Վահե Ղազարյան

ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել

279
(Թարմացված է 20:27 27.02.2021)
Ըստ տարածված լուրերի, ՀՀ նախագահի այսօրվա որոշումից հետո վարչապետ Փաշինյանն ԱԱԾ–ին ու ոստիկանության հատուկջոկատայիններին հրահանգել է ձերբակալել Օնիկ Գասպարյանին։ Բայց ոստիկանության սպաները հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել։ Մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին սոցիալական կայքերում տարածված լուրերը` ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային ասացին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկանությունը շարունակում է իրականացնել իր պարտականությունները»,– հայտնեցին ծառայությունից։

Նշենք, որ ըստ տարածված լուրերի, ՀՀ նախագահի այսօրվա որոշումից հետո վարչապետ Փաշինյանն ԱԱԾ–ին ու ոստիկանության հատուկջոկատայիններին հրահանգել է ձերբակալել Օնիկ Գասպարյանին։ Բայց ոստիկանության սպաները հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:

Դրանից հետո, ըստ լուրերի, ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ու հետ է ուղարկել կառավարություն։

Ընդդիմությունը փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց է անում։

279
թեգերը:
Վահե Ղազարյան, Հրաժարական, ոստիկանապետ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
Ըստ թեմայի
Բանակը ոչ մի անօրինական հրաման չի կարող կատարել. Մանուկյանը ընդվզման կոչ է անում բանակին
ՀՀ ոստիկանությունը ծառահատման ապօրինի դեպքեր է հայտնաբերել. տեսանյութեր
Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվել
Արման Թաթոյան

ՄԻՊ-ը պատրաստվում է պաշտոնյաների վիրավորական գրառումներն ուղարկել դատախազություն

34
(Թարմացված է 00:40 20.03.2021)
Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ նշվում է, որ նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։

Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով:

«Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ գրեթե դրանք բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ»։

...Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ, ինչպես նաև վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը»,-հայտարարել է Արման Թաթոյանը:

Ֆիննախի պարզաբանումները պարզապես բարի ցանկություններ ու խոստումներ են. ՄԻՊ

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին:

«Մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ»,-հիշեցնում է ՄԻՊ-ը:

Հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:

34
թեգերը:
ՀՀ դատախազություն, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է վարչապետի խոսնակի «ագրեսիվ բառապաշարին» ու «Իմ քայլին»
Փոփոխությունները մտահոգիչ են. Հայաստանի փաստաբանների պալատն աջակցում է ՄԻՊ–ին
Եթե ՄԻՊ–ը լիներ իշխանությանը հնազանդ, ապա նրա ֆինանսավորումը չէր կրճատվի. Իշխանյան
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

69
(Թարմացված է 21:56 19.03.2021)
Նախարարն այցելել է հոսպիտալ, հանդիպել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Պատերազմն ավարտվել է մոտ 5 ամիս առաջ, բայց տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ոչ բոլոր զինծառայողներն են դուրս գրվել հիվանդանոցից։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ դեռ բուժվող զինվորներ կան։

Министр обороны Вагаршак Арутюнян посетил Центральный клинический военный госпиталь Министерства обороны (19 марта 2021). Еревaн
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Министр обороны Вагаршак Арутюнян посетил Центральный клинический военный госпиталь Министерства обороны (19 марта 2021). Еревaн
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Նախարար Հարությունյանը հանդիպել է նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:

Министр обороны Вагаршак Арутюнян посетил Центральный клинический военный госпиталь Министерства обороны (19 марта 2021). Еревaн
ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմից կա մոտ 5 հազար զոհ ու 10 հազար վիրավոր։

69
թեգերը:
Վաղարշակ Հարությունյան, Վիրավոր, հոսպիտալ
Ըստ թեմայի
Հրամանատարը լքել է մարտադաշտը, արդյունքում եղել են զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ
Վաղարշակ Հարությունյանը ներկա է եղել զինծառայողների պսակադրության արարողությանը
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են

0
(Թարմացված է 00:41 20.03.2021)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կտրուկ հայտարարությունները նոր ճգնաժամ են առաջացրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Մոսկվայում պնդում են, որ իրավիճակն անդառնալի կետին է մոտենում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների  համար նույնիսկ իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից։ Սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։ Ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում։

Հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվել են։ Առիթը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն են՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով։

Ինչպես նաև Ջո Բայդենի անհիմն մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։

Մոսկվայում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների ցածրագույն կետ։

Ռուսաստանը խորհրդակցությունների համար նույնիսկ Վաշինգտոնից հետ է կանչել դեսպանին։ ԱԳՆ-ն պատրաստվում է դիվանագետի հետ քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների լրիվ հետընթացի սպառնալիքը։

«Ստեղծված իրավիճակը հետևանք է Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության, որը վերջին տարիներին, ըստ էության, գիտակցաբար փոխգործակցությունը փակուղի է մտցրել։ Մեր երկրի նկատմամբ վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը չի համապատասխանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին, իսկ ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարություններն առհասարակ սպառնալիքի տակ են դնում առանց այդ էլ չափազանց պայթունավտանգ  հարաբերությունները»,– ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տեսակետն է։

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

«Մենք կարողանում են պաշտպանել մեր սեփական շահերը։ Եվ կշարունակենք աշխատվել նրանց հետ, բայց այն ոլորտներում, որոնցով ինքներս ենք հետաքրքրված։ Եվ այն պայմաններով, որոնք շահավետ են մեզ համար։ Եվ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, չնայած մեր զարգացումը կանգնեցնելու բոլոր փորձերին, չնայած պատժամիջոցներին, չնայած վիրավորանքներին։ Նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։

0
թեգերը:
պատժամիջոցներ, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ