Արխիվային լուսանկար

166 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

142
(Թարմացված է 10:51 23.02.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 166–ով և դարձել 170 672։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 մարդ, կատարվել է 710201 թեստավորում (+3198), առողջացել են վարակվածներից 162329-ը։ Գրանցվել է մահվան 3171 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3–ով ու դարձել 806։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

142
թեգերը:
Հայաստան, համավարակ, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1753)
Ավտոբուս

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով

3
(Թարմացված է 16:19 28.02.2021)
Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, ղեկին չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ից մայրաքաղաքային 99 համարի երթուղին կգործի 13 նոր ավտոբուսներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երթուղին սկսվելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից, անցնելու է քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն։ Երթուղու վերջնակետը Ուռուցքաբանության կենտրոնի մոտ է։ Ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև մի քանի «կանոններ» է հիշեցրել, որոնք կարևոր են երթուղու նոր ավտոբուսներից օգտվելու համար։

«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- նշում է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և առհասարակ երթևեկության անվտանգության նկատառումներով։

Հատուկ կանոններ են սահմանված նաև վարորդների համար․ նրանք լինելու են համապատասխան համազգեստով, հրահանգավորված են երևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

3
թեգերը:
ավտոբուս, Երևան, Հայաստան
Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

29
(Թարմացված է 13:36 28.02.2021)
Պատարագից հետո Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ էկումենիկ աղոթք է հնչել։

ԵՐԵՎԱՆ, 287 փետրվարի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում երեկ` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Պատարագին հետևել է էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը` նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

Նազարյանի խոսքով` հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, վեր է հառել և շարունակել է հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։

«Խաղաղության վարդապետի» (ինչպես ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

29
թեգերը:
աղոթք, պատարագ, Գրիգոր Նարեկացի, Վատիկան
Ըստ թեմայի
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում