ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 6 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1–42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 5, 6, 7, 8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ, թիվ 163 դպրոց, “Ալգորիթմ” վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Կոմիտասի պող. 39 շենք, Մամիկոնյանց փ. 36/8 շենք, Կիևյան փ. 10 շենք, Ռուբինյանց փ. 2 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Ադոնցի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2, 6, 6/1-6/3, 8ա, 26ա շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենք, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
11։00-16։30 Եղվարդ համայնք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի,
Արարատի մարզում՝
10:00-13:00 Ավշար գյուղ մասնակի,
10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի,
10:30-16:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Ներքին Դվին գյուղ մասնակի,
11:00-14:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,
11:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի,
11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,
Լոռու մարզում՝
12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ,
Տավուշի մարզում՝
10:00-13:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղին մասնակի, Թեղուտ գյուղ,
Շիրակի մարզում՝
12:00-16:00 Արթիկ քաղաք` Տուֆագործների, Շահումյան և Բաղրամյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և Արթիկի ծննդատուն:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԳՇ–ի` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի մեջ որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Ամեն ինչ պիտի արվի հիմա, որ բոլոր գործընթացները վերադարձվեն քաղաքական հուն, որովհետև այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Դրանից խուսափելու համար կա մի ճանապարհ. վարչապետը պետք է հրաժարական տա, իշխանությունն անցնցում փոխանցի հաջորդ վարչապետին։ ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, որ անցնցում այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»,– ասաց նա հավելելով, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին քննարկում է` ինչպես անել, որ բոլոր պրոցեսները Հայաստանում մնան քաղաքական դաշտում։
Գորգիսյանը նաև նշեց, որ այս ամենի այլընտրանքը կարող է լինել ուղղակի արյունահեղությունը։
«Դրա համար ես հիմա բոորին կոչ եմ անում որևէ կերպ որևէ ցույցի չմասնակցել, դուրս չգալ փողոց։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,– ասաց նա` վարչապետի կոչը` հրապարակում հավաքվելու մասին որակելով իբրև «հրահրանք» ու «սադրանք»։
Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։
«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում։ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ լարվածության չսրելու անհրաժեշտությունը:
«ՀՀ զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը»,- շեշտվում է հայտարարության մեջ։