնչել։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում, որոնցում ծխի բարձր սյուն է երևում։

Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել հրատեխնիկայի պահեստում։ տեղեկություններն այն մասին, որ հենց այդ պահեստն է հրդեհվել, ճշգրտվում են:

ТАСС-ի տվյալներով՝ վառվող պահեստից կրակն անցել է հարևան շինությանը։ Հիմա հրդեհի մակերեսը կազմում է 150 քառակուսի մետր։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան (բարդության աստիճաններն ընդհանուր հինգն են)։

 

0
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Մոսկվա