COVID-19

Հայաստանը նախ «Սպուտնիկ կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

1424
(Թարմացված է 19:33 03.03.2021)
Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ շատ հավանական է` հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը հասնի երկիր։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V» -ն է լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

«Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, որ պատվաստանյութը մյուս շաբաթվա մեջ Հայաստան ներկրվի։ Մենք 15 000 դեղաչափ ենք ձեռք բերում, և քանի որ անհրաժեշտ է երկու դեղաչափ, նախատեսում ենք այս փուլում 7500 մարդու պատվաստել»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են. ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ նախ 30, հետո` 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։ Այժմ կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողների շրջանում են սկսել պատվաստումները։

Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և խրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։

Բժշկական հաստատություններում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կարող են ասել, որ Հայաստանում մոտ 600 000 անձ խոցելի խմբերում են։ Եվ եթե կարողանան հասնել այն բանին, որ նրանց 50 տոկոսը պատվաստվի, դա, ըստ Սահակյանի, լուրջ ձեռքբերում կլինի։

Գայանե Սահակյանը վստահեցնում է`իրենք այժմ զուգահեռ բանակցություններ են վարում, որպեսզի պետությունն այլ պատվաստանյութ էլ գնի, սակայն որը կլինի հաջորդը և ինչ խմբաքանակով` դեռ պարզ չէ։

Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ

Հարցին, թե ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք ուզում են պատվաստվել, սակայն խոցելի խմբերից որևէ մեկում ընդգրկված չեն` Սահակյանը պատասխանեց, որ առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում միայն խոցելի խմբերում ընդգրկվածներին է պատվաստելու։

«Նախարարությունը չի կարող ազդել մասնավոր սեկտորի վրա, որ պատվաստանյութ ձեռք բերեն։ Սակայն մենք հեշտացնող ուղեցույց ենք մշակում, որը հնարավորություն կտա, որ մասնավոր սեկտորը նույնպես ընդգրկված լինի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, ինչպես, օրինակ, ՊՇՌ թեստերի դեպքում էր։ Սակայն այս դեպքում վճարովի կլինի պատվաստումը»,–ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։

Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա այն արդեն սերիական արտադրության է հանվել։

Փորձաքննությունների տվյալներով` «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների երրորդ փուլը 91,6% արդյունավետություն է ցույց տվել։ 2021 թվականի հունվարի վերջին հայտնի դարձավ, որ «Սպուտնիկ V»–ով պատվաստված Գամալեայի անվան կենտրոնի աշխատակիցների մոտ իմունիտետն արդեն 9 ամիս է` պահպանվում է։

4-12 դոլար. հայտնի է կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստումների մեկնարկի ժամկետը

1424
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան, Սպուտնիկ V, կորոնավիրուս, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1819)
Ըստ թեմայի
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Արխիվային լուսանկար

510 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

34
(Թարմացված է 10:54 12.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

 

34
թեգերը:
Հայաստան, մայր, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1819)
Ըստ թեմայի
Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

39
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

39
Արխիվային լուսանկար

Արցախում զոհերի մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

0
(Թարմացված է 11:27 12.04.2021)
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը

0
թեգերը:
աճյուն, Պատերազմ, Զոհ, Արցախ
Ըստ թեմայի
Զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Ջրականի ու Վարանդայի շրջաններում
Արցախում զոհված դերասան Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է
Զոհված զինծառայողների աճյուններն ու անհետ կորածներին որոնում են Կովսականի ուղղությամբ
Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում