ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը հայտարարեց, որ դատական ամբողջ գործընթացն անհիմն էր։
«Այս ամբողջ գործընթացը քաղաքական էր՝ կազմակերպված, նպատակաուղղված երկրի իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»,- նշեց Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում վարույթ իրականացնող մարմնի քննիչն ամբողջ նիստի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, «ներկայացվում էին աղճատված տվյալներ, ընդհուպ աղճատվել էր գաղտնալսումը»։
«Ես ասում եմ մի բան, իրենք թղթով ներկայացնում են մի ուրիշ բան, կարծես թե դատարանն էլ դեմ չէր մոլորեցվելուն, այդպես ես հայտնվեցի ՔԿՀ-ում»,- քրեակատարողական հիմնարկում իր հայտնվելու պատմությունը կարճ ներկայացրեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` Արա Սաղաթելյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ԱԱԾ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին։
Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։
Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վստահ եմ, որ առնվազն ԼՂԻՄ–ի նախկին սահմանները վերականգնվելու են. Վիտալի Բալասանյան
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելու, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում մարտի 23-ի գիշերը և երեկոյան, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ի՞նչ պետք է անի կինը սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար
Մայրաքաղաքում մարտի 23–ի գիշերը սպասվում է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Երկրորդ և երրորդ արյան խումբ ունեցող մարդիկ 8%-ով ավելի բարձր ռիսկայնության խմբում են սրտի կաթված ստանալու, քան առաջին խմբի արյուն ունեցողները։ WomanEL-ի փոխանցմամբ՝ նման հետազոտություն է հրապարակվել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում։
Նշվում է, որ չնայած կորոնավիրուսային համավարակին՝ սրտի կաթվածից և սրտային անբավարարությունից մահացությունը շարունակում է մնալ աշխարհում առաջին տեղում։
Հասկանալու համար՝ արդյոք դուք հակված եք սրտանոթային հիվանդություններ կամ խնդիրներ ունենալու, անհրաժեշտ է իմանալ ձեր արյանը խումբը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 400 հազար մարդ։
Այսպիսով, սրտի անբավարարությունը 10%-ով ավելի արագ է զարգանում A (II) կամ B (III) արյան խումբ ունեցող մարդկանց մոտ, քան 0 (I) առաջին խմբի:
Ընդ որում, A և B արյան խմբի մարդկանց մոտ խորը երակների թրոմբոզի զարգացման ռիսկը 51% - ով և թոքային զարկերակի թրոմբոԷմբոլիայի զարգացման ռիսկը 47% - ով ավելի բարձր է, քան 0 արյան տեսակ ունեցող մարդկանց մոտ։
Այնուամենայնիվ, 0 տիպի արյունով մարդիկ ավելի հաճախ են հակված զարկերակային ճնշմանը:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերի թիվը 2000 թվականից ի վեր աճել է ավելի քան 2 միլիոնով և 2019 թվականին հասել է գրեթե 9 միլիոնի:
Սրտի հիվանդություններին այսօր բաժին է ընկնում աշխարհում մահվան բոլոր դեպքերի 16 տոկոսը։


