Լամպ

Լույս չի լինի Երևանի, Արարատի, Տավուշի և Սյունիքի որոշ հատվածներում

51
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1, Արշակունյաց պող․ 42, Չեխովի փ․ 15 շենքեր,

11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Արալեզ գյուղ մասնակի,

10:00-14:00 Սայաթ-Նովա և Սիփանիկ գյուղեր մասնակի,

10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

10:00-16:00 Արարատ քաղաք՝ Խանջյան և Ղուկասյան փողոցներ մասնակի,

10:30-16:00 Վարդաշեն գյուղ մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-14:00 Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր, «Վեոն Արմենիա», «Վիվասել ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

09:20-11:20 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 17, 19, 21 շենքեր:

51
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Բժիշկն ասել է` շաքարի որ փոխարինիչները չեն վնասում առողջությանը
Լարսը փակ է. Հայաստանում ևս կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
Մադլեն Մինասյանը

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

98
(Թարմացված է 19:58 13.05.2021)
«Հավասարություն բոլորի համար» ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարմարեցնել քաղաքը նաև իրենց հնարավորություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։  Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։

21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։

«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում,  թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։

Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Ծրագիրը կազմված է 3 փուլից։ Ապրիլի 17-ին մեկնարկել է  ծրագրի առաջին փուլը, որը իր մեջ ներառում էր երկօրյա դասընթացներ «ՏԻՄ կառուցվածք և գործունեություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» թեմաններով։

«Մայիսին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը ընդգրկում է այցելություններ համայնքապատկան կառույցներ, օրինակ` թանգարաններ, թատրոններ, գրադարաններ և այլն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ շինությունը որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Այնուհետև բոլոր տվյալները հավաքագրելուց հետո պատրաստելու ենք քաղաքի քարտեզ, որտեղ կոնկրետ կետերով նշելու ենք, թե Վանաձորում որ կառույցներն են հարմարեցված, որոնք` չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը, եթե ցանկանում է գնալ  x վայրը, բացի այդ քարտեզն ու տեսնի, թե այն որքանով է հարմարեցված»,– ասաց Մադլենը։

Նրա խոսքով` երրորդ փուլում հանդիպում կունենան Վանաձորի համայնքի ղեկավարի հետ և հանդես կգան առաջարկությունների փաթեթով, քանի որ չեն ուզում բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ, այլ փորձելու են դրանց լուծումներ տալ` համայնքի ավագանու աջակցությամբ։

«Ակնկալում ենք, որ համայնքապետարանում շահագրգռված կլինեն, քանի որ հենց իրենց շահերից է բխում, որ բոլոր բնակիչներն ակտիվ մասնակցեն համայնքի զարգացման գործին»,–ասաց նա։

Ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը նշում է, որ ծրագրից սպասումները  շատ մեծ են, ոգևորված են, ու դա է պատճառը, որ առաջացած դժվարությունները հեշտությամբ են  հաղթահարում։

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

«Ամենամեծ դժվարությունը մասնակիցների հավաքագրումն էր։ Շատ դժվար էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների վստահությունը շահել։ Բայց մեզ մոտ ստացվեց ու կարողացանք 18 հոգու ներգրավել ծրագրում ու աշխատանքներ տանել»,–ասաց Նարեն։

21–ամյա Օֆելյա Վիրաբյանը, որը  հոգեբանություն է ուսումնասիրում  Վանաձորի պետական համալսարանում, մեծ ուրախությամբ է ընդունել ծրագրին մասնակցելու առաջարկը։

«Հենց սկզբից վստահ էի, որ այս ծրագիրն իր դրական հետքը կթողնի իմ կյանքում։ Ամեն օր ավելի մեծ հետաքրքրությամբ ենք  առաջ շարժվում ու սպասում հաջորդ օրվան։ Կուզեի, որ նման ծրագրերը շարունակական լինեն ու օգնեն մեզ լիարժեք ներառվել հասարակության մեջ»,–ասում է Օֆելյան։

Ծրագրի կազմակերպիչները շեշտում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում շատ բացեր կան, պետք է շատ աշխատել դրանց ուղղությամբ։

«Էլ ով պետք է փակի այդ բացերը, եթե ոչ ես ու իմ նման ակտիվ երիտասարդները, ովքեր կարող են ձեռնամուխ լինել նման ծրագրերի իրականացմանը»,– եզրափակում է Մադլենը։

Հավելենք, որ «Հավասարություն բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի աջակցությամբ։

98
թեգերը:
Հայաստան, գրադարան, Թանգարան, Թատրոն, հաշմանդամ, Վանաձոր
Արխիվային լուսանկար

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

47
(Թարմացված է 17:27 13.05.2021)
Հիվանդանոցում գտնվողների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 74-ով։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր` ժամը 14։00-ի դրությամբ, Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախարարության` նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:

Հիշեցնենք` երեկ Սիսիանում արձանագրվել էր աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։

«Ոնց որ ադրբեջանցիները գան, Սիսիանի կենտրոնում ապրեն». ջուրը թունավորելը բացառվո՞ւմ է

47
թեգերը:
հիվանդանոց, վարակ, Սիսիան
Ըստ թեմայի
«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին
267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Պայթյուն Գազայի հատվածում

Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները

0
(Թարմացված է 21:27 13.05.2021)
Իրականում հաղորման հեղինակ Արման Վանեսքեհյանի կարծիքով` իսրայելա-պաղեստինյան առճակատման սակայն հիմնական պատճառը ԱՄՆ–ի փոփոխված քաղաքականությունն է, ինչպես նաև Թուրքիայի` տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու փորձերը։ Այդ հարցում Իրանը ևս իր լուման ունի։
«Իրականում». Իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները բազմավեկտոր են` հա՛մ ներքին են, հա՛մ արտաքին

Իրականում Մերձավոր Արևելքում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն իսկապես վերածվել է լուրջ պատերազմի։ Աշխարհն իսկապես փոխվում է ու այդ լայնամասշտաբ փոփոխություններն առաջին հերթին նկատվում են այն պայթյունավտանգ շրջաններում, որոնք արդեն բավական ժամանակ է` արյունահոսում են:

3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ

Առաջինը պայթեց` Հարավային Կովկասը, հետո Իսրայելն ու Պաղեստինը: Ըստ տրամաբանության` այժմ ժամանակն է սպասել, թե, երբ են Դոնբասում ընթացող ռազմական գործողությունները վերածվելու քաղաքացիական պատերազմի:

Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել

Ամենուրեք լիբերալ-գլոբալիստական ձեռագիրն է, երբ հենց «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաներն են օգտագործվում: Այն տեխնոլոգիյաները, որոնց միջոցով նույն Մերձավոր Արևելքում, կա՛մ Ուկրաինայում, կա՛մ Հայաստանում արդեն հեղաշրջում են կազմակերպել ու իրավիճակը հնարավորինս անկառավարելի դարձրել: Սակայն հիմա ուշադրության կենտրոնում Իսրայելն է, որտեղ արդեն ոչ թե ինչ-որ ինտիֆադա է, այլ իսկական պատերազմ: Մեծ պատերազմ, որը կարող է էլ ավելի ընթարձակվել արտաքին միջամտության հետևանքով։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Պաղեստին, Իսրայել
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Իսրայելը կրկին ռմբակոծում է սիրիական տարածքը
Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին
Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել
Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ