00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս

© Sputnik / Aram NersesyanСбор и закупка винограда в селе Ахавнадзор
Сбор и закупка винограда в селе Ахавнадзор - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Բաժանորդագրվել
Գինու– կոնյակի գործարաններն անցյալ տարվա խաղողի գումարները դեռ գյուղացուն չեն վճարել։ Կառավարությունն աջակցության ծրագիր է մտածում։ Բայց արտադրողները նախազգուշացնում են` այս տարի անցյալ տարվա մթերման ծավալները գյուղացուն չեն խոստանում։

Հայ գինեգործներն ու կոնյակագործներն անցյալ տարվա դժվարությունները դեռ չթոթափած` արդեն անհանգստանում են այս տարվա սպասվող դժվարությունների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը` հիշեցնելով, որ 2020թ–ին անսալով կառավարության հորդորին` իրենց գործարանն էլ այլ մթերողների շարքում խաղողագործներից մեծ ծավալի բերք էր մթերել, ու առայսօր դեռ չի կարողացել անգամ գյուղացիների պարտքերը մարել։

«Շատ մարդիկ անգամ լացակումած էին գալիս գործարանի դռան առջև, խնդրում էին, որ խաղողը մթերենք։ Մեծ մասամբ բոլորին ասել ենք, որ գումարները վճարելու ենք հնարավորություններից ելնելով, որ խաղողը մեզ պետք չի, ու հիմա այդ պարտավորությունը փորձում ենք կատարել գոնե մինչև սեպտեմբեր ամիսը»,– ասաց տնօրենը` հավելելով, որ 2020-ին իրենց պլանավորածից 2 անգամ ավելի խաղող են մթերել։

Եգորյանը նշեց, որ գյուղացիներից ոմանք գումարի ուշացումներից դժգոհ դիմում են մարզպետարան, կառավարություն, որտեղից իրենք զանգեր են ստանում, թե ինչո՞ւ այս կամ այն գյուղացու հարցը չեք լուծում։

Виноградная лоза в общине Айгепар - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Խաղողի մեծ մասը մթերվեց ինքնարժեքից էլ ցածր գնով. գյուղատնտեսության նախկին փոխնախարար

2020–ի կորոնավիրուսի համաշխարհային համավարակի ու արցախյան պատերազմի տարում Հայաստանից խաղողի գինիների արտահանումը պաշտոնական տվյալներով նվազել է 18, կոնյակի սպիրտինը` 23 տոկոսով:

Բայց այսօր արդեն թե՛ ներքին, ու թե՛ արտաքին շուկաներում, Ատոմ Եգորյանի դիտարկմամբ, որոշակի տեղաշարժ նկատվում է, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկա մթերման սեզոնին արտադրողները նորից կլինեն գյուղացու կողքին։

Ներկա պահին, սակայն, գործարանի տնօրենի հաշվարկով, իրենք կարողացել են մարել անցյալ տարի մթերած խաղողի դիմաց գյուղացիներին պարտք մնացած գումարի 75 տոկոսը։ Պարտքի մնացած 25 տոկոսը դեռ մնում է չվճարված։

Եթե ճանապարհներ չենք փակել, դեռ չի նշանակում, որ մեր խնդիրները լուծվել են. Սարգսյան

Ու մինչ գործարանում մտածում են անցյալ տարվա պարտքերը մարելու մասին, արտադրողների դուռը ամիսներ անց թակելու է արդեն մթերման նոր սեզոնը։

«Մենք այս տարի պատրաստ կլինենք մթերում անելու, բայց ոչ մեծ քանակությամբ։ Անցյալ տարվա պես մթերում չենք անի, որովհետև տարաները դեռ լիքն են, հնարավորություն էլ չունենք։ Անցյալ տարի մենք Արմավիրի մարզում երկու գործարան վարձեցինք, որպեսզի կարողանանք օգնել գյուղացուն։ Ու պատկերացրեք` այնտեղից դեռ մեր գինենյութը չենք տարել Իջևան» – ասաց Իջևանի գործարանի տնօրենը։

Հայկական կոնյակ արտադրողների այս դժվարություններին տեղյակ են նաև կառավարությունում։ Կառավարության`փետրվարի 18-ի նիստում էկոնոմիկայի նախարարի առաջարկով որոշում ընդունվեց կոնյակի սպիրտ արտահանողներին վերադարձնել պետական տուրքը:

Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան

«Որպեսզի կարողանանք այս տարի խաղողի մթերում կազմակերպել, պետք է խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտը արտահանվի»,– որոշման անհրաժեշտությունն այսպես մեկնաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև հայտնեց, որ այս տարի 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանման ու պետտուրքի վերադարձման համար կռավարությունը 900 մլն դրամ է հատկացրել։

Թե որքանով կառավարության այս նախաձեռնությունը կնպաստի, որ խաղող աճեցնողն ու խաղողից խմիչք ստացողը միմյանց հետ համերաշխ ապրեն ու աշխատեն, պարզ կլինի արդեն 5-6 ամսից, երբ գյուղացին խաղողը բարձած` կթակի մթերողի դուռը։

Հիշեցնենք` 2020թ–ին խաղողի բերքը Հայաստանում գերազանցել էր նախորդ մի քանի տարիների բերքի ծավալները։ Բայց կորոնավիրուսի պատճառով փակ սահմանների ու սպառման ծավալների նվազման հետևանքով վերամշակող ընկերությունները հրաժարվում էին խաղողի մեծ ծավալներ մթերելուց։

Ինչի՞ հոտ է գալիս հայկական կոնյակից․ հայրենական արտադրության «հրաշքները»

Աննախադեպ հարուստ բերք ստացած խաղողագործներին աջակցելու համար կառավարությունն 2020թ–ին ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին պետական սուբսիդավրմամբ անտոկոս վարկեր տրամադրվեցին։

Լրահոս
0