ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը դրանց մասին խոսել էր ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր ԱԺ–ում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների հարցին ասաց. ««Իսկանդեր»-ների թեման բացեց Սերժ Սարգսյանը, ինչն անթույլատրելի էր։ Հիմա ուզու՞մ եք, որ ես էլ անեմ դա։ Չեմ անի»։
Քոչարյանը շեշտեց, որ չի մեկնաբանի` կրակել է «Իսկանդերը», թե ոչ։
«Ես չգիտեմ «Իսկանդերի» կրակոցը որ ուղղությամբ էր։ Ես չեմ հաստատի կամ չեմ հերքի։ Բայց «Իսկանդերը աշխատում է, թե չէ, կարծում եմ ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած տեսակետը ուսումնասիրման կարիք ունի»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով, «Իսկանդերի» արդյունավետությունը փակ տեղեկատվություն է, բայց ԶՈւ հրամանատարությանն այդ տեղեկությունը պետք է հայտնի լիներ։ Այդուհանդերձ, «Իսկանդերի» վերաբերյալ որևէ ստուգում չի իրականացվել անգամ իշխանափոխությունից հետո։
«Ոչ մեկի մտքով չէր անցնի որ կարող են այդպիսի կասկածներ լինել, այն էլ` «Իսկանդերի» պարագայում»,– ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ այժմ արդեն ուսումնասիրման կարիք ունի ոչ միայն «Իսկանդերը», այլև վերջին 15 տարում Հայաստանում գնված բոլոր զինատեսակները։
Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանի հայտարարությանը, որ «Իսկանդերը» կրակել է Շուշիի ուղղությամբ, Անդրանիկ Քոչարյանն այն «սուտ» որակեց` հավելելով, որ համապատասխան կառույցները պետք է նրան հարցնեն` որտեղից գիտի այդ մասին։
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ռուսական զենքի մասին Փաշինյանի հայտարարությունը չի սպառնում հայ–ռուսական հարաբերություններին, Քոչարյանը պատասխանեց.«Մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ շատ վտանգավոր հայտարարութուն արել է Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը և Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում զինվորական շատ բարձր պաշտոն զբաղեցրած գեներալ–գնդապետի ուսադիրներով Մովսես Հակոբյանը։
Քոչարյանը նաև շեշտեց, որ «Իսկանդերից» զատ Սերժ Սարգսանի հարցազրույցում նաև այլ վտանգավոր հայտարարություններ են եղել, որոնք, իր համոզմամբ, առաջիկայում դեռ տևական ժամանակ օգտագործվելու են ՀՀ–ի դեմ։
«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները
Նախօրեին Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասաց Փաշինյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-16:00 Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 21/2, 21/3, 21/5, 21/12, 21/13 շենքեր, Վաղարշյան փ. 18 շենք, Կոմիտասի պող. 41 շենք, Կիևյան փ. 4/2-4/4, 14/3 շենքեր, Հ.Էմին փ. 2/1 շենք, Արգիշտի փ. 42-46 սեփական տներ, Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 3, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 9, 9ա, 19, 19ա շենքեր, Մանթաշյան փ․ 28ա շենք, «Ապավեն», «Յուգ Լիֆթ» ՍՊԸ-ներ, «Եր․քաղ․լույս» ՓԲԸ, Մանթաշյան փ. 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3 թաղ. 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, Արարատ քաղաք՝ Շահումյան, Պուշկինի փողոցներ մասնակի, Վեդի քաղաք՝ Խանջյան, 26 Կոմիսարների փողոցներ մասնակի,
10:00-14:00 Խաչփառ գյուղ մասնակի, Ղուկասավան գյուղ մասնակի,
10:30-16:00 Կանաչուտ գյուղ մասնակի,
11:00-15:00 Լանջազատ գյուղ մասնակի,
11:00-17:00 Արարատ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիայի բանավան մասնակի,
14:00-15:30 Ոսկետափ գյուղ մասնակի, Գոռավան գյուղ մասնակի,
10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի,
10։00-16։00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղի մասնակի,
11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Ողջաբերդ, Հացավան, Գեղադիր գյուղեր, Գառնի գյուղ մասնակի,
10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Նար-Դոսի, Նոր թաղ, Սաֆարյան, Արա Գեղեցիկ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-13։00 Ֆանտան, Ալափարս, Բջնի համայնքներ, «Կար-Կոր», «Ա.Խառատյան» գազալցակայաններ, «Աէրոնավիգացիան», «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10։00-11։30 Ծովագյուղ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ և Ձորագետավան գյուղեր,
10:00-12:00 Դիլիջան համայնք` Հովք գյուղ,
11:00-17:00 Գյումրի քաղաք՝ Մուշ-2 թաղամասի հարակից Խաչքար և Վարդ-բաղ թաղամասեր և “Ռանչո” հանգստի գոտի,
10:30-16:30 Գորիս քաղաք՝ Անկախության և Սյունիք փողոցներ,
11:00-16:30 Տեղ գյուղ մասնակի:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի