ԵՐԵՎԱՆ, 23 Փետրվար — Sputnik. Զինծառայողների ապահովության հիմնադրամն աջակցություն է տրամադրում արդեն ավելի քան 1 500 ընտանիքների։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հիշեցնենք, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի նախկինում փոխանցում էր հիմնադրամին 1 000 դրամ` անկախ աշխատավարձի չափից։ 2021 թվականից վճարները կապակցվել են աշխատավարձի չափին (մանրամասն`այստեղ)։
Արցախում վերջին պատերազմական գործողություններից հետո հիմնադրամի հատուցումները կտրուկ ավելացել են։ Հաշվի առնելով, որ վիրավորների հաշմանդամությունը ձևակերպվում է որոշակի ընթացակարգերից հետո` հիմնադրամը նրանց աջակցությունը սկսում է անհապաղ, որպեսզի զինծառայողները ստիպված չլինեն սպասել այդ ընթացակարգերի ավարտին։ Նույնկերպ օգնություն են ստանում նաև անհետ կորածների ընտանիքները։
Այս պահի դրությամբ` հիմնադրամը օգնություն է տրամադրում 1 528 ընտանիքների, որոնցից 1 111–ը վերջին պատերազմական գործողությունների մասնակիցներն են (կամ նրանց ընտանիքները)։
Հաշմանդամություն ունեցող տղաները պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու հնարավորություն կունենան
Զոհվածների ընտանիքների անդամները ստանում են միանվագ 10 միլիոն դրամ և ամսական 300 հազար դրամ` սպաների ընտանիքները, 250 հազար` ենթասպաների և կամավորների, 200 հազար` ժամկետային զինծառայողների ընտանիքները։ Նույնքան են ստանում առաջին կարգի հաշմանդամները։ Երկրորդ կարգի հաշմանդամները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ և ամսական վճարներ` համապատասխանաբար 200, 150 և 100 հազարական դրամ։ Ամսական վճարները տրամադրվում են 20 տարի և ավելանում են լրացուցիչ 100 հազար դրամով, եթե զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող չափահաս երեխա։
Անհետ կորածների ընտանիքների անդամներն այժմ հիմնադրամից ստանում են ամսական 300 հազար դրամ` վեց ամսով։ Եթե զինծայառողը դատարանի որոշմամբ ճանաչվի կորած, ապա նրա ընտանիքը կսկսի այդ վճարները ստանալ արդեն մշտական հիմունքներով։
Ինչ վերաբերում է ծանր վիրավորներին, ապա, կառավարության որոշմամբ, արդեն իսկ վճարումներ են ստանում այն զինծառայողները, ում մոտ հաստատվել է հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ, բայց որոնք դեռ չեն անցել պաշտոնական հաշվառման գործընթացը։
Ընդհանուր առմամբ, հիմնադրամն արդեն ստացել է շուրջ 32 միլիարդ դրամ պատադիր վճարներից և շուրջ 9 միլիարդ դրամի նվիրատվություններ` ավելի քան 60 երկրից։ Նվիրատվությունների հիմական մասը (մոտ 7,5 միլիարդ դրամ) փոխանցվել է սեպտեմբերի 27–ից հետո։
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը
Ավետիքյանը հիշեցրել է, որ վճարումների համար պետք է դիմել տեղական ինքնակառավարման մարմիններ և ներկայացնել համապատասխան փաստաթղթեր (տե՛ս այստեղ)։ Շահառուների ցուցակի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։
Ինչ վերաբերում է անհետ կորածի կարգավիճակին, ապա այն ստանալու համար փետրվարի 10–ից ընտանիքը պետք է դիմի դատարան։ Մի շարք փաստաբանական գրասենյակներ պատրաստակամություն են հայտնել այդ իրավական օգնությունը տրամադրել անվճար։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է, թե որ մթերքից պետք է խուսափել քնելուց առաջ:
«Քնելուց առաջ պետք է թեթև սնվել։ Դա հարմար է հատկապես նրանց, ովքեր խելահեղ ռիթմով են ապրում», - ընդգծել է Դիանովան:
Ցանկալի չէ սպիտակուց օգտագործել, խոսքը վերաբերում է նախևառաջ հավի, տավարի, խոզի և հորթի մսին։
Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը
Բժիշկն ընդգծել է, որ օրվա ուշ ժամին այդպիսի սնունդը ծանր կլինի ստամոքսի համար: Բացի այդ, քնելուց առաջ միս ուտելը կհանգեցնի ախորժակի խանգարման: Առավոտյան մարդն ընդհանրապես կարող է հրաժարվել նախաճաշից:
Բժիշկը բացատրել է, որ գիշերը օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները, այդ թվում` մարսողությունը: Այդ պատճառով ստամոքսը դյուրամարս սպիտակուցի կարիք ունի։
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Բայց մսի սիրահարներն այլընտրանք ունեն՝ մանկական սննդի միսը, որը, Դիանովայի խոսքով, չի վնասի օրգանիզմը:
Օգտակար և սննդարար կարող են լինել նաև հատուկ կոկտեյլները: Դրանք կարող են փոխարինել թեթև սննդին:
Բժիշկի խոսքով՝ երեկոյան կարելի է բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ ուտել: Ձուկը ցանկալի է ուտել սուֆլեի կամ ֆիլեի տեսքով: Քնելուց առաջ որպես թեթև ուտեստ հարմար է նաև բանանը:
Ավելի վաղ բժիշկ-թերապևտ և սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն ասել էր, թե ինչպես կարելի է ուտել գիշերն ու չգիրանալ: Մասնագետի խոսքով ՝ պետք է վերահսկել օրական կալորիաների ընդունման չափաքանակը:
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը